00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամեն անգամ թշնամու ագրեսիայից չի կարող մեր կյանքը կանգնել. Պօղոսեանը` զբոսաշրջության մասին

© Sputnik / Andranik Ghazaryan Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը Sputnik Արմենիայում
 Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2022
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Ինչո՞վ է Հայաստանը գրավում զբոսաշրջիկներին և ինչ խնդիրներ ունի մեր երկիրն այդ առումով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը անդրադարձել է ոլորտին, առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին։
Հայաստանի հետաքրքիր վայրերը և ժամանցի հետաքրքիր ուղղությունները գտնելու համար մինչև տարեվերջ Զբոսաշրջության կոմիտեն կայք կգործարկի, որը կլինի ուղեցույց թե՛ տեղացիների և թե՛ մեր երկիր այցելած զբոսաշրջիկների համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Նա տեղեկացրեց, որ տարեսկզբից մինչև սեպտեմբերի վերջ ՀՀ է այցելել 1 մլն 200 հազար զբոսաշրջիկ, որն անցյալ տարվա առաջին 9 ամսվա համեմատ երկու անգամ ավելի է։
«Սա լավ նշան է. նշանակում է, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, բայց եթե համեմատում ենք 2019 թվականի հետ, երբ ամենաշատ թվերն ենք ունեցել, մոտ 200–300 հազարով պակաս է, բայց երեք ամիս դեռ կա, հույս ունենք մինչ տարեվերջ կկարողնանք բարձր թիվ ստանալ»։
Նրա խոսքով` Հայաստան այցելող զբոսաշրջիկները գրեթե նույն երկրներից են, ինչ նախորդ տարիներին` ՌԴ , Վրաստան, Իրան, Գերմիանիա և ԱՄՆ, որտեղից ավելի շատ սփյուռքի ներկայացուցիչներն են գալիս։
Ինչ վերաբերում է վերջին շրջանում Ռուսաստանից Հայաստան մարդկանց մեծ հոսքին, Պօղոսեանը նշում է, որ դեռևս չեն կարող գնահատական տալ նրանք աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված են գալիս Հայաստան, թե պարզապես որպես զբոսաշրջիկ։
«Այս պահին հստակ չենք կարող ասել Ռուսաստանից որպես զբոսաշրջիկ են եկել, թե տեղափոխվել են։ Զբոսաշրջիկ են համարվում նրանք, ովքեր գալիս են Հայաստան մեկ օրից ավելի և մեկ տարուց պակաս են մնում, բայց այդ պահն իրենք չեն կարող աշխատել, հարկ մուծել... Հիմա թվերը վերլուծում ենք, բայց չգիտենք այդ թվերն ինչպես կլինեն մեկ տարին լրանալիս»,–ասաց նա։
Քանի՞ զբոսաշրջիկ է այցելել Հայաստան 2022 թվականին
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը հայտնում է, որ առաջիկայում պատրաստվում են Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր ներկայացնել Գերմանիայում, Ֆրանսիայում գործող տուրօպերատորներին։
«Վստահ ենք, որ Գերմանիան ճիշտ շուկա է, որ կարող ենք զարգացնել, քանի որ իրենք ծախսող են։ Մեր երկրում նրանց շատ են հետաքրքրում արշավները, խոհանոցը, գինին։ Ֆրանսիայում` Փարիզում և Լիոնում, ևս նախատեսում ենք «Road show» կազմակերպել։ Այդ երկու քաղաքներ ենք գնալու, որովհետև այդտեղից ուղիղ թռիչքներ կան և ունենք մեծ համայնք»։
Պօղոսյանը կարևորում է նաև Դուբայից Հայաստան զբոսաշրջիկների մուտքը, որը քովիդի և վիզայի տրամադրման գործընթացի բարդացման պատճառով նվազել էր։ Այժմ այդ խնդիրները կարգավորել են, և Հայաստանում ակնկալում են Դուբայից ավելի շատ զբոսաշրջիկներ ունենալ ձմռան ամիսներին։
Հարցին` քանի որ աշխարհում լուրջ քանակ են կազմում չինացի զբոսաշրջիկները, ի՞նչ է անում կոմիտեն չինացի զբոսաշրջիկների համար ՀՀ–ն գրավիչ դարձնելու ուղղությամբ, նա պատասխանեց. «Չինական շուկան բավական մեծ շուկա է։ Այս պահին, ցավոք, իրենք, համավարակով պայմանավորված, դեռ փակ են` ո՛չ ընդունում են զբոսաշրջիկ, ո՛չ իրենք են գնում։ Չինաստանը մեզ համար երկարաժամկետ թիրախային շուկա է, մենք սկսել ենք աշխատանքները, բայց արդյունքը այնպես չէ,որ մեկ կամ երկու տարվա ընթացքում տեսնելու ենք»։
Խոսելով խնդիրների մասին` կոմիտեի նախագահն ընդգծեց, որ ոլորտը կազմակերպված չի աշխատում, հին օրենք ունենք, որն այս պահին չի թողնում ոլորտը ճիշտ զարգանա, դրա համար նոր օրենք են ներկայացնելու։
Պօղոսեանը ցավով արձանագրում է, որ մեր երկրում 44–օրյա պատերազմից և վերջին` սեպտեմբերի 13–ի ագրեսիայից հետո թռիչքներ և տոմսեր են չեղարկվել, չեղարկվել են նաև փառատոններ և միջոցառումներ։
«Տեսնում ենք, որ ուրիշների տպավորությունը Հայաստանի մասին փոխվել է` անվտանգության մասով։ Ասեմ, որ սփյուռքից բավականին շատ մարդկանց գիտեմ, որ իրենց տոմսերն են չեղարկել։ Օտարերկրացինները գուցե կարող են մտահոգվել, բայց սփյուռքը չպետք է նման տպավորություն ունենա։ Իրենց այցերը կարևոր են Հայաստանի համար, ամեն անգամ հակառակորդի ագրեսիայից հետո չի կարող մեր կյանքը կանգնել, չի կարող զբոսաշրջության ոլորտը կանգնել, չի կարող սփյուռքն այցերը չեղարկել, դա անընդունելի է։ Որպես սփյուռքահայ ինձ համար ամենաապահով երկիրը Հայաստանն է»։
Պօղոսեանը սփյուռքից Հայաստան այցելողներին հորդորեց միայն եկեղեցիներ և բարեկամներին այցելելով չսահմանափակվել, այլ բացահայտել Հայաստանը նաև այլ կողմերից և արկածային տուրիզմից օգտվել։
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։
Լրահոս
0