https://arm.sputniknews.ru/20221028/vostikanakan-zvorqery-kaparazmakanacven-nvor-manramasner-vostikanutjan-gvardiaji-steghtsumic-50515520.html
Ոստիկանական զորքերը կապառազմականացվեն. նոր մանրամասներ ոստիկանության գվարդիայի ստեղծումից
Ոստիկանական զորքերը կապառազմականացվեն. նոր մանրամասներ ոստիկանության գվարդիայի ստեղծումից
Sputnik Արմենիա
Ոստիկանական զորքերի ապառազմականացումը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ։ 28.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-28T12:55+0400
2022-10-28T12:55+0400
2022-10-28T13:10+0400
հհ ոստիկանություն
հայաստան
հհ արդարադատության նախարարություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0a/1c/50514111_0:0:1025:577_1920x0_80_0_0_118cd24789131bdd456996b86b9b27e1.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ոստիկանության ազգային գվարդիան ընդգրկելու է ոստիկանության զորքերը, պետական պահպանության գլխավոր վարչությունը և ուղեկցող գումարտակները: Ոստիկանական գվարդիայի ձևավորման վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնել է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը, տեղեկանում ենք արդարադատության նախարարության կայքից։Անդրադառնալով միավորվող կառույցներին՝ Սարգսյանը նշել է նաև, որ ներկայում ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական ֆունկցիաների զուգակցում, որը չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից: Սակայն անհրաժեշտ է ոստիկանական զորքերի ապառազմականացում, ինչը վերաբերում է ոստիկանական ինստիտուտի մշակութային ու իրավական ապառազմականացմանը: Այս փոփոխությունը, ըստ Սարգսյանի, պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ, մշակվելու է հստակ ճանապարհային քարտեզ՝ ժամանակացույցով և պատասխանատուներով:Նշվել է, որ հանդիպմամբ մեկնարկում է ոստիկանական գվարդիայի ձևավորման աշխատանքների պլանավորումը։Հավելենք` հանդիպմանը մասնակցել են նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Հայկ Բաբայանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e6/0a/1c/50514111_41:0:950:682_1920x0_80_0_0_177a9e127670c570b425a5dc89a3b36f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ոստիկանություն, հայաստան, հհ արդարադատության նախարարություն
հհ ոստիկանություն, հայաստան, հհ արդարադատության նախարարություն
Ոստիկանական զորքերը կապառազմականացվեն. նոր մանրամասներ ոստիկանության գվարդիայի ստեղծումից
12:55 28.10.2022 (Թարմացված է: 13:10 28.10.2022) Ոստիկանական զորքերի ապառազմականացումը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ոստիկանության ազգային գվարդիան ընդգրկելու է ոստիկանության զորքերը, պետական պահպանության գլխավոր վարչությունը և ուղեկցող գումարտակները: Ոստիկանական գվարդիայի ձևավորման վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնել է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը, տեղեկանում ենք արդարադատության նախարարության
կայքից։
«Գվարդիան, ըստ էության, սպասարկելու է հետևյալ գործառույթները՝ հասարակական կարգի պահպանությունը և անվտանգության ապահովումը, պետական և կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությունը, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովումը։ Գվարդիան աջակցելու է նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների, ներկայացուցիչների անվտանգության ապահովմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Անդրադառնալով միավորվող կառույցներին՝ Սարգսյանը նշել է նաև, որ ներկայում ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական ֆունկցիաների զուգակցում, որը չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից: Սակայն անհրաժեշտ է ոստիկանական զորքերի ապառազմականացում, ինչը վերաբերում է ոստիկանական ինստիտուտի մշակութային ու իրավական ապառազմականացմանը: Այս փոփոխությունը, ըստ Սարգսյանի, պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական փոփոխություններ, մշակվելու է հստակ ճանապարհային քարտեզ՝ ժամանակացույցով և պատասխանատուներով:
Նշվել է, որ հանդիպմամբ մեկնարկում է ոստիկանական գվարդիայի ձևավորման աշխատանքների պլանավորումը։
Հավելենք` հանդիպմանը մասնակցել են նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Հայկ Բաբայանը։