https://arm.sputniknews.ru/20221028/lgh-i-masin-inch-taqnvats-aknark-kar-putini-hajtararutjan-mej-meknabanum-e-qaghaqagety-50504486.html
ԼՂ-ի մասին ի՞նչ թաքնված ակնարկ կար Պուտինի հայտարարության մեջ. մեկնաբանում է քաղաքագետը
ԼՂ-ի մասին ի՞նչ թաքնված ակնարկ կար Պուտինի հայտարարության մեջ. մեկնաբանում է քաղաքագետը
Sputnik Արմենիա
Վիգեն Հակոբյանը կարծում է, որ երեկ Պուտինն ակնարկել էր նաև` եթե հրաժարվենք վաշինգտոնյան փաստաթղթից, պատրաստ են ավելի մեղմ տարբերակների գնալ։ 28.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-28T11:25+0400
2022-10-28T11:25+0400
2022-10-28T12:45+0400
վլադիմիր պուտին
հայաստան
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
ռուսաստան
վիգեն հակոբյան
ամն
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50499203_0:156:1600:1056_1920x0_80_0_0_7f4b6a51ad28a6c02ee4b70c76da82a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեսիջներն ավելի շատ ուղղված էին ՀՀ ներքին լսարանին։ Պուտինը փորձեց ներկայացնել, որ եթե ինչ–որ մի բան ստորագրվում է Հայաստանի կողմից կամ նպատակ կա ստորագրելու, ապա դրա հիմքերը պետք է որոնել այլ տեղերում։ Այսօր` «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով Վլադիմիր Պուտինի` երեկ արված հայտարարություններին։Երեկ «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստում Պուտինը հայտարարել էր, թե իրենք ՀՀ–ին առաջարկել են վերադարձնել 5 շրջան, սակայն ՀՀ ղեկավարությունը գնացել է իր ճանապարհով։ Միաժամանակ, Պուտինը նշել էր նաև, որ Հայաստանին առաջարկվող Վաշինգտոնի տարբերակը ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում։Նրա խոսքով` Պուտինը երեկ նաև ակնարկեց, որ կա հարցի լուծման այլ տարբերակ։ Այսինքն` եթե ՀՀ ղեկավարության և ժողովրդի համար կարևոր են Արցախի կարգավիճակի շուրջ որոշակի նյուանսներ, ապա ՌԴ–ն նաև այդ հարցում է պատրաստ որոշակի գործողություններ կատարել։ Թեպետ, ըստ Հակոբյանի, դա շատ դժվար է` առանց Ադրբեջանի վրա ազդեցության հնարավոր չի լինի դա անել։«Կարծում եմ` ասվեց, որ եթե ցանկություն լինի հրաժարվել վաշինգտոնյան փաստաթղթից, ապա ՌԴ-ն պատրաստ է փորձել ավելի մեղմ տարբերակների գնալ»,–շեշտեց Հակոբյանը։Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ կորոշվի` վաշինգտոնյա՞ն, թե այլ ճանապարհով կգնա ՀՀ–ն, Հակոբյանը պատասխանեց, որ որևէ հստակություն չի լինելու, և գուցե դեկլարատիվ որևէ փաստաթուղթ ընդունվի։ Քաղտեխնոլոգը ասաց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, թե ներկայիս իշխանությունն այնքան է խրվել այս գործընթացում և ինտեգրվել արևմտյան տարբերակին, որ դժվար է լինելու 2-3 օրվա ընթացքում վերախմբագրել մոտեցումները։ Ուստի, ըստ Հակոբյանի, Սոչիի հանդիպումից հետո գործընթացը կշարունակվի ընթանալ բրյուսելյան գործողությունների քարտեզով։Հավելենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
լեռնային ղարաբաղ
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50499203_179:0:1600:1066_1920x0_80_0_0_bc1422a07aeb43db748382262e21588b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, հայաստան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, ռուսաստան, վիգեն հակոբյան, ամն, ադրբեջան
