https://arm.sputniknews.ru/20221028/inchpes-en-rd-um-patrastvum-zvorahavaqi-masnakicnery-ev-voch-miajn-nranq-50493620.html
Ինչպես են ՌԴ-ում պատրաստվում զորահավաքի մասնակիցները և ոչ միայն նրանք
Ինչպես են ՌԴ-ում պատրաստվում զորահավաքի մասնակիցները և ոչ միայն նրանք
Sputnik Արմենիա
Դոնեցկի ժողովրդական միլիցիայի «Փոթորիկ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը ՌԻԱ Նովոստիին պատմել է, թե ինչպես է ընթանում հրաձգարանում մարտիկների պատրաստումն... 28.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-28T09:25+0400
2022-10-28T09:25+0400
2022-10-28T09:41+0400
տեսանյութեր
ռուսաստան
ուկրաինա
զորահավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50493438_1:0:854:480_1920x0_80_0_0_7b60522fe047f1b5877d132c8adecce3.jpg
«Փոթորիկ» ջոկատը բարդ հետախուզական առաջադրանքներ է կատարում Դոնբասում ։ Ջոկատի հրահանգիչների կողմից վերապատրաստվում են ինչպես կամավորներն ու զորահավաքի մասնակիցները, այնպես էլ մարտական փորձ ունեցող մարդիկ։Նա նշել է, որ պատրաստվելու ժամանակ շատ չունեն։ Դրա համար էլ ողջ մարտական դասը կենտրոնացված է կարևոր կետերի վրա, ավելորդ ամեն ինչ մի կողմ է թողնված։ «Մենք չենք գրում ամփոփագրեր, ինչպես նախկինում ընդունված էր, մենք իսկապես պատրաստում ենք մարդկանց կռվի», - ասել է հրամանատարը:Անձնակազմի վերապատրաստման համար հատկացվում է առնվազն մեկ ամիս. այս ընթացքում մարտիկը պետք է սովորի զենք բռնել, առաջին օգնություն ցուցաբերել, ճիշտ տեղաշարժվել ռազմի դաշտում և շատ ավելին։Նշենք, որ ՌԴ նախագահի հրամանագրով սեպտեմբերի 21-ից մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300 հազար պահեստազորային. դա ՌԴ մոբիլիզացիոն ռեսուրսի 1%-ն է։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 245-րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50493438_214:0:854:480_1920x0_80_0_0_d6edc204bf3a196868204e03808a50ce.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, ռուսաստան, ուկրաինա, զորահավաք, видео
տեսանյութեր, ռուսաստան, ուկրաինա, զորահավաք, видео
Ինչպես են ՌԴ-ում պատրաստվում զորահավաքի մասնակիցները և ոչ միայն նրանք
09:25 28.10.2022 (Թարմացված է: 09:41 28.10.2022) Դոնեցկի ժողովրդական միլիցիայի «Փոթորիկ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը ՌԻԱ Նովոստիին պատմել է, թե ինչպես է ընթանում հրաձգարանում մարտիկների պատրաստումն ու վերապատրաստումը:
«Փոթորիկ» ջոկատը բարդ հետախուզական առաջադրանքներ է կատարում Դոնբասում ։ Ջոկատի հրահանգիչների կողմից վերապատրաստվում են ինչպես կամավորներն ու զորահավաքի մասնակիցները, այնպես էլ մարտական փորձ ունեցող մարդիկ։
«Իմ հրահանգիչները պատրաստում են նորեկներին, նորակոչիկներին, աշխարհազորայիններին և այլն։ Ընդհանուր պատրաստություն է տարվում բոլոր ուղղություններով։ Չպատրաստված հետևակը մնաց Հայրենականի ժամանակներում: Այժմ մարտի դաշտում պետք է պայքարեն մասնագետները», - ասել է ջոկատի հրամանատարը՝ «Բատյա Խարկովսկին» մականունով։
Նա նշել է, որ պատրաստվելու ժամանակ շատ չունեն։ Դրա համար էլ ողջ մարտական դասը կենտրոնացված է կարևոր կետերի վրա, ավելորդ ամեն ինչ մի կողմ է թողնված։ «Մենք չենք գրում ամփոփագրեր, ինչպես նախկինում ընդունված էր, մենք իսկապես պատրաստում ենք մարդկանց կռվի», - ասել է հրամանատարը:
Անձնակազմի վերապատրաստման համար հատկացվում է առնվազն մեկ ամիս. այս ընթացքում մարտիկը պետք է սովորի զենք բռնել, առաջին օգնություն ցուցաբերել, ճիշտ տեղաշարժվել ռազմի դաշտում և շատ ավելին։
Նշենք, որ ՌԴ նախագահի հրամանագրով սեպտեմբերի 21-ից
մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300 հազար պահեստազորային. դա ՌԴ մոբիլիզացիոն ռեսուրսի 1%-ն է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 245-րդ օրը։