https://arm.sputniknews.ru/20221028/ashkharhaspjur-hajutjuny-mets-neruzh-e-meknarkel-e-hamashkharhajin-hajkakan-gagatnazhvoghvovy-50562101.html
Աշխարհասփյուռ հայությունը մեծ ներուժ է. մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
Աշխարհասփյուռ հայությունը մեծ ներուժ է. մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
Sputnik Արմենիա
Հավելենք, որ գագաթնաժողովին չեն մասնակցում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Չեն հրավիրվել գագաթնաժողովին... 28.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-28T21:15+0400
2022-10-28T21:15+0400
2022-10-28T21:58+0400
մտքերի գագաթնաժողով
սփյուռք
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50562794_0:87:1670:1026_1920x0_80_0_0_985bbf6da5113833ea0ce8146b501cd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Հայաստան-սփյուռք հարաբերությունները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից:Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում այսօր մեկնարկած Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի բացման ժամանակ։«Հայաստան-սփյուռք երկխոսության համատեքստում այս հավաքը իրավամբ սպասված և տեղին է, մանավանդ այս օրերին, երբ բոլորին ակնհայտ է, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից: Այդ փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցանկանում է դա, այլ որովհետև գլոբալ գործընթացներն են պարտադրում նման փոփոխություններ: Այդ փոփոխությունները կապ չունեն ոչ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, ոչ էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգության հետ: Թե՛ հեղափոխությունը, թե՛ պատերազմը առիթ էին, որ մենք արձանագրեինք ակնհայտը: Իսկ ակնհայտ է այն, որ ժամանակը անխուսափելի ազդեցություն է թողնում նաև հայկական սփյուռքի էության և բովանդակության վրա: Սփյուռքը հիասթափված է Հայաստանի ղեկավարությունից. Արա Աբրահամյանն ասում է` ինչ անելԻ՞նչ է նշանակում սփյուռքահայ մի դարաշրջանում, երբ մարդը կարող է շաբաթվա 7 օրը անցկացնել վեց տարբեր աշխարհամասերում: Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ մի պայմաններում, երբ աշխարհի ցանկացած վայրից կարելի է վայրկյանների ընթացքում նամակ, լուսանկար ու տեսանյութ ուղարկել և ստանալ, ուղիղ տեսակապ հաստատել ցանկացածի հետ օրվա մեջ 24 ժամ: Ի՞նչ է նշանակում համայնքային կյանք մի պայմաններում, երբ հայ գրականությունը, հայկական մամուլը, գրքերը ինտերնետի միջոցով հասանելի են ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, և ցանկացած հայ ցանկացած պահի կարող է խոսել ցանկացած այլ հայի հետ, գեներացնել, կիսել, տարածել ցանկացած գաղափար պայմաններում, երբ Հայաստանը ինտերնետի հասանելիությամբ ու ազատությամբ աշխարհի առաջատար երկրների ցանկում է: Սրանք հարցեր են, որոնց պատասխանելը չափազանց կարևոր է բոլորիս համար»,- ընդգծեց վարչապետը:Այս հարցերի պատասխանները, ըստ վարչապետի, Հայաստանի Հանրապետության և սփյուռքի հարաբերություններում շատ բան են փոխելու:«Նման բան կարծում ենք այն համոզմունքով, որ աշխարհասփյուռ հայությունը մեծ ներուժ է և նման աշխարհասփյուռ ռեսուրս ունեցող երկիրը, ինչպիսին է Հայաստանը, չպետք է ունենար այն խնդիրները, որն ունի: Իսկ եթե ունի, նշանակում է՝ մենք շատ բան սխալ ենք արել և անում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-սփյուռք հարաբերություններում»,- շեշտեց վարչապետը:Ամենամեծ սխալը, ըստ վարչապետի, այն է, որ Հայաստան-սփյուռք խոսակցությունը սովորաբար սկսում, ընթանում և ավարտվում է բոլորին հայտնի կամ համազգային հավանության արժանացած ճշմարտություններով:«Սա հնարավորություն չի տալիս, որ մենք բավարար արագությամբ ընկալենք և արձանագրենք աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, ասել է թե՝ օգտվենք հնարավորություններից և կառավարենք մարտահրավերները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:Երևանում հոկտեմբերի 28-ին մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որը կավարտվի հոկտեմբերի 31-ին: Միջոցառումը շուրջ 600 մասնակիցներ ունի 50-ից ավելի երկրներից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք կներկայացնեն 100-ից ավելի համայնքային կառույցներ և կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:Գագաթնաժողովն աշխատանքային երեք օրերի ընթացքում կունենա 8 պանելային քննարկումներ, համաժամանակյա 17 նիստեր, ազատ ձևաչափով հանդիպումներ:Հավելենք, որ գագաթնաժողովին չեն մասնակցում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Չեն հրավիրվել գագաթնաժողովին սփյուռքի այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են Ռուսաստանի հայերի միությունն ու ՀՅԴ-ն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50562794_93:0:1577:1113_1920x0_80_0_0_467d9479b85690f2fc476180642bda71.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մտքերի գագաթնաժողով, սփյուռք, հայաստան, նիկոլ փաշինյան