վլադիմիր պուտին, հայաստան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, ռուսաստան, վիգեն հակոբյան, ամն, ադրբեջան
ԼՂ-ի մասին ի՞նչ թաքնված ակնարկ կար Պուտինի հայտարարության մեջ. մեկնաբանում է քաղաքագետը
11:25 28.10.2022 (Թարմացված է: 12:45 28.10.2022) Վիգեն Հակոբյանը կարծում է, որ երեկ Պուտինն ակնարկել էր նաև` եթե հրաժարվենք վաշինգտոնյան փաստաթղթից, պատրաստ են ավելի մեղմ տարբերակների գնալ։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեսիջներն ավելի շատ ուղղված էին ՀՀ ներքին լսարանին։ Պուտինը փորձեց ներկայացնել, որ եթե ինչ–որ մի բան ստորագրվում է Հայաստանի կողմից կամ նպատակ կա ստորագրելու, ապա դրա հիմքերը պետք է որոնել այլ տեղերում։ Այսօր` «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով Վլադիմիր Պուտինի` երեկ արված հայտարարություններին։
Երեկ «Վալդայ» միջազգային ակումբի լիագումար նիստում Պուտինը
հայտարարել էր, թե իրենք ՀՀ–ին առաջարկել են վերադարձնել 5 շրջան, սակայն ՀՀ ղեկավարությունը գնացել է իր ճանապարհով։ Միաժամանակ, Պուտինը նշել էր նաև, որ Հայաստանին առաջարկվող
Վաշինգտոնի տարբերակը ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում։
«Պուտինը երկու անգամ նշեց` եթե հայ ժողովուրդը և նրա ղեկավարությունը ցանկանում է ստորագրել մի փաստաթուղթ, որով Ղարաբաղի սուվերենությունը զիջում են Ադրբեջանին, ապա դա հայ ժողովրդի և նրա իշխանության ընտրությունն է։ Այսինքն` սա մեսիջ էր ներքին լսարանին, որ եթե համաձայն չեք ղեկավարության հետ, ապա դուք պետք է փորձեք այդ հարցը լուծել` մենք ընդամենը կաջակցենք այն տարբերակին, որին համաձայն է հայ ժողովուրդն ու իր ընտրած ղեկավարությունը։ Սա փորձ էր նաև փակել մեղադրանքների թեման, որ ռուսներն են ստիպում Արցախը հանձնել»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` Պուտինը երեկ նաև ակնարկեց, որ կա հարցի լուծման այլ տարբերակ։ Այսինքն` եթե ՀՀ ղեկավարության և ժողովրդի համար կարևոր են Արցախի կարգավիճակի շուրջ որոշակի նյուանսներ, ապա ՌԴ–ն նաև այդ հարցում է պատրաստ որոշակի գործողություններ կատարել։ Թեպետ, ըստ Հակոբյանի, դա շատ դժվար է` առանց Ադրբեջանի վրա ազդեցության հնարավոր չի լինի դա անել։
«Կարծում եմ` ասվեց, որ եթե ցանկություն լինի հրաժարվել վաշինգտոնյան փաստաթղթից, ապա ՌԴ-ն պատրաստ է փորձել ավելի մեղմ տարբերակների գնալ»,–շեշտեց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ կորոշվի` վաշինգտոնյա՞ն, թե այլ ճանապարհով կգնա ՀՀ–ն, Հակոբյանը պատասխանեց, որ որևէ հստակություն չի լինելու, և գուցե դեկլարատիվ որևէ փաստաթուղթ ընդունվի։ Քաղտեխնոլոգը ասաց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է, թե ներկայիս իշխանությունն այնքան է խրվել այս գործընթացում և ինտեգրվել արևմտյան տարբերակին, որ դժվար է լինելու 2-3 օրվա ընթացքում վերախմբագրել մոտեցումները։ Ուստի, ըստ Հակոբյանի, Սոչիի հանդիպումից հետո գործընթացը կշարունակվի ընթանալ բրյուսելյան գործողությունների քարտեզով։
Հավելենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում
տեղի կունենա Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է
Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես,
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: