https://arm.sputniknews.ru/20221028/hapk-anvtangutjan-khvorhrdi-nistum-qnnarkvel-e-adrbejani-agresiaji-veraberjal-zekujcy-50545366.html
ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ զեկույցը
ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ զեկույցը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին` ևս մեկ անգամ ընդգծելով ադրբեջանական ագրեսիային հստակ քաղաքական գնահատական տալու և... 28.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-28T17:53+0400
2022-10-28T17:53+0400
2022-10-28T17:53+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան և հապկ
նիկոլ փաշինյան
հայաստան
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50544126_0:136:1670:1075_1920x0_80_0_0_9c8ef0106a2009b1f12a414e83d0cc2f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ հեռավար նիստ, որի ժամանակ քննարկվել է սեպտեբերի 13-ից հետո Հայաստան ուղարկված առաքելության արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ներկայացրած զեկույցը:Ինչպես հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծը համաձայնեցնելու հանձնարարական:Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50544126_65:0:1549:1113_1920x0_80_0_0_3ab5e9c779ea5f6fbe2d8ac8e9e38c05.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, նիկոլ փաշինյան, հայաստան, նիստ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), հայաստան և հապկ, նիկոլ փաշինյան, հայաստան, նիստ
ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ զեկույցը
ՀՀ վարչապետն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին` ևս մեկ անգամ ընդգծելով ադրբեջանական ագրեսիային հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու անհրաժեշտությունը:
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ հեռավար նիստ, որի ժամանակ քննարկվել է սեպտեբերի 13-ից հետո Հայաստան ուղարկված առաքելության արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի ներկայացրած զեկույցը:
Ինչպես հայտնում են
վարչապետի մամուլի ծառայությունից, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին` ևս մեկ անգամ ընդգծելով ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը:
Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծը համաձայնեցնելու հանձնարարական:
Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: