00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանում անկարգությունները ծրագրել էին ԱՄՆ–ի, Անգլիայի, Իսրայելի հատուկ ծառայությունները

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այդ գործում գլխավոր դերը խաղացել է ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իրանում երիտասարդ աղջկա` Մահսա Ամինիի մահվան հետ կապված անկարգություններն ու բողոքի ցույցերը ամբողջությամբ ծրագրել ու իրականացրել են Միացյալ Նահանգների, Անգլիայի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայությունները։ Այս մասին ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Հետախուզության նախարարության համատեղ հայտարարության մեջ, որը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Առկա տեղեկության համաձայն, գլխավոր դերը դրանում (անկարգություններում) խաղացել է ԱՄՆ–ի Կենտրոնական հետախուզական վարչությունը` Բրիտանիայի արտաքին հետախուզության ծառայության, Իսրայելի արտաքին հետախուզության ծառայության (Մոսսադ), Սաուդյան Արաբիայի արտաքին հետախուզության ծառայության և մի շարք այլ երկրների հետախուզության ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ», – ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ Իրանում վերջին շրջանում տեղի են ունենում անկարգություններ ու բողոքի ակցիաներ, որոնք սկսվել են Մահսա Ամինիի մահից հետո։
Սեպտեմբերի 13-ին երիտասարդ աղջիկը ձերբակալվել էր Թեհրանում բարքերի ոստիկանության կողմից և ուղարկվել ոստիկանությանն ու հետախուզական զորքերին պատկանող «Ֆարաջայի» կենտրոններից մեկը` բացատրական զրույցի։
Իրանի ԱԳՆ-ն խոստանում է պատասխանել Եվրամիության նոր պատժամիջոցներին. Քանանի
Իրավապահների հայտարարության համաձայն` այդ կենտրոնում նա սրտի կաթված էր ստացել, ինչից հետո կնոջն անհապաղ տեղափոխել էին հիվանդանոց։ Երեք օր անց` սեպտեմբերի 16-ին, նա մահացել էր։ Իրանցիները Մահսայի մահվան մեջ մեղադրում են բարքերի ոստիկանությանը` հայտարարելով, որ նա մահացել է ծեծի արդյունքում։
Երիտասարդ կնոջ մահը զանգվածային ցույցերի պատճառ է դարձել Իրանի բազմաթիվ բնակավայրերում՝ Գիլան, Խուզեսթան, Բելուջիստան և Սիստան նահանգներում, Թեհրանում և Քրդստանում։ Անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ այս ամենը ծրագրված է եղել Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից։
Լրահոս
0