https://arm.sputniknews.ru/20221029/gitutjan-hamar-chpetq-e-sahmanner-linen-haj-rusakan-krtakan-nvor-nakhagits-e-meknarkum-50553324.html
Գիտության համար չպետք է սահմաններ լինեն. հայ-ռուսական կրթական նոր նախագիծ է մեկնարկում
Գիտության համար չպետք է սահմաններ լինեն. հայ-ռուսական կրթական նոր նախագիծ է մեկնարկում
Sputnik Արմենիա
Նոր միջազգային նախագիծը կոչված է կատարելագործելու ռուսաց լեզվի դասավանդման համակարգը հետխորհրդային երկրներում, բացահայտելու ապագա տաղանդավոր մանկավարժներին և... 29.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-29T10:07+0400
2022-10-29T10:07+0400
2022-10-29T10:07+0400
հայաստան
ռուսաստան
ռուսերեն
կրթություն
բուհ
«ռոսսոտրուդնիչեստվո»
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50531525_0:71:1099:689_1920x0_80_0_0_a912574ee5bb1dce1c81cb7cb162406f.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik, Իրինա Աբրոյան. Ուսանողների, գիտության և կրթության համար ոչ մի սահման չպետք է լինի՝ պետք է գործի «No – borders» սկզբունքը, կարծում է Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի Միջազգային նախագծերի և ծրագրերի բաժնի պետ Վլադիմիր Սամոյլենկոն:Միջազգային նախագծի նպատակն է սահմանները բացահայտել և նախկին ԽՍՀՄ ուսանողներին ավելի մոտիկից ծանոթացնել, ինչպես նաև այդ երկրներում ռուսաց լեզվի դասավանդման համակարգը կատարելագործել, ապագա ամենատաղանդավոր մանկավարժներին և բանասերներին բացահայտել և ռուսաց լեզվի դասավանդման նորագույն գործիքակազմ տալ։ Այն կմեկնարկի հոկտեմբերի 29-ին:«Ռոսսոտրուդնիչեստվոյի», Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի և Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ «Ռուսաց լեզու. իմ հաջողության բանաձև» նախագիծը հրավիրում է մասնակցելու Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի բանասիրական և մանկավարժական ֆակուլտետների ուսանողներին:Նախագծին կարող են մասնակցել ծրագրի մասնակից երկրների բուհերի բանասիրական և մանկավարժական ֆակուլտետների բակալավրիատի 3-4 կուրսերի և մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները: Հոկտեմբերի 29-ին սկսվում է հայտերի ընդունումը, որը կտևի մինչև 2022 թվականի նոյեմբերի 20-ը: Մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ ու կցել ռուսերեն լեզվով տեսանյութ կամ մուլտիմեդիոն շնորհանդես թեմաներից մեկով՝ «Ապագայի ուսուցիչ. հաջողության համընդհանուր բանաձև», «Ռուս մեծ գիտնականների և մշակույթի գործիչների հաջողության բանաձևը», «Ռուսաց լեզվի հաջող դաս. գաղտնի բանաձև», «Կյանքի բանաձևը ժամանակակից ռուսական գրականության և մշակույթի մեջ»։ «Ռոսսոտրուդնիչեստվոն» Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում կրթական ծրագիր է իրականացնումՅուրաքանչյուր հանրապետությունից նախագծին կմասնակցի առնվազն 50 մարդ։ Հանձնաժողովը կորոշի յուրաքանչյուր երկրի 10 լավագույն աշխատանքները։ Մրցույթի արդյունքների հիման վրա մասնակիցների համար նախ կկազմակերպվի հեռավար ուսուցում «Նախագծային գործունեություն ռուսաց լեզվի դասավանդման գործում» լրացուցիչ կրթական ծրագրով: Դրանից հետո կսկսվի առկա ուսուցումը։Մասնակիցներին կհատուցեն Հայաստան չվերթի, բնակության, սննդի և ուսուցման գումարը։ Ուսուցումը կլինի Հայկական մանկավարժական համալսարանի հիմքի վրա։ Դասընթացը կներկայացնեն առաջատար ռուս մասնագետները, մասնավորապես, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի «Հորիզոն» լրացուցիչ կրթության կենտրոնի տնօրեն, բ․գ․թ․ Մարիա Ալիմովան, ինչպես նաև Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի որակավորված դասախոսները: Նրանք ապագա ռուսագետներին կպատմեն դասավանդման նոր տեխնոլոգիաների մասին, կցուցադրեն ժամանակակից կրթական գործիքներ, կսովորեցնեն ապագայի ձևաչափով աշխատել։Վլադիմիր Սամոյլենկոյի խոսքով՝ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանը կրթական, գիտական և մշակութային կապեր է զարգացնում ոչ միայն Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի տարածքում գտնվող տարածաշրջանների, այլև սահմանամերձ պետությունների հետ։ Հոգևոր և աշխարհագրական առումով այն շատ մոտ համալսարան է, որտեղ շատ հայ ուսանողներ են սովորում (Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, և ոչ միայն)։ Բուհը միշտ պատրաստ է նոր համատեղ նախագծերի, որոնք, ի դեպ, արդեն սարերի հետևում չեն. դրանցում կներգրավվեն նաև Հայաստանի այլ բուհերը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50531525_0:0:1099:825_1920x0_80_0_0_939a123aa1428bcb757948451fc77aa3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, ռուսերեն, կրթություն, բուհ, «ռոսսոտրուդնիչեստվո»
