00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությանը սպասելիս. ակնկալիքներ՝ հայկական գագաթնաժողովից

© Photo : official site of the Prime Minister of RAՀամաշխարհային հայկական գագաթնաժողով
Համաշխարհային հայկական գագաթնաժողով - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Համաշխարհային հայկական գագաթնաժողով
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Շատ դժվար է հասկանալ, թե ինչու է Երևանում բացված հավաքը անվանվել Համաշխարհային հայկական գագաթնաժողով, թեև առաջ այն միշտ կոչվում էր Հայաստան-Սփյուռք համաժողով։
Թվում էր, թե «համաշխարհային» և «գագաթնաժողով» հնչեղ բնորոշումները նշանակում են, որ թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ հրավիրվող այս հավաքը շատ ավելի ներկայացուցչական կլինի։ Այնինչ, արդեն հայտնի է, որ Երևան է ժամանել 600 մասնակից աշխարհի 45 պետություններից։ Համեմատե′ք՝ 2017 թվականի Հայաստան- Սփյուռք վերջին համաժողովին եկել էր 1500 մարդ 70 երկրներից։
Բայց ամենահետաքրքիրը՝ հիմա նախատեսված է ծախսել 3,5 անգամ ավելի մեծ գումար, քան 2017 թվականին։ Այսինքն, եթե մասնակիցների թվի կրճատումը պայմանավորված լիներ մեր բյուջեում միջոցների սղությամբ, լրիվ հասկանալի կլիներ, բայց ախր, ճիշտ հակառակն է՝ այսօր մի քանի անգամ ավելի շատ փող ենք տրամադրում մի քանի անգամ ավելի քիչ մասնակիցներով միջոցառման համար։ Երևի ուզում ենք համոզել սփյուռքահայերին՝ մի′ հավատացեք նրանց, ովքեր պնդում են, թե հազիվ են ծայրը ծայրին հասցնում, հայաստանցին բոլորովին էլ վատ չի ապրում։
Սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությանը սպասելիս. ակնկալիքներ հայկական գագաթնաժողովից
Մեկ այլ բավական տարօրինակ հանգամանք էլ կա՝ գաղտնիք չէ, որ օտար ափերում հայերին միավորողը եկեղեցին է, այնինչ այս գագաթնաժողովին չեն մասնակցելու ո′չ Գարեգին Երկրորդը, ո′չ էլ Արամ Առաջինը։ Ընդհանրապես, այս հավաքը՝ դեռ չսկսած, արդեն խիստ քննադատության է ենթարկվել թե′ Հայաստանում, թե′ արտերկրում։
Միայն մեկ օրինակ բերեմ։ Լոս Անջելեսում լույս տեսնող «Կալֆորնիա քուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրել է.
«Գագաթնաժողովի կազմակերպիչների անլրջության մասին է վկայում այն փաստը, որ հանդիպումների չորս օրվա ընթացքում ընդամենը մեկ ժամ է հատկացվում Արցախին»։
Համաձայնե′ք, իսկապես տարօրինակ է՝ հենց երևանյան հավաքի օրերին Ստեփանակերտում տեղի են ունենալու խորհրդարանի արտահերթ նիստ և մեծ հանրահավաք բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, մինչդեռ տասնյակ երկրներից Հայաստան ժամանած հայերը շատ թռուցիկ են անդրադառնալու Ղարաբաղում ստեղծված իրավիճակին և ապագային, բավարարվելով կարճ՝ մեկժամանոց քննարկմամբ։ Վերլուծաբանները տրամաբանական հարց են տալիս՝ ի՞նչ է, Արցախի հիմնախնդիրն այլևս չի՞ հետաքրքրում աշխարհի հայերին։
Կուսակցության կերպարանափոխությունը. ինչպես ՔՊ–ն կառավարող ուժից դարձավ իշխող ուժ
Ի դեպ, հայաստանյան ընդդիմությունը և արտերկրի հայ գործիչները բազմիցս քննադատության են ենթարկել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին, որն, ըստ որոշ մեկնաբանների, արտերկրում աջակցում է միայն այն հայկական կազմակերպություններին, որոնք սատարում են Հայաստանի ներկա իշխանություններին և անձամբ վարչապետին։ Այսինքն, արտասահմանում մեկը-մեկին կրկնվում է այն գործելաոճը, որը Հայաստանի իշխանությունները ցուցադրում են երկրի ներսում։
Այս իրողությունը փաստել է, մասնավորապես, Ֆրանսիայում լույս տեսնող «Nouvelles d’Arménie» ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը, եզրակացնելով.
«Ցավալին այն է, որ հնարավոր չէ սփյուռքի հետ այդքան անլուրջ ու անպատասխանատու լինել առանց վնասելու Հայաստանի շահերը»։
Իսկ երբ ժամանակին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում Զարեհ Սինանյանը պնդեց, թե ստիպված է հիմա ամեն ինչ զրոյական կետից սկսել, պատգամավոր Աղվան Վարդանյանը հակադարձեց.
«Գիտե՞ք, նախկինի մասին քաղաքական ղեկավարության ասածը բառացի կրկնելը գուցե դրվատելի է դպրոցականի դեպքում, բայց գալ ու սփյուռքի հետ աշխատանքը համեմատել և զրոյական կետից սկսել, դա ևս աբսուրդ է։ Դուք ի՞նչ եք արել այս երեք տարում սփյուռքի դերակատարության համար։ Ձեր նախորդ պատկերացումները սփյուռքի մասին շատ կասկածելի են, ինչպե՞ս եք որոշումներ կայացնելու»,- հետաքրքրվել է հայաստանցի պատգամավորը։
Պրահայում քառակողմ հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2022
Եվրոպական նավերն այսօր էլ չեն կարող բարձրանալ հայկական լեռները
Եվ վերջապես, այսպիսի հանգամանք էլ կա։ Եթե Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները լինեին լրիվ անամպ ու ներդաշնակ, դժվար թե պարբերաբար քննարկման առարկա դառնար այն հարցը, թե արդյոք սփյուռքահայերը օգտագործո՞ւմ են իրենց բոլոր հնարավորությունները Հայաստանին և Արցախին օգնելու համար։ Չէ՞ որ արտասահմանում ապրող հայերի որոշ ներկայացուցիչներից ժամանակ առ ժամանակ լսում ենք նույն մեղադրանքը՝ մեզ «կթան կովի» տեղ են դրել։ Ինչին առանձին հայաստանցիներ պատասխանում են՝ տարին մի պիցցայի փող եք ուղարկում ու կարծում եք, թե հերոսություն եք արել։
Մի անգամ նույնիսկ Հայաստանի վարչապետն էր ներկայացրել իր հաշվարկը՝ եթե 5 միլիոն հայ տարվա ընթացքում հիմնադրամին նվիրաբերի 200 դոլար, այսինքն, ամիսը ընդամենը 20 դոլար, մենք ամեն տարի կունենանք 1 միլիարդ 250 միլիոն դոլար, այնինչ, առայժմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա լոսանջելեսյան թելեթոնների ժամանակ միջինը հավաքվում է 13 միլիոն դոլար։ Արդյոք իրավիճակը կտրուկ կփոխվի՞ այն բանից հետո, երբ Հայաստան-Սփյուռք համաժողովը վերանվանվել ու դարձել է շատ ավելի հնչեղ՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողով։ Լավատես լինենք։
Լրահոս
0