մտքերի գագաթնաժողով, սփյուռք, հայաստան, նիկոլ փաշինյան
Աշխարհասփյուռ հայությունը մեծ ներուժ է. մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
21:15 28.10.2022 (Թարմացված է: 21:58 28.10.2022) Հավելենք, որ գագաթնաժողովին չեն մասնակցում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Չեն հրավիրվել գագաթնաժողովին սփյուռքի այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են Ռուսաստանի հայերի միությունն ու ՀՅԴ-ն։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Հայաստան-սփյուռք հարաբերությունները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից:
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում այսօր մեկնարկած
Համաշխարհային հայկական առաջին գագաթնաժողովի բացման ժամանակ։
«Հայաստան-սփյուռք երկխոսության համատեքստում այս հավաքը իրավամբ սպասված և տեղին է, մանավանդ այս օրերին, երբ բոլորին ակնհայտ է, որ Հայաստան-սփյուռք հարաբերությունները բովանդակային, սոցիալ-հոգեբանական, կազմակերպչական խորը փոփոխությունների են ենթարկվում՝ անկախ մեր կամքից: Այդ փոփոխությունները տեղի են ունենում ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցանկանում է դա, այլ որովհետև գլոբալ գործընթացներն են պարտադրում նման փոփոխություններ: Այդ փոփոխությունները կապ չունեն ոչ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, ոչ էլ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգության հետ: Թե՛ հեղափոխությունը, թե՛ պատերազմը առիթ էին, որ մենք արձանագրեինք ակնհայտը: Իսկ ակնհայտ է այն, որ ժամանակը անխուսափելի ազդեցություն է թողնում նաև հայկական սփյուռքի էության և բովանդակության վրա:
Ի՞նչ է նշանակում սփյուռքահայ մի դարաշրջանում, երբ մարդը կարող է շաբաթվա 7 օրը անցկացնել վեց տարբեր աշխարհամասերում: Ի՞նչ է նշանակում լինել սփյուռքահայ մի պայմաններում, երբ աշխարհի ցանկացած վայրից կարելի է վայրկյանների ընթացքում նամակ, լուսանկար ու տեսանյութ ուղարկել և ստանալ, ուղիղ տեսակապ հաստատել ցանկացածի հետ օրվա մեջ 24 ժամ: Ի՞նչ է նշանակում համայնքային կյանք մի պայմաններում, երբ հայ գրականությունը, հայկական մամուլը, գրքերը ինտերնետի միջոցով հասանելի են ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, և ցանկացած հայ ցանկացած պահի կարող է խոսել ցանկացած այլ հայի հետ, գեներացնել, կիսել, տարածել ցանկացած գաղափար պայմաններում, երբ Հայաստանը ինտերնետի հասանելիությամբ ու ազատությամբ աշխարհի առաջատար երկրների ցանկում է: Սրանք հարցեր են, որոնց պատասխանելը չափազանց կարևոր է բոլորիս համար»,- ընդգծեց վարչապետը:
Այս հարցերի պատասխանները, ըստ վարչապետի, Հայաստանի Հանրապետության և սփյուռքի հարաբերություններում շատ բան են փոխելու:
«Նման բան կարծում ենք այն համոզմունքով, որ աշխարհասփյուռ հայությունը մեծ ներուժ է և նման աշխարհասփյուռ ռեսուրս ունեցող երկիրը, ինչպիսին է Հայաստանը, չպետք է ունենար այն խնդիրները, որն ունի: Իսկ եթե ունի, նշանակում է՝ մենք շատ բան սխալ ենք արել և անում ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստան-սփյուռք հարաբերություններում»,- շեշտեց վարչապետը:
Ամենամեծ սխալը, ըստ վարչապետի, այն է, որ Հայաստան-սփյուռք խոսակցությունը սովորաբար սկսում, ընթանում և ավարտվում է բոլորին հայտնի կամ համազգային հավանության արժանացած ճշմարտություններով:
«Սա հնարավորություն չի տալիս, որ մենք բավարար արագությամբ ընկալենք և արձանագրենք աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, ասել է թե՝ օգտվենք հնարավորություններից և կառավարենք մարտահրավերները»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Երևանում հոկտեմբերի 28-ին մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որը կավարտվի հոկտեմբերի 31-ին:
Մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
Մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
Մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
Մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
Մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
Մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
Մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
Մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
Մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
Մեկնարկել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը
Միջոցառումը շուրջ 600 մասնակիցներ ունի 50-ից ավելի երկրներից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք կներկայացնեն 100-ից ավելի համայնքային կառույցներ և կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:
Գագաթնաժողովն աշխատանքային երեք օրերի ընթացքում կունենա 8 պանելային քննարկումներ, համաժամանակյա 17 նիստեր, ազատ ձևաչափով հանդիպումներ:
Հավելենք, որ գագաթնաժողովին չեն մասնակցում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։ Չեն հրավիրվել գագաթնաժողովին սփյուռքի այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են Ռուսաստանի հայերի միությունն ու ՀՅԴ-ն։