հայաստան, ռուսաստան, ռուսերեն, կրթություն, բուհ, «ռոսսոտրուդնիչեստվո»
Գիտության համար չպետք է սահմաններ լինեն. հայ-ռուսական կրթական նոր նախագիծ է մեկնարկում
Նոր միջազգային նախագիծը կոչված է կատարելագործելու ռուսաց լեզվի դասավանդման համակարգը հետխորհրդային երկրներում, բացահայտելու ապագա տաղանդավոր մանկավարժներին և բանասերներին և նրանց տալու ռուսաց լեզվի դասավանդման նորագույն գործիքակազմ:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik, Իրինա Աբրոյան. Ուսանողների, գիտության և կրթության համար ոչ մի սահման չպետք է լինի՝ պետք է գործի «No – borders» սկզբունքը, կարծում է Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի Միջազգային նախագծերի և ծրագրերի բաժնի պետ Վլադիմիր Սամոյլենկոն:
«Մենք պետք է վերացնենք բոլոր սահմաններն ուսանողների համար։ Ուսանողը Երևանում, Մինսկում, Բիշքեկում կամ Դուշանբեում նույն հրաշալի ուսանողն է՝ նույն ծրագրերով, երազանքներով, ուրախություններով ու վշտերով: Նրանք բոլորը պետք է հասկանան, որ իրենք բոլորն էլ հրաշալի մասնագետներ են, ու որքան շատ ընկերներ ունենան աշխարհի տարբեր երկրներում, այնքան ավելի լավ կապրեն, այնքան ավելի շատ հնարավորություններ կունենան»,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Վլադիմիր Սամոյլենկոն։
Միջազգային նախագծի նպատակն է սահմանները բացահայտել և նախկին ԽՍՀՄ ուսանողներին ավելի մոտիկից ծանոթացնել, ինչպես նաև այդ երկրներում ռուսաց լեզվի դասավանդման համակարգը կատարելագործել, ապագա ամենատաղանդավոր մանկավարժներին և բանասերներին բացահայտել և ռուսաց լեզվի դասավանդման նորագույն գործիքակազմ տալ։ Այն կմեկնարկի հոկտեմբերի 29-ին:
«Ռոսսոտրուդնիչեստվոյի», Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի և Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի աջակցությամբ «Ռուսաց լեզու. իմ հաջողության բանաձև» նախագիծը հրավիրում է մասնակցելու Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի բանասիրական և մանկավարժական ֆակուլտետների ուսանողներին:
Նախագծին կարող են մասնակցել ծրագրի մասնակից երկրների բուհերի բանասիրական և մանկավարժական ֆակուլտետների բակալավրիատի 3-4 կուրսերի և մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները: Հոկտեմբերի 29-ին սկսվում է հայտերի ընդունումը, որը կտևի մինչև 2022 թվականի նոյեմբերի 20-ը: Մասնակցելու համար
պետք է գրանցվել այստեղ ու կցել ռուսերեն լեզվով տեսանյութ կամ մուլտիմեդիոն շնորհանդես թեմաներից մեկով՝ «Ապագայի ուսուցիչ. հաջողության համընդհանուր բանաձև», «Ռուս մեծ գիտնականների և մշակույթի գործիչների հաջողության բանաձևը», «Ռուսաց լեզվի հաջող դաս. գաղտնի բանաձև», «Կյանքի բանաձևը ժամանակակից ռուսական գրականության և մշակույթի մեջ»։
Յուրաքանչյուր հանրապետությունից նախագծին կմասնակցի առնվազն 50 մարդ։ Հանձնաժողովը կորոշի յուրաքանչյուր երկրի 10 լավագույն աշխատանքները։ Մրցույթի արդյունքների հիման վրա մասնակիցների համար նախ կկազմակերպվի հեռավար ուսուցում «Նախագծային գործունեություն ռուսաց լեզվի դասավանդման գործում» լրացուցիչ կրթական ծրագրով: Դրանից հետո կսկսվի առկա ուսուցումը։
Մասնակիցներին կհատուցեն Հայաստան չվերթի, բնակության, սննդի և ուսուցման գումարը։ Ուսուցումը կլինի Հայկական մանկավարժական համալսարանի հիմքի վրա։ Դասընթացը կներկայացնեն առաջատար ռուս մասնագետները, մասնավորապես, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի «Հորիզոն» լրացուցիչ կրթության կենտրոնի տնօրեն, բ․գ․թ․ Մարիա Ալիմովան, ինչպես նաև Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանի որակավորված դասախոսները: Նրանք ապագա ռուսագետներին կպատմեն դասավանդման նոր տեխնոլոգիաների մասին, կցուցադրեն ժամանակակից կրթական գործիքներ, կսովորեցնեն ապագայի ձևաչափով աշխատել։
Սամոյլենկոն նաև ավելացրեց, որ բացի կրթական բաղադրիչից, նախագիծը նախատեսում է նաև ժամանակակից երիտասարդության համար հետաքրքիր «Երիտասարդ առաջնորդի դպրոց», որը նույնպես կանցկացվի Երևանում այս տարվա դեկտեմբերին: Դպրոցը թույլ կտա հաղթողներին զարգացնել արդեն ձեռք բերված նախագծային գործունեության հմտությունները:
Վլադիմիր Սամոյլենկոյի խոսքով՝ Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանը կրթական, գիտական և մշակութային կապեր է զարգացնում ոչ միայն Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի տարածքում գտնվող տարածաշրջանների, այլև սահմանամերձ պետությունների հետ։ Հոգևոր և աշխարհագրական առումով այն շատ մոտ համալսարան է, որտեղ շատ հայ ուսանողներ են սովորում (Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, և ոչ միայն)։ Բուհը միշտ պատրաստ է նոր համատեղ նախագծերի, որոնք, ի դեպ, արդեն սարերի հետևում չեն. դրանցում կներգրավվեն նաև Հայաստանի այլ բուհերը։