00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:36
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ունենք պրոբլեմ, որն ի վիճակի է ծածկել բոլոր հաջողությունները. Փաշինյանը` 44-օրյայի մասին

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2022
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը նշեց` իշխանության գալով արձանագրել են` ՀՀ–ն 1991-ից մինչև 2008-ը հետևողականորեն հրաժարվել և քայքայել է պետության հիմունքները։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ունենք մի մեծ գլոբալ պրոբլեմ, որն ի վիճակի է ծածկել մեր ունեցած բոլոր հաջողությունները` խոսքը 2020-ի 44-օրյա պատերազմն է, բազմաթիվ զոհերն ու մեր ողբերգությունը։ Մարզահամերգային համալիրում «Քաղաքացիայան պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության հիմնադիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դրանից հետո Փաշինյանը խնդրեց 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը։
«Հիմնական հարցը, որին պետք է պատասխանենք, այն է` ինչո՞ւ այդպես ստացվեց։ Ունենք պարագա, երբ մեր ծրագիրը հաջողություն է բերել, ունենք դեպք էլ, երբ մեր ծրագրին հավատարիմ մնալն անհաջողություն է բերել` ԼՂ դեպքը հենց դրա մասին է։ Մենք երբեք չենք մտածել, որ ԼՂ հարցը մի հարց է, որը պետք է օգտագործեինք իշխանության մնալու կամ ներքաղաքական խնդիրները լուծելու համար»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` ինչպես ներքաղաքական առումով փորձել են գնալ պետականության հիմունքների վերահաստատման ճանապարհով, նույն կերպ էլ գնացել են ԼՂ խնդրի հետևից։ Փաշինյանը նշեց, որ մեծագույն խնդիրն այն է եղել, որ ԼՂ հարցին մոտենան պետականության հիմնադրման բովանդակության շրջանակներում։
Նա խոսեց 2020–ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման և դրա վերաբերյալ խոսակցությունների մասին։
ԼՂ հարցի լուծման համար մեզ համար անընդունելի չեն արևմտյան երկրների առաջարկները. Փաշինյան
«Մեր գործընկերներից շատերն իմ աշխատասենյակում են եղել, երբ ես այդ թուղթը ստորագրել եմ։ Այդ թուղթը որոշ ուժերի կողմից գնահատվեց որպես կապիտուլյացիա, դրա շուրջ ամբողջ շարժումներ կառուցեցին, հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են այդ նույն նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները։ Այսօր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ստորագրելու մեջ, հիմա ասում են, որ ես պատրաստվում եմ առաջիկայում կապիտուլյացիա ստորագրել։ Դա պատմական նոնսենս է, պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը երկու–երեք անգամ կապիուլյացիա ստորագրի»,-ասաց Փաշինյանը։
Փաշինյանը կրկին նշեց` 2007-ին ՀՀ իշխանությունը մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք օգտագործելով` ոչնչացրել էԼՂ անկախության հռչակման իրավական հիմքերը։ Նա ասաց` ՔՊ–ն, իշխանության գալով, իրենից կախված ամեն ինչ արել է ՀՀ պետականության հիմունքները նորոգելու համար։
«Բայց արձանագրեցինք, որ ՀՀ–ն 1991-ից մինչև 2008-ը հետևողականորեն հրաժարվել և քայքայել է պետության հիմունքերը։ ՀՀ իշխանությունները մի գիծ են տարել` Ադրբեջանին հույս տալ, որ առանց պատերազմի կարող են հասնել ամեն ինչի և 2018-ի ապրիլին այն ժամանակ իշխանության գլխին կանգնած անձն արձանագրեց դրա ավարտը»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` իշխանության գալով` ՔՊ–ն փորձել է ԼՂ–ն բանակցությունների սեղան վերադարձնել, սակայն պարզել է, որ ՀՀ–ն որևէ բան այլևս այդ համատեքստում չի որոշում և միակ բանը, որ կարող է որոշել` հլու–հնազանդ այլ տեղերում կայացած որոշումները կատարելն է եղել։
Եվ եթե իշխող կուսակցությւոնը սխալ է արել, ապա, ըստ Փաշինյանի, ապա սխալն այն է, որ չեն հնազանդվել այդ որոշումներին։
Փաշինյանն ասաց` ինչ փաստաթղթեր է պատրաստ ստորագրել Սոչիում
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Լրահոս
0