00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պլանավորման ժամանակ ՌԴ–ն հաշվի կառնի Եվրոպայում ԱՄՆ ատոմային ռումբերի արդիականացումը. ԱԳՆ

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2022
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է միջուկային իր եռյակի բոլոր երեք բաղադրիչների ամբողջական արդիականացմանը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանն իր ռազմական ծրագրերում հաշվի կառնի եվրոպական երկրներում տեղակայված ԱՄՆ միջուկային ռումբերի արդիականացումը, ինչպես նաև միջուկային բաղադրիչի ուժեղացումը ՆԱՏՕ–ի ռազմական ծրագրերում, և սեփական անվտանգության ու պաշտպանունակության համար անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Մենք չենք կարող չնկատել արդիականացման ծրագրերը` կապված միջուկային զենքի հետ, ազատ անկման այն ռումբերի, որոնք գտնվում են Եվրոպայում։ ԱՄՆ–ն դրանք արդիականացնում է, ուժեղացնում դրանց ճշգրտությունը և նվազեցնում միջուկային լիցքի հզորությունը, այսինքն նրանք այդ սպառազինությունը «մարտադաշտի զենքի» են վերածում, այդպիսով նվազում է միջուկային շեմը», – ասել է Գրուշկոն։
Նրա խոսքով` Մոսկվան հաշվի է առնում նաև սպառազինության նման տեսակների ամերիկյան միջոցների մատակարարման փոխարինումը։
«ԱՄՆ–ն ստիպում է իր դաշնակիցներին F-35 ինքնաթիռներ գնել, այլ միջոցներ է ձեռնարկում դաշինքի երկրների կարողությունները բարձրացնելու համար։ Սա ևս իրականություն է, որը պետք է հաշվի առնենք և՛ քաղաքական առումով, և՛ մեր ռազմական ծագրերը պլանավորելիս», – պարզաբանել է փոխնախարարը։
Ռուսաստանը ՄԱԿ–ի ԱԽ–ում ապացույցներ է ներկայացրել ուկրաինական «կեղտոտ ռումբի» վերաբերյալ
Նա հավելել է, որ բացի այս, ՆԱՏՕ–ում «արդեն իսկ որոշումներ են կայացվել դաշինքի ռազմական ծրագրերում միջուկային բաղադրիչն ուժեղացնելու վերաբերյալ, այն ավելի տեսանելի դարձնել, միջուկային սցենարով զորավարժությունների քանակն ավելացնել, մասնակցությանը ներգրավել ԱՄՆ ռազմավարական ավիացիան, որը սկսել է մտնել Մեծ Բրիտանիայի տարածք, այնուհետև թռչել ՌԴ սահմանների երկայնքով»։
«Նշեմ նաև, որ ՆԱՏՕ–ն մտադիր չէ հրաժարվել համատեղ միջուկային առաքելություններից, որոնք, ի դեպ, հակասում են միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին. այն արգելում է որևէ ձևով կամ որևէ փուլում փոխանցել միջուկային զենքի վերահսկողությունը ոչ միջուկային պետություններին», – նշել է Գրուշկոն։
Բոլոր այս գործոնները միասին, ըստ նրա, Ռուսաստանի ուշադրության կենտրոնում են, այդ թվում` և՛ ռազմական պլանավորման, և՛ անհրաժեշտ բոլոր մյուս միջոցների ձեռնարկման տեսանկյունից` սեփական անվտանգությունը և պաշտպանությունը հուսալիորեն ապահովելու համար։
Ավելի վաղ Politico թերթը, հղում անելով իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ–ն Եվրոպայում ՆԱՏՕ–ի բազաներում արագացրել է B61-12 արդիականացրած ատոմային ռումբի տեղակայումը։
ՌԴ ԳՇ պետը բրիտանացի գործընկերոջ հետ քննարկել է «կեղտոտ ռումբի» սպառնալիքը
Politico–ի տվյալներով` 10 մլրդ դոլար արժողությամբ ատոմային ռումբի արդիականացման ծրագիրը նախատեսված է զենքի ավելի վաղ տարբերակների փոխարինման համար, այդ թվում` Գերմանիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների և Թուրքիայի ավիաբազաներում պահվող մոտ 100 ռումբի։ Ինչպես հայտնում է պարբերականը, ռումբի արդիականացրած տարբերակի մատակարարումը նախատեսվում էր իրականացնել 2023 թվականի գարնանը, սակայն դիվանագիտական հեռագրի համաձայն` ամերիկյան չինովնիկները ՆԱՏՕ–ի դաշնակիցներին հոկտեմբերին Բրյուսելում կայացած փակ հանդիպման ժամանակ հայտնել էին, որ դա արդեն ընթացիկ տարվա դեկտեմբերին է սպասվում։
Լրահոս
0