https://arm.sputniknews.ru/20221031/dimum-em-katvoghikvosin-mtavvorakannerin-saghateljann-asac-inchu-en-hanrahavaq-hravirel-50627596.html
Դիմում եմ կաթողիկոսին, մտավորականներին. Սաղաթելյանն ասաց` ինչու են հանրահավաք հրավիրել
Դիմում եմ կաթողիկոսին, մտավորականներին. Սաղաթելյանն ասաց` ինչու են հանրահավաք հրավիրել
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նոյեմբերի 5-ից հետո պայքարը շարունակվելու է. հետագա գործողությունների մասին կհայտարարեն հենց հանրահավաքի ժամանակ։ 31.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-31T12:34+0400
2022-10-31T12:34+0400
2022-10-31T12:37+0400
արցախ
իշխան սաղաթելյան
հանրահավաք
լեռնային ղարաբաղ
դիմադրություն շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/01/44573040_0:106:1600:1007_1920x0_80_0_0_ed508c75afed146528244e324181fc42.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 5-ին «Դիմադրության» շարժման հրավիրած հանրահավաքը միասնության հանրահավաք է` միասնություն Արցախի ինքնիշխանության, ՀՀ-ի տարածքային ամբողջականության շուրջ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։Նա դիմեց նաև իշխող քաղաքական մեծամասնությանը` ասելով, որ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու ժամանակը չէ, պետք է ուշքի գան։Սաղաթելյանի խոսքով` այս պայքարը կանգ չի առնելու. շատ կարևոր էր տեսնել Արցախի արձագանքն այս ամենին։ Նա հավելեց, որ նոյեմբերի 5-ից հետո պայքարը շարունակվելու է, և հետագա գործողությունների մասին կհայտարարեն հենց հանրահավաքի ժամանակ։Սաղաթելյանը հավելեց` կարևոր է ֆիքսել, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը։Նշենք, որ երեկ Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր` «Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին հրավիրում է հանրահավաքի` ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախում կայացավ ԱԺ արտահերթ նիստ, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ ընթանում էր բազմահազարանոց հանրահավաք, որին մասնակցում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։Ե՛վ նիստին, և՛ հանրահավաքին հնչեց հստակ ուղերձ` Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/07/01/44573040_74:0:1498:1068_1920x0_80_0_0_80b9fc5286e421a7535bdc8676a3ec2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, իշխան սաղաթելյան, հանրահավաք, լեռնային ղարաբաղ, դիմադրություն շարժում
արցախ, իշխան սաղաթելյան, հանրահավաք, լեռնային ղարաբաղ, դիմադրություն շարժում
Դիմում եմ կաթողիկոսին, մտավորականներին. Սաղաթելյանն ասաց` ինչու են հանրահավաք հրավիրել
12:34 31.10.2022 (Թարմացված է: 12:37 31.10.2022) Իշխան Սաղաթելյանը նշեց, որ նոյեմբերի 5-ից հետո պայքարը շարունակվելու է. հետագա գործողությունների մասին կհայտարարեն հենց հանրահավաքի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 5-ին «Դիմադրության» շարժման հրավիրած հանրահավաքը միասնության հանրահավաք է` միասնություն Արցախի ինքնիշխանության, ՀՀ-ի տարածքային ամբողջականության շուրջ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Դիմում եմ Հայ առաքելական եկեղեցուն և Վեհափառին` ակնկալելով իր օրհնությունն ու աջակցությունն այդ նախաձեռնությանը։ Դիմում եմ մտավորականությանը, որպեսզի կոչով հանդես գան և մասնակցեն հանրահավաքին։ Դիմում եմ երիտասարդությանը` ոտքի կանգնենք։ Դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին` մի կողմ դնել բոլոր շահերն ու համախմբվել այս գաղափարի շուրջ»,–ասաց Սաղաթելյանը։
Նա դիմեց նաև իշխող քաղաքական մեծամասնությանը` ասելով, որ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու ժամանակը չէ, պետք է ուշքի գան։
Սաղաթելյանի խոսքով` այս պայքարը կանգ չի առնելու. շատ կարևոր էր տեսնել Արցախի արձագանքն այս ամենին։ Նա հավելեց, որ նոյեմբերի 5-ից հետո պայքարը շարունակվելու է, և հետագա գործողությունների մասին կհայտարարեն հենց հանրահավաքի ժամանակ։
Սաղաթելյանը հավելեց` կարևոր է ֆիքսել, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը։
Նշենք, որ երեկ Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում
հայտնել էր` «Դիմադրություն» շարժումը նոյեմբերի 5-ին հրավիրում է հանրահավաքի` ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախում կայացավ ԱԺ արտահերթ նիստ, իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ ընթանում էր բազմահազարանոց հանրահավաք, որին մասնակցում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։
Ե՛վ նիստին, և՛ հանրահավաքին հնչեց հստակ ուղերձ` Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։