https://arm.sputniknews.ru/20221030/krtsqageghdzi-qaghckeghi-dem-pajqari-irazekman-mekamsja-akcianern-ampvopvel-en-qajlertvov-50610100.html
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով
Sputnik Արմենիա
Անահիտ Ավանեսյանը հորդորում է կանանց տարվա ընթացքում 1 անգամ հետազոտվել, որպեսզի խնդիրը հնարավորինս վաղ փուլում հայտնաբերվի։ 30.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-30T16:55+0400
2022-10-30T16:55+0400
2022-10-30T16:57+0400
հհ առողջապահության նախարարություն
քաղցկեղ
երթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1e/50608974_0:0:1601:901_1920x0_80_0_0_cf3ffac2ee07957d0144e304def4a3c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարծությունից։Նշենք, որ հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։Նախարարը քայլերթի ընթացքում անցորդներին տեղեկատվական թերթիկներ տվեց, զրուցեց նրանց հետ` ընդգծելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, միայն թե պետք է այն վաղ փուլում հայտնաբերել։«Քայլերթով փորձում ենք իրազեկել կանանց, որպեսզի ճիշտ ժամանակին հետազոտվեն։ Ամբողջ ամսվա ընթացքում մեր միջոցառումներն ուղղված էին քաջալերելու, ոգևորելու, իրար սատար կանգնելու` որպեսզի տարվա ընթացքում 1 անգամ կանայք գնան հիվանդանոց ու հետազոտվեն, որպեսզի խնդիրը հնարավորինս վաղ փուլում հայտնաբերվի։ Դրա արդյունքում մենք կունենանք նաև առողջացումներ»,– լրագրողների հետ զրույցում նշեց Ավանեսյանը։Նա ընդգծեց, որ պետպատվերի շրջանակներում միջոցառումներ են իրականացվում ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Լոռիում և Տավուշում ԱՆ շարժական մամոգրաֆի շնորհիվ 50-69 տարեկան կանայք արդեն անցել են անվճար մամոգրաֆիկ հետազոտություն։ Մամոգրաֆն այժմ Սյունիքի մարզում է` Սիսիան քաղաքում։«Վերջին տարիներին ավելացել են դեղորայքային բուժման փաթեթները, վիրահատական բոլոր միջամտություններն իրականացվում են պետպատվերի շրջանակում։ Վերջին շրջանում ունեցել ենք դիմելիության աճ, ինչը ցույց է տալիս, որ այս ծառայություններն ավելի հասանելի են դարձել կանանց համար»,– ասաց Ավանեսյանը։Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումները լինելու են նաև հաջորդ ամիսներին։Առողջապահության նախարարությունից շեշտում են` Հայաստանում 12.592 կին պայքարում է քաղցկեղի դեմ, ամեն տարի մեր երկրում մոտ 1300 նոր դեպք է հաստատվում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1e/50608974_69:0:1490:1066_1920x0_80_0_0_c8405d0a3d07947fb4546833337a447b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ առողջապահության նախարարություն, քաղցկեղ, երթ
հհ առողջապահության նախարարություն, քաղցկեղ, երթ
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով
16:55 30.10.2022 (Թարմացված է: 16:57 30.10.2022) Անահիտ Ավանեսյանը հորդորում է կանանց տարվա ընթացքում 1 անգամ հետազոտվել, որպեսզի խնդիրը հնարավորինս վաղ փուլում հայտնաբերվի։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հայտնում են
ՀՀ առողջապահության նախարարծությունից։
Նշենք, որ հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։
Նախարարը քայլերթի ընթացքում անցորդներին տեղեկատվական թերթիկներ տվեց, զրուցեց նրանց հետ` ընդգծելով, որ քաղցկեղը դատավճիռ չէ, միայն թե պետք է այն վաղ փուլում հայտնաբերել։
«Քայլերթով փորձում ենք իրազեկել կանանց, որպեսզի ճիշտ ժամանակին հետազոտվեն։ Ամբողջ ամսվա ընթացքում մեր միջոցառումներն ուղղված էին քաջալերելու, ոգևորելու, իրար սատար կանգնելու` որպեսզի տարվա ընթացքում 1 անգամ կանայք գնան հիվանդանոց ու հետազոտվեն, որպեսզի խնդիրը հնարավորինս վաղ փուլում հայտնաբերվի։ Դրա արդյունքում մենք կունենանք նաև առողջացումներ»,– լրագրողների հետ զրույցում նշեց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ պետպատվերի շրջանակներում միջոցառումներ են իրականացվում ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Լոռիում և Տավուշում ԱՆ շարժական մամոգրաֆի շնորհիվ 50-69 տարեկան կանայք արդեն անցել են անվճար մամոգրաֆիկ հետազոտություն։ Մամոգրաֆն այժմ Սյունիքի մարզում է` Սիսիան քաղաքում։
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի իրազեկման մեկամսյա ակցիաներն ամփոփվել են քայլերթով
«Վերջին տարիներին ավելացել են դեղորայքային բուժման փաթեթները, վիրահատական բոլոր միջամտություններն իրականացվում են պետպատվերի շրջանակում։ Վերջին շրջանում ունեցել ենք դիմելիության աճ, ինչը ցույց է տալիս, որ այս ծառայություններն ավելի հասանելի են դարձել կանանց համար»,– ասաց Ավանեսյանը։
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի միջոցառումները լինելու են նաև հաջորդ ամիսներին։
Առողջապահության նախարարությունից շեշտում են` Հայաստանում 12.592 կին պայքարում է քաղցկեղի դեմ, ամեն տարի մեր երկրում մոտ 1300 նոր դեպք է հաստատվում։