https://arm.sputniknews.ru/20221029/aharku-zenqy-74-tarekan-e-erebuni-aviakajanum-nshel-en-banakajin-aviaciaji-ory-50593695.html
Ահարկու զենքը 74 տարեկան է. «Էրեբունի» ավիակայանում նշել են բանակային ավիացիայի օրը
Ահարկու զենքը 74 տարեկան է. «Էրեբունի» ավիակայանում նշել են բանակային ավիացիայի օրը
Sputnik Արմենիա
Հայկական երկնքի պաշտպաններն իրենց մասնագիտական տոնը` Բանակային ավիացիայի ստեղծման 74-րդ տարեդարձը, տոնել են «Էրեբունի» ավիակայանում հանդիսավոր հավաքով, աչքի... 29.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-29T18:42+0400
2022-10-29T18:42+0400
2022-10-29T18:42+0400
«էրեբունի» օդանավակայան
ռուսաստան
հայաստան
ռազմական ավիացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1d/50581565_0:1:1600:901_1920x0_80_0_0_ed91c5de5ec1963c1770a18dec8d404a.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի բանակային ավիացիայի պատմությունը սկիզբ է առնում Սարատովի մարզի մի փոքր վայրից, որտեղ հեռավոր 1948 թվականին ստեղծվել է բանակային ավիացիայի առաջին ստորաբաժանումը։Իսկ Հայաստանում բանակային ավիացիայի պատմությունը սկսվում է 2014 թվականից, երբ որոշում ընդունվեց ռուսական 102-րդ ռազմակայանի կազմում ներառել Մի-8-երի և Մի-24–երի էսկադրիլիան։ Հնաբնակները հիշում են` ինչպես է դա տեղի ունեցել, երբ Ռուսաստանի տարբեր զորամասերից Հայաստան անձնակազմ էին բերում։Արդեն 2015 թվականի վերջին «Էրեբունի» ավիակայանում սկսեցին կանոնավոր թռիչքներ կատարել։ Նախորդ տարի որոշվեց վերազինել ավիակայանը. Մի-8ՄՏ–երը փոխարինվեցին նորերով` ժամանակակից Մի-8ՄՏՎ-5-1–երով, իսկ Մի-24-երը ԿԱ-52-ներով։ Դե իսկ ՄիԳ-24-ները զիջեցին իրենց տեղը չորրորդ սերնդի ՄիԳ-29-ներին։Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով «երկնային զինվորներին», ասել է, որ բանակային ավիացիան առանձնահատուկ նշանակություն ունի պետության պաշտպանության գործում։ Նա նշել է, որ 102-րդ ռազմակայանի կազմում ՌԴ օդաչուների աշխատանքն օգնում է այս դժվար ժամանակում պահպանել կայունությունը, կանխել մարտական գործողությունների սրացումը, իրավիճակը վերահսկողության տակ պահել` թույլ չտալով ընդլայնվեն մարտական այն գործողությունների մասշտաբները, որոնց արդյունքում, ցավոք, նաև խաղաղ բնակիչներ են մահանում։ Նա հավելել է նաև, որ օդաչուների ծառայությունը երբեմն մեծ վտանգների և կորուստների հետ է կապված` հիշելով 2020 թվականին Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունները դադարեցնելու համար զոհված զինծառայողներին։Միջոցառման հանդիսավոր մասից հետո ավիակայանի հրամանատար Ալեքսանդր Պետրովը դեսպանին և ներկա գտնվողներին ներկայացրել է ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, դրանց տեխնիկական բնութագրերը, սպառազինությունը, ինչպես նաև այլ հետաքրքիր տեղեկություններ` կապված ավիացիոն տեխնիկայի և օդաչուների կողմից կատարվող առաջադրանքների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1d/50581565_106:0:1530:1068_1920x0_80_0_0_047de9b015d6436c5872535f8b89599f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«էրեբունի» օդանավակայան, ռուսաստան, հայաստան, ռազմական ավիացիա
«էրեբունի» օդանավակայան, ռուսաստան, հայաստան, ռազմական ավիացիա
Ահարկու զենքը 74 տարեկան է. «Էրեբունի» ավիակայանում նշել են բանակային ավիացիայի օրը
Հայկական երկնքի պաշտպաններն իրենց մասնագիտական տոնը` Բանակային ավիացիայի ստեղծման 74-րդ տարեդարձը, տոնել են «Էրեբունի» ավիակայանում հանդիսավոր հավաքով, աչքի ընկած զինվորականների պարգևատրմամբ և տոնական քայլերթով։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի բանակային ավիացիայի պատմությունը սկիզբ է առնում Սարատովի մարզի մի փոքր վայրից, որտեղ հեռավոր 1948 թվականին ստեղծվել է բանակային ավիացիայի առաջին ստորաբաժանումը։
Իսկ Հայաստանում բանակային ավիացիայի պատմությունը սկսվում է 2014 թվականից, երբ որոշում ընդունվեց ռուսական 102-րդ ռազմակայանի կազմում ներառել Մի-8-երի և Մի-24–երի էսկադրիլիան։ Հնաբնակները հիշում են` ինչպես է դա տեղի ունեցել, երբ Ռուսաստանի տարբեր զորամասերից Հայաստան անձնակազմ էին բերում։
Արդեն 2015 թվականի վերջին «Էրեբունի» ավիակայանում սկսեցին կանոնավոր թռիչքներ կատարել։ Նախորդ տարի որոշվեց վերազինել ավիակայանը. Մի-8ՄՏ–երը փոխարինվեցին նորերով` ժամանակակից Մի-8ՄՏՎ-5-1–երով, իսկ Մի-24-երը ԿԱ-52-ներով։ Դե իսկ ՄիԳ-24-ները զիջեցին իրենց տեղը չորրորդ սերնդի ՄիԳ-29-ներին։
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, շնորհավորելով «երկնային զինվորներին», ասել է, որ բանակային ավիացիան առանձնահատուկ նշանակություն ունի պետության պաշտպանության գործում։ Նա նշել է, որ 102-րդ ռազմակայանի կազմում ՌԴ օդաչուների աշխատանքն օգնում է այս դժվար ժամանակում պահպանել կայունությունը, կանխել մարտական գործողությունների սրացումը, իրավիճակը վերահսկողության տակ պահել` թույլ չտալով ընդլայնվեն մարտական այն գործողությունների մասշտաբները, որոնց արդյունքում, ցավոք, նաև խաղաղ բնակիչներ են մահանում։ Նա հավելել է նաև, որ օդաչուների ծառայությունը երբեմն մեծ վտանգների և կորուստների հետ է կապված` հիշելով 2020 թվականին Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունները դադարեցնելու համար զոհված զինծառայողներին։
Միջոցառման հանդիսավոր մասից հետո ավիակայանի հրամանատար Ալեքսանդր Պետրովը դեսպանին և ներկա գտնվողներին ներկայացրել է ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, դրանց տեխնիկական բնութագրերը, սպառազինությունը, ինչպես նաև այլ հետաքրքիր տեղեկություններ` կապված ավիացիոն տեխնիկայի և օդաչուների կողմից կատարվող առաջադրանքների հետ։