00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն տորպեդահարում է խաղաղության հաստատման ուղղությամբ բոլոր ջանքերը. Սիմոնյան

© Sputnik / Asatur YesayantsԱլեն Սիմոնյանը
Ալեն Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.10.2022
Ալեն Սիմոնյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստում` ասելով, որ խաղաղության հասնելու համար Բաքուն պետք է ազատ արձակի բոլոր հայ գերիներին։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Բաքուն իր հռետորաբանությամբ և ռազմական գործողություններով տորպեդահարում է Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը հիշեցրել է Ադրբեջանի կողմից այս տարվա սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիան` ասելով, որ, ցավոք, միջազգային և տարածաշրջանային կառույցների կողմից միանշանակ և հասցեական արձագանքի բացակայությունն Ադրբեջանին թույլ տվեց շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը։
«Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ՀՀ ինքնիշխան տարածքում հայ անզեն ռազմագերիների գնդակահարման, գերեվարված հայ զինծառայողների մասնատման սարսափելի դեպքեր են արձանագրվել։ Ադրբեջանական սոցցանցերում տարածվել են հայ կին զինծառայողների մարմինների նկատմամբ խոշտանգումների լուսանկարներ, տեսանյութեր։ Կարծում եմ` անհրաժեշտ է պատշաճ միջազգային հետաքննություն անցկացնել, իսկ այդ ոճրագործությունները կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,–ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով` Հայաստանը հավատարիմ է երկարաժամկետ և արդար խաղաղության հաստատմանը, սակայն հարկադրանքի քաղաքականությունն անընդունելի է։ Սիմոնյանը շեշտել է` արդյունավետ բանակցային գործընթացի համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այն է՝ պետք է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան, հրադադարի ռեժիմը պահպանվի և բոլոր հայ ռազմագերիներն անհապաղ ազատ արձակվեն։
Նա հավելել է, որ իրավիճակի առնչությամբ ՀՀ-ն դիմել է ՀԱՊԿ–ին, և անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ որոշվել է Հայաստան առաքելություն ուղարկել` տեղում իրավիճակի մշտադիտարկման համար: Սիմոնյանը նշել է` առաքելությունն արդեն ավարտել է իր աշխատանքը և ներկայացրել եզրակացություններ, առաջարկություններ։
ԱԺ նախագահն ասել է նաև, որ ՀՀ-ն հատուկ կարևորություն է տալիս սահմանային իրավիճակի մոնիթորինգի և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրմանը։ Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահման ուղարկվել են ԵԱՀԿ դիտորդներ։
Սիմոնյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` ասելով, որ ՀՀ–ն սկզբունքային դիրքորոշում ունի այս հարցերում և բազմիցս հայտարարել է, որ ՀՀ–ն ձգտում է հարաբերություններ հաստատել տարածաշրջանում գործընկերության հիման վրա։ Նա իր խոսքն ամփոփել է` ասելով, որ սահմանազատման և հետագա սահմանագծման աշխատանքները պետք է հիմնարար փաստաթղթերի հիման վրա արվեն։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Լրահոս
0