https://arm.sputniknews.ru/20221028/mankakan-evratesil-2022-um-hajastany-knerkajacni-14-amja-nare-ghazarjany-50523219.html
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե... 28.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-28T14:14+0400
2022-10-28T14:14+0400
2022-10-28T14:19+0400
մանկական եվրատեսիլ
հայաստան
նարե ղազարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50522072_0:0:1600:901_1920x0_80_0_0_c8124edf587261e285696870670b0c9c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը։«Երգն ու պարն իմ օրվա անբաժան մասն են, իսկ մեծ բեմում երգելը` իմ երազանքը»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում։«Իմ պրոդյուսերը Գրիգոր Կոկչյանն է, իսկ պարուսույցը Հովհաննես Սարգսյանը։ Նրանք են ինձ խորհուրդ տվել, որ մասնակցեմ մրցույթին։ Մրցակցությունը թեժ էր, բայց ես կարողացա գրավել ժյուրիին ու 30 մասնակիցներից ընտրեցին հենց ինձ»,-ասաց նա։Հայտնել էինք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթին մասնակցելու համար Հայաստան են գալու16 երկրների պատվիրակություններ, որոնց համար տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվելու։Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան գրավեց առաջին տեղը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50522072_136:0:1559:1067_1920x0_80_0_0_5fccf0a3b63c6ebd63781d11baad4d88.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մանկական եվրատեսիլ, հայաստան, նարե ղազարյան
մանկական եվրատեսիլ, հայաստան, նարե ղազարյան
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը
14:14 28.10.2022 (Թարմացված է: 14:19 28.10.2022) ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի 14-ամյա Նարե Ղազարյանը։
«Երգն ու պարն իմ օրվա անբաժան մասն են, իսկ մեծ բեմում երգելը` իմ երազանքը»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում։
«Իմ պրոդյուսերը Գրիգոր Կոկչյանն է, իսկ պարուսույցը Հովհաննես Սարգսյանը։ Նրանք են ինձ խորհուրդ տվել, որ մասնակցեմ մրցույթին։ Մրցակցությունը թեժ էր, բայց ես կարողացա գրավել ժյուրիին ու 30 մասնակիցներից ընտրեցին հենց ինձ»,-ասաց նա։
Հայտնել էինք, որ «Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթին մասնակցելու համար Հայաստան են գալու16 երկրների պատվիրակություններ, որոնց համար տարատեսակ միջոցառումներ են կազմակերպվելու։
Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը Երևանը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով հաղթեց մրցույթում: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկրներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ նվաճել լավագույն տասնյակում: Փարիզում դեկտեմբերի 19–ին կայացած «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացնող 14–ամյա
Մալենան գրավեց առաջին տեղը։