ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը
10:06 30.10.2022 (Թարմացված է: 10:14 30.10.2022)
© Photo : press office of the Civil Contract Party«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումար
© Photo : press office of the Civil Contract Party
Բաժանորդագրվել
ՔՊ նորընտիր վարչության 15 անդամներն առաջակեցին Փաշինյանի թեկնածությունը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Մարզահամերգային համալիրում ընթացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ ՔՊ–ն ընտրեց վարչության նախագահ։
Ըստ այդմ, վարչության նախագահ ընտրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ մինչ այս կուսակցության վարչության նախագահը Սուրեն Պապիկյանն էր։
Հիշեցնենք, որ այսօր փակ քվեարկությամբ ՔՊ-ի վարչության նոր անդամներ ընտրվեցին, նրանք են` Նիկոլ Փաշինյանը (941), Սուրեն Պապիկյանը (809), Ռուբեն Ռուբինյանը (613) , Տիգրան Ավինյանը (559), Սասուն Միքայելյանը (547), Արայիկ Հարությունյանը (545), Գևորգ Պապոյանը (542), Արփի Դավոյանը (540), Գնել Սանոսյանը (532), Վահագն Ալեքսանյանը (524), Ալեն Սիմոնյանը (508), Վաղարշակ Հակոբյանը (462), Համբարձում Մաթևոսյանը (418), Հայկ Կոնջորյանը (387) և Ռոմանոս Պետրոսյանը (386)։