https://arm.sputniknews.ru/20221030/kharkvovi-marzum-ukrainaji-zu-i-jvot-grvoh-e-het-mghvel-rd-pn-50611340.html
Խարկովի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի յոթ գրոհ է հետ մղվել․ ՌԴ ՊՆ
Խարկովի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի յոթ գրոհ է հետ մղվել․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Հարավ-Դոնեցկի ուղղությամբ Ռուսաստանի զինված ուժերը երեք կիլոմետր առաջ են շարժվել: 30.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-30T17:44+0400
2022-10-30T17:44+0400
2022-10-30T17:44+0400
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_98:90:1375:808_1920x0_80_0_0_f9ce8f7b9a41e8c04195d18dcb6b98c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները Խարկովի շրջանում յոթ անգամ անհաջող փորձել են հարձակվել ռուսական զորքերի դիրքերի վրա։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ՊՆ-ից հայտնում են, որ ռուս զինվորականները Հարավ-Դոնեցկի ուղղությամբ գրոհի ընթացքում ավելի քան երեք կիլոմետր առաջ են անցել ուկրաինական պաշտպանության գծից և դուրս են եկել ԴԺՀ Պավլովկայի ծայրամասեր՝ ոչնչացնելով ավելի քան 100 ուկրաինացի գրոհայինների։Խոցվել են նաև 68 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա 189 շրջաններում։ Էներգոդարը հոսանքազրկվել է քաղաքի ենթակառուցվածքներին Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածից հետոՊՆ-ից հայտնել են նաև, որ ոչնչացվել է ուկրաինական արագագնաց ռազմական մոտորանավակ՝ Զապորոժիեի շրջանի Էներգոդար քաղաք ներթափանցելու համար դիվերսիոն-հետախուզական խումբ տեղափոխելու ժամանակ։Ուկրաինական հրետանին օրվա ընթացքում երեք անգամ գնդակոծել է Էներգոդարը և Զապորոժիեի ատոմակայանին հարող տարածքը, 10 արկ է արձակվել։ Պատասխան կրակով ուկրաինական կողմի ստորաբաժանումների ակտիվությունը ճնշվել է, ԱԷԿ-ում ռադիացիոն իրավիճակը նորմալ է։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 248-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733801_268:0:1345:808_1920x0_80_0_0_b061b6c6c6ce71814dd13b2e33a6cad9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
ռուսաստան, ուկրաինա, պատերազմ
Խարկովի մարզում Ուկրաինայի ԶՈւ-ի յոթ գրոհ է հետ մղվել․ ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Հարավ-Դոնեցկի ուղղությամբ Ռուսաստանի զինված ուժերը երեք կիլոմետր առաջ են շարժվել:
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները Խարկովի շրջանում յոթ անգամ անհաջող փորձել են հարձակվել ռուսական զորքերի դիրքերի վրա։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Կուպյանսկի ուղղությամբ հակառակորդը մինչև երկու գումարտակային մարտավարական խմբերի ուժերով, որոնք ուժեղացվել են օտարերկրյա վարձկաններով, յոթ անհաջող հարձակում է ձեռնարկել», - նշվում է ՌԴ ռազմական գերատեսչության ամփոփագրում:
ՊՆ-ից հայտնում են, որ ռուս զինվորականները Հարավ-Դոնեցկի ուղղությամբ գրոհի ընթացքում ավելի քան երեք կիլոմետր առաջ են անցել ուկրաինական պաշտպանության գծից և դուրս են եկել ԴԺՀ Պավլովկայի ծայրամասեր՝ ոչնչացնելով ավելի քան 100 ուկրաինացի գրոհայինների։
Խոցվել են նաև 68 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա 189 շրջաններում։
ՊՆ-ից հայտնել են նաև, որ ոչնչացվել է ուկրաինական արագագնաց ռազմական մոտորանավակ՝ Զապորոժիեի շրջանի Էներգոդար քաղաք ներթափանցելու համար դիվերսիոն-հետախուզական խումբ տեղափոխելու ժամանակ։
Ուկրաինական հրետանին օրվա ընթացքում երեք անգամ գնդակոծել է Էներգոդարը և Զապորոժիեի ատոմակայանին հարող տարածքը, 10 արկ է արձակվել։ Պատասխան կրակով ուկրաինական կողմի ստորաբաժանումների ակտիվությունը ճնշվել է, ԱԷԿ-ում ռադիացիոն իրավիճակը նորմալ է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 248-րդ օրը։