https://arm.sputniknews.ru/20221028/vaghuc-chenq-tesnvel-tvojvvo-klaary-dardzjal-erevanum-e-50498278.html
«Վաղուց չենք տեսնվել». Տոյվո Կլաարը դարձյալ Երևանում է
«Վաղուց չենք տեսնվել». Տոյվո Կլաարը դարձյալ Երևանում է
Sputnik Արմենիա
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերջին անգամ Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 12-13–ի հարձակումից հետո։ 28.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-28T11:02+0400
2022-10-28T11:02+0400
2022-10-28T11:08+0400
տոյվո կլաար
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/02/49214656_0:0:1600:901_1920x0_80_0_0_53aceb9e4953daa8d2291bb1a10dcf59.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին Երևանում է։Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում` ՀՀ մայրաքաղաքի եղանակի մասին հրապարակում անելով ու կից գրելով. «Գեղեցիկ, բայց փոքր-ինչ ցուրտ առավոտ Երևանում։ Վաղուց չենք տեսնվել»։Այցի նպատակի մասին ո՛չ եվրոպացի պաշտոնյան, ո՛չ էլ պաշտոնական աղբյուրները որևէ բան չեն հայտնել։Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան էր ժամանել Ադրբեջանական զինուժի` Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հերթական` ս.թ. սեպտեմբերի 12-13–ի հարձակումից հետո` սեպտեմբերի 15-ին։Կլաարը ծանոթացել էր առկա իրավիճակին, լսել հայկական կողմի պաշտոնական պարզաբանումներն ու դիրքորոշումները։Իսկ մեկ ամիս անց` հոկտեմբերի 14-ին,նա հայտնել էր նույն օրը ԵՄ դիտորդների խմբի Հայաստան կժամանելու մասին։Խումբը բաղկացած է ԵՄ անդամ 27 երկրների ներկայացուցիչներից, որոնք արձագանքել են Հայաստանի դիմումին:Դիտորդական խմբի նպատակն է Հայաստանի տարածքից ուսումնասիրել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ու տեղում աջակցել իրավիճակի կայունացմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/02/49214656_121:0:1544:1067_1920x0_80_0_0_1c2f959bd3c6d11890a92c2f02b972e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոյվո կլաար, հայաստան
«Վաղուց չենք տեսնվել». Տոյվո Կլաարը դարձյալ Երևանում է
11:02 28.10.2022 (Թարմացված է: 11:08 28.10.2022) Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերջին անգամ Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 12-13–ի հարձակումից հետո։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին Երևանում է։
Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում` ՀՀ մայրաքաղաքի եղանակի մասին հրապարակում անելով ու կից գրելով. «Գեղեցիկ, բայց փոքր-ինչ ցուրտ առավոտ Երևանում։ Վաղուց չենք տեսնվել»։
Այցի նպատակի մասին ո՛չ եվրոպացի պաշտոնյան, ո՛չ էլ պաշտոնական աղբյուրները որևէ բան չեն հայտնել։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Հայաստան էր ժամանել Ադրբեջանական զինուժի` Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հերթական` ս.թ. սեպտեմբերի 12-13–ի հարձակումից հետո` սեպտեմբերի 15-ին։
Կլաարը ծանոթացել էր առկա իրավիճակին, լսել հայկական կողմի պաշտոնական պարզաբանումներն ու դիրքորոշումները։
Իսկ մեկ ամիս անց` հոկտեմբերի 14-ին,նա հայտնել էր նույն օրը ԵՄ դիտորդների խմբի Հայաստան կժամանելու մասին։
Խումբը բաղկացած է ԵՄ անդամ 27 երկրների ներկայացուցիչներից, որոնք արձագանքել են Հայաստանի դիմումին:
Դիտորդական խմբի նպատակն է Հայաստանի տարածքից ուսումնասիրել իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին ու տեղում աջակցել իրավիճակի կայունացմանը։