https://arm.sputniknews.ru/20221030/dimum-enq-rdin-sharunakel-apahvovel-arcakhi-anvtangutjuny-arcakhi-azh-hajtararutjuny-50608565.html
Դիմում ենք ՌԴ–ին` շարունակել ապահովել Արցախի անվտանգությունը. Արցախի ԱԺ հայտարարությունը
Դիմում ենք ՌԴ–ին` շարունակել ապահովել Արցախի անվտանգությունը. Արցախի ԱԺ հայտարարությունը
Sputnik Արմենիա
Վերածննդի հրապարակում հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահ Բակո Սահակյանը, Ներքին գործերի նախարար Կարեն... 30.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-30T16:14+0400
2022-10-30T16:14+0400
2022-10-30T17:04+0400
արցախ
հանրահավաք
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1e/50608382_0:151:1600:1051_1920x0_80_0_0_24ebf47ae04b91558da37f337ca3bf3e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով։ ԱԺ հայտարարությունը արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց 44-օրյա վերջին պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հայրը` պատգամավոր Արեգ Ավագյանը։Նշենք, որ նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է ընթանում, որին մասնակցում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։ Արայիկ Հարությունյանն ասել է` Արցախում ինչ են ակնկալում Սոչիի եռակողմ գագաթնաժողովից«Արցախի ԱԺ–ն` արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքը` փաստում է` Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հաշվի առնելով Ռուսաստանի պատմական դերակատարությունը մեր տարածաշրջանում` խաղաղության և կայունության ապահովման գործում, մասնավորապես, ագրեսոր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարեցմանն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությունը` դիմում ենք Ռուսաստանին` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով։ Հաշվի առնելով նաև Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգները` առաջարկում ենք ներդնել ռազմական և քաղաքական լրացուցիչ մեխանիզմներ»,– մասնավորապես ասված է հայտարարությունում։Նիստից հետո Աժ նախագահն ու բոլոր պատգամավորներ դուրս եկան խորհրդարանի շենքից ու միացան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1e/50608382_0:0:1600:1200_1920x0_80_0_0_60aee9ed067686c149dd0169bf5758f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հանրահավաք, ռուսաստան
արցախ, հանրահավաք, ռուսաստան
Դիմում ենք ՌԴ–ին` շարունակել ապահովել Արցախի անվտանգությունը. Արցախի ԱԺ հայտարարությունը
16:14 30.10.2022 (Թարմացված է: 17:04 30.10.2022) Վերածննդի հրապարակում հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահ Բակո Սահակյանը, Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով։ ԱԺ հայտարարությունը արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց 44-օրյա վերջին պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հայրը` պատգամավոր Արեգ Ավագյանը։
Նշենք, որ նիստին զուգահեռ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է ընթանում, որին մասնակցում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։
«Արցախի ԱԺ–ն` արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքը` փաստում է` Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հաշվի առնելով Ռուսաստանի պատմական դերակատարությունը մեր տարածաշրջանում` խաղաղության և կայունության ապահովման գործում, մասնավորապես, ագրեսոր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարեցմանն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությունը` դիմում ենք Ռուսաստանին` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով։ Հաշվի առնելով նաև Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգները` առաջարկում ենք ներդնել ռազմական և քաղաքական լրացուցիչ մեխանիզմներ»,– մասնավորապես ասված է հայտարարությունում։
Նիստից հետո Աժ նախագահն ու բոլոր պատգամավորներ դուրս եկան խորհրդարանի շենքից ու միացան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող հանրահավաքին։