00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև օրվա վերջ ջնջի՛, Աննա. զոհված զինծառայողի հայրն արձագանքել է Աննա Հակոբյանի գրառմանը

© SputnikԵռաբլուր
Եռաբլուր - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Եռաբլուր. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հակոբյանը գրառման մեջ կոչ է արել դադարեցնել սուգն ու վայնասունը, լացն ու կոծը, ձոներն ու փառաբանումները, փուչ բաժակաճառերը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արման Ազատյանի հայրը` Վիգեն Ազատյանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի գրառմանը, որտեղ նա կոչ է անում դադարեցնել սուգն ու վայնասունը, լացն ու կոծը, ձոներն ու փառաբանումները, փուչ բաժակաճառերը։ Նա գրառմանը կից նաև նկար է տեղադրել, որտեղ Վիգեն Ազատյանի կինն է նորածին Արման կրտսերի հետ, որոնք Եռաբլուրում են` զոհված Արմանի գերեզմանի մոտ են։
«Դադարեցնե՛նք սուգն ու վայնասունը, լացն ու կոծը, անհիշելի ժամանակներից դատարկ լոզունգ դարձած ինքզինքը ձոներն ու փառաբանումները, մեզ կառավարող, մեր վախերի վրա կազմած քաղաքական բանաձևերի շրջանառությունը, փուչ բաժակաճառերը՝ դրանք երբեք չե՛ն բերել մխիթարություն, երբեք չե՛ն մեղմացրել ցավը, չե՛ն սքողել մեղավորությունը և չե՛ն փոխել իրականությունը: Մենք պետք է թաղենք այդ ամենը, ինչպես մայրն է թաղել իր 19-ամյա որդուն»,– գրել է Հակոբյանը:
Ես զինվորներին չէի նկարում՝ մտածելով, թե զոհվելու են․ արցախյան 3 պատերազմների վավերագրողը
168.am կայքին Վիգեն Ազատյանն ասել է, որ գրառման մասին տեղեկացել է մեկ այլ զոհված զինծառայողի ծնողից։
«Պոստը բացում եմ, ոմն Աննա, առանց ինձանից թույլտվություն հարցնելու, իր ֆեյսբուքյան էջում պոստ է արել, որի տակ տեղադրված է իմ ընտանիքի նկարը՝ ավագ որդիս՝ Արման Ազատյանը, իմ նորածինը և իմ կինը։ Պոստում գրված է՝ դավաճանություն, որի մասին նման տականքը իրավունք չունի անդրադառնալ, գրած է մեր որդիների մասին, որ մեռելը պետք է թաղել, եթե չթաղես՝ կնեխի։ Պատկերացնո՞ւմ եք՝ կարդալուց հետո ի՞նչ եմ ապրել այդ մի քանի ժամը․․․»,– ասել է Վիգեն Ազատյանը։
Կայքը գրում է, որ գրառումը տեսնելուց և կարդալուց հետո նա փորձել է կապ հաստատել Աննա Հակոբյանի հետ, որևէ բան գրել էջում, սակայն չի լինում։ Ազատյանը մինչև երեկո ժամանակ է տվել, որպեսզի նշված գրառումը և իր ընտանիքի լուսանկարը Աննա Հակոբյանը հեռացնի «Ֆեյսբուքի» էջից։
«Ինքը պետք է ներողություն խնդրի իմ ընտանիքից։ Ներողություն պետք է խնդրի բոլոր որդեկորույս ընտանիքներից, որոնք ուժ են գտել իրենց մեջ ունենալ զավակ, որպեսզի իրենց տան ծուխը ծխա։ Մի՛ արա նման բան, մի՛ մտի մեր ընտանիքներ։ Մինչև օրվա վերջ էդ գրառումդ չլինի էջումդ, ու ներողություն։ Աննա՛, դա կանե՞ս, թե՞ չէ, ես քեզ դժոխք եմ խոսք տալիս․․․»,– ասել է Վիգեն Ազատյանը։
Աննա Հակոբյանը մինչ նյութի հրապարակման պահը չէր ջնջել գրառումն ու կից տեղադրած լուսանկարը։
Հիշեցնենք, որ Արման Ազատյանը ծնվել էր 2000 թվականին, ծառայության էր մեկնել 2019 թվականի հունվարին։ Ծառայել է Շուշիի հակաօդային պաշտպանության զորամասում, իսկ 1 տարի անց տեղափոխվել Ֆիզուլի։
Արմանը վիրավորվել է գլխի շրջանում` հենց առաջին օրը` սեպտեմբերի 27-ին։ 4 օր անց նա հիվանդանոցում մահացել է։
Ազատյանների երկրորդ որդին` Արման կրտսերը, ծնվել է 2022 թվականի հուլիսի 1-ին։
Լրահոս
0