00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–ռուսական անառողջ հարաբերությունների մեղավորը միայն ՀՀ իշխանությունները չեն. Հակոբյան

© Sputnik / Aram Nersesyan«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը Ազգային ժողովի հեթական նիստի ժամանակ (2 մարտի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր գործիչը թվարկեց բոլոր այն հարցերը, որոնց պատասխանները ՀՀ հանրությունն ակնկալում է ստանալ Ռուսաստանից։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայ–ռուսական ներկայիս անառողջ հարաբերությունների միակ պատասխանատուն ՀՀ իշխանությունները չեն։ Նման դիտարկմամբ այսօր ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի»հինգերորդ հանդիպմանը հանդես եկավ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Ես առավելագույնս անկեղծ կլինեմ, քանի որ կարծում եմ, որ մեզ այսօր անհրաժեշտ է այդ անկեղծությունը։ Հարկավոր է խոսել Մոսկվայի ձեռնարկած կամ հակառակը` չձեռնարկած այն ուղերձների, քայլերի մասին, որոնք ուղղակի ու անուղակի կերպով նպաստել են երկկողմ հարաբերություններում գոյություն ունեցող խնդիրների խորացմանը»,– ասաց Հակոբյանը։
Որպես օրինակ` նա ներկաներին առաջարկեց պարզապես համեմատություն անցկացնել Երևանում գործող այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ու ՌԴ դեսպանատան կատարած աշխատանքի միջև։
Ամենաընդունելին Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան ֆորմատն է. Սեյրան Օհանյան
Այդուհանդրձ, ընդդիմադիր գործիչը պնդեց, որ թե՛ ինքը, ու թե՛ Հայաստանի հանրության մի մեծ զանգվածը համոզված են, որ հայ–ռուսական հարաբերությունները չեն կարող կանխորոշվել գործող իշխանությունների դիրքորոշմամբ։
«Եթե ՌԴ–ի որոշումները, քայլերը այս կամ այն կերպ հասկանալի են ՀՀ իշխանությունների համար, ապա հայաստանյան հանրությունը որոշ հարցերի պատասխաններն ստանալու կարիք ունի», – ասաց Հակոբյանը` թվարկելով դրանցից մի քանիսը։
Ընդդիմադիր գործիչը նշեց, որ հայ հանրությանը հուզող հարցերից առաջինն այն է, թե ինչու Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարություններով ստանձնած իր պարտավորությունները, մասնավորապես` չի վերադարձնում գերիներին։ Երկրորդ` շարունակում է նոր տարածքներ գրավել Ղարաբաղում ու Հայաստանում` խախտելով 2020թ–ի նոյեմբերի 9-ին ստանձնած իր պարտավորությունը։
Նրա խոսքով` հայ հանրության համար անհայտ են մնում Ռուսաստանի դիրքորոշումը Արցախի ապագայի, անվտանգության, ապաշրջափակման ու ինքնորոշման իրավունքի մասին։ Անհայտ է մնում նաև ՌԴ–ի գնահատականը ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման վերաբերյալ։
«Գետն անցնելիս ձիերին չեն փոխում». Զատուլինը` Հայաստանի և ՌԴ-ի համագործակցության մասին
«Հարցերի այս ցանկը կարելի է շարունակել, բայց ես կբերեմ մեկ մասնավոր դեպք։ Օրինակ` դժվար է հասկանալ խաղաղապահ կոնտինգենտի գործողությունը 2022թ–ի ապրիլին, երբ ՀՀ ԱԺ պատգամավորներին արգելվեց մուտք գործել Ղարաբաղ»,– ասաց Հակոբյանը` արձանագրելով, որ ՀՀ հանրությունն այսօր սպասում է այս ու այլ հարցերի պատասխանին` հատկապես ներկա մեծ մասշտաբների հասած հակառուսական քարոզչության ֆոնին։
Ընդդիմադիր գործիչը հույս հայտնեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը կկարողանան հաղթահարել բոլոր խնդիրները, բայց այդ ուղղությամբ աշխատանքը, նրա դիտարկմամբ, հարկավոր է սկսել արդեն այսօր` անհետաձգելիորեն։
Լրահոս
0