00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինքնիշխանությունից մասնակիորեն հրաժարվելու մասին կարելի է մեղադրել նաև գործող իշխանությանը

Եթե խոսքն ինքնիշխանությունից մասնակիորեն հրաժարվելու մասին է, դրանում կարելի է մեղադրել նաև իշխանությանը
Բաժանորդագրվել
«Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է ՀՀ ինքիշխանությունից հրաժարվելու դեպքերին և սահմանվող պատժաչափին։
ՀՀ ինքիշխանությունից հրաժարվելուն վերաբերող արդարադատության նախարարության օրենսդրական նախագիծը շատ հում է և պետք է բազմաթիվ հստակեցումների ենթարկվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Քրեական օրենսգրքի 421 հոդվածում (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) փոփոխությունների նախագիծ է ներկայացրել, ըստ որի` ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` 12–ից 15 տարի ժամկետով։
Փաշինյանը բացատրեց, թե ինչու է արևմտյան դիտորդներ հրավիրել Հայաստան
«Եթե խոսքը ինքնիշխանությունից հրաժարվելու մասին է, ապա դա նախ շատ հեղեղուկ ձևակերպում է, և չի կարելի միանշանակ պնդել, թե դա ինչ է իր տակ թաքցնում կամ ենթադրում, որովհետև ինքնիշխանությունից ամբողջությամբ կամ մասնակի հրաժարվելը բազմակոմպոնենտ գործընթաց է, որը հատուկ է ժամանակակից գրեթե բոլոր պետություններին։ Այսինքն` եթե օրինակ խոսք է գնում ինքնիշխանությունից մասնակիորեն հրաժարվելու մասին, ապա դրանում կարելի է մեղադրել նաև գործող իշխանությանը, քանի որ այսօր մենք անդամակցում ենք միջազգային կազմակերպություններին, ինչը ենթադրում է հրաժարում ինքնիշխանությանը հատուկ որոշ բաղադրիչներից` հօգուտ վերպետական կազմակերպության»,– նշեց փորձագետը։
Խաչատրյանի դիտարկմամբ` ամենակարևոր խնդիրն այն է, որ պետք է հստակ պարզաբանվի, թե ինչ է նշանակում ինքնիշխանությունից հրաժարում և այն էլ՝ քրեական պատասխանատվության նախատեսմամբ։
«Մեկ այլ հարց է ինքնիշխանությունից հրաժարումը տարբեր հայտարարությունների և գործողությունների տեսանկյունից, այսինքն` եթե ՀՀ ինքնիշխան տարածքից որևէ հատված թշնամուն է զիջվում կամ անգործության, չդիմադրելու արդյունքում անցնում է թշնամու վերահսկողության տակ, ու հետագայում այդ առթիվ ամենաբարձր մակարդակով հնչում են հայտարարություններ, որ մեր սուրվերեն տարածքի որևէ հատվածի համար արդյոք արժե՞ պատերազմ մղել, թե՞ ոչ, դա չի՞ ենթադրում արդյոք հրաժարում ինքնիշխանությունից»,– ասաց մեր զրուցակիցը։
Նա մատնանշեց, որ առկա օրենսդրությունը թույլ է տալիս, օրինակ, լրտեսության, դավաճանության և այլ գործողությունների համար քրեական գործեր հարուցել ու համապատասխան պատժի ենթարկել, սակայն այստեղ ինքնիշխանության դեմ գործողությունը չի մտնում այդ տրամաբանության մեջ կամ եթե նույնիսկ մտնում է, ապա զուտ կրկնօրինակում է գործառույթները, որոնք արդեն իսկ առկա են օրենսդրության մեջ։ Այլ հարց է, որ որպես քաղաքական ուղերձ` դա կարող է ինչ–որ ազդեցություն ունենալ, բայցևայնպես կա հստակեցման կարիք, թե կոնկրետ ինչ է նշանակում ինքնիշխանությունից հրաժարում և ինչպես է դա ազդելու այս կամ այն անձի այս կամ այն գործողության վրա։
Անդրադառնալով կոնկրետ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ինքնիշխանությունից հրաժարվելու հանգամանքին` Խաչատրյանն ընդգծեց` ենթադրենք, ժողովրդի մի հատված որոշի, որ ուզում է ինքնիշխանությունից հրաժարվել ու մտնել ինչ–որ վերազգային կառույցի ենթակայության տակ, ու դրա համար դիմում է բռնության, ապա կրկին պետք է հստակեցնել` ինչ է դա նշանակում։
Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանափակող ցանկացած տարբերակ անընդունելի է. Սաղաթելյան
«Ովքեր են այդ բռնությունը կիրառում և ինչ նպատակներով, կամ նրանց որ գործողություններն են մեկնաբանվելու որպես հրաժարում ինքնիշխանությունից, իսկ որոնք՝ որպես բնական մտահոգություններից կամ արտաքին քաղաքական այս կամ այն որոշումից բխող գործողություններ։ Ենթադրենք, կազմակերպվում է զանգվածային ցույց, որի մասնակիցները ցանկանում են, որ երկիրը անդամակցի ՆԱՏՕ–ին կամ Եվրամիությանը։ Արդյո՞ք դա ենթադրում է ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված քայլ։ Եթե այդ ցույցի ընթացքում տեղի է ունենում բռնություն, արդյո՞ք դա ենթադրում է ինքնիշխանության դեմ ուղղված գործողություն, որն ուղեկցվում է բռնությամբ։ Սրանք հարցեր են, որոնք պարզաբանման կարիք ունեն»,– ասաց փորձագետը։
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացված նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում և կքննարկվի մինչև նոյեմբերի 6–ը։
Լրահոս
0