https://arm.sputniknews.ru/20221028/matenadaranum-nerkajacvel-e-erusaghemy-ev-hajery-girqy-50557036.html
Մատենադարանում ներկայացվել է Կլոդ Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գիրքը
Մատենադարանում ներկայացվել է Կլոդ Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գիրքը
Sputnik Արմենիա
Գրքում ներկայացված են 5-րդ դարից սկսած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները։ 28.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-28T19:09+0400
2022-10-28T19:09+0400
2022-10-28T19:12+0400
երուսաղեմ
մատենադարան
հայ
գիրք
շնորհանդես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50555404_0:0:1800:1014_1920x0_80_0_0_6ae6e89b5dce406af578e46e65c05208.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Մատենադարանում տեղի է ունեցել անվանի հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։Հեղինակը պատմել է, որ գիրքը նվիրված է հայկական Երուսաղեմին։ Գրքի կարևորագույն արժանիքներից մեկը հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։«Գրքում ներկայացված են 5-րդ դարից սկսած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները, Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարները, Կիլիկիայի թագավորների արժեքավոր գավազաններ, պատրիարքարանում պահվող և Սալահ ադ-Դինին վերագրվող արտոնագիրը»,– ասել է Մութաֆյանը։Կլոդ Արմեն Մութաֆյանը նաև նշել է, նաև, որ գիրքը ունի ուսուցողական և ճանաչողական բացառիկ նշանակություն։ Այն հրատարակել է միջազգային ճանաչում ունեցող «Belle Lettre» հրատարակչատունը։Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։Նա շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար Կլոդ Արմեն Մութաֆյանին, նաև շնորհավորել ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
երուսաղեմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50555404_150:0:1749:1199_1920x0_80_0_0_2febe4fb5083d14e8bf657880f98b6cd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երուսաղեմ, մատենադարան, հայ, գիրք, շնորհանդես
երուսաղեմ, մատենադարան, հայ, գիրք, շնորհանդես
Մատենադարանում ներկայացվել է Կլոդ Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գիրքը
19:09 28.10.2022 (Թարմացված է: 19:12 28.10.2022) Գրքում ներկայացված են 5-րդ դարից սկսած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Մատենադարանում տեղի է ունեցել անվանի հայագետ, պատմաբան Կլոդ Արմեն Մութաֆյանի «Երուսաղեմը և հայերը» գրքի շնորհանդեսը։ Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
Հեղինակը պատմել է, որ գիրքը նվիրված է հայկական Երուսաղեմին։ Գրքի կարևորագույն արժանիքներից մեկը հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։
«Գրքում ներկայացված են 5-րդ դարից սկսած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում և Սուրբ քաղաքում պահվող հայկական նշխարները, Երուսաղեմի տարբեր եկեղեցիներում պահպանվող հայատառ խճանկարները, Կիլիկիայի թագավորների արժեքավոր գավազաններ, պատրիարքարանում պահվող և Սալահ ադ-Դինին վերագրվող արտոնագիրը»,– ասել է Մութաֆյանը։
Կլոդ Արմեն Մութաֆյանը նաև նշել է, նաև, որ գիրքը ունի ուսուցողական և ճանաչողական բացառիկ նշանակություն։ Այն հրատարակել է միջազգային ճանաչում ունեցող «Belle Lettre» հրատարակչատունը։
Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Նա շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար Կլոդ Արմեն Մութաֆյանին, նաև շնորհավորել ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: