https://arm.sputniknews.ru/20221028/arajarkum-em-kazmakerpel-baqvum-pahvvogh-andzanc-veradardzy-simvonjany-matvienkvojin-50533401.html
Առաջարկում եմ կազմակերպել Բաքվում պահվող անձանց վերադարձը. Սիմոնյանը` Մատվիենկոյին
Առաջարկում եմ կազմակերպել Բաքվում պահվող անձանց վերադարձը. Սիմոնյանը` Մատվիենկոյին
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանն իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի ելույթին, որի ժամանակ վերջինս մեղադրում էր ՀՀ ԶՈւ–ին ադրբեջանցի... 28.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-28T15:54+0400
2022-10-28T15:54+0400
2022-10-28T16:04+0400
ալեն սիմոնյան
վալենտինա մատվիենկո
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
արցախ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50531688_0:0:1920:1080_1920x0_80_0_0_7880b13aec24c563b25ae8e4f2d708be.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին առաջարկել է ԱՊՀ հովանու ներքո կազմակերպել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը: Այս մասին Սիմոնյանն ասել է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում։Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի ելույթին, որի ժամանակ վերջինս արտահայտություններ հնչեցրեց, որոնք վերաբերում են Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ, իբր, իրականացված արարքներին:Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/1c/50531688_279:0:1719:1080_1920x0_80_0_0_a48f679f8579ff088159bb6d413b0396.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, վալենտինա մատվիենկո, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, արցախ, տեսանյութեր, տեսանյութ, видео
ալեն սիմոնյան, վալենտինա մատվիենկո, գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, արցախ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Առաջարկում եմ կազմակերպել Բաքվում պահվող անձանց վերադարձը. Սիմոնյանը` Մատվիենկոյին
15:54 28.10.2022 (Թարմացված է: 16:04 28.10.2022) Ալեն Սիմոնյանն իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի ելույթին, որի ժամանակ վերջինս մեղադրում էր ՀՀ ԶՈւ–ին ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ իբրև թե իրականացրած վայրագությունների մեջ։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին առաջարկել է ԱՊՀ հովանու ներքո կազմակերպել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը: Այս մասին Սիմոնյանն ասել է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում։
«Առաջարկում եմ կազմակերպել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը, որոնք մոլորվել են և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում են հայտնվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։ Առաջարկում եմ նաև, որպեսզի մեր ադրբեջանցի գործընկերները հաջորդ նիստի ժամանակ բերեն բոլոր այն անձանց, որոնց պահում են (Ադրբեջանում,– խմբ.), չէ՞ որ նրանց հարազատներն ամեն օր պահանջում են մեզ լուծել այդ հարցը»,– ասաց Սիմոնյանը։
Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի ելույթին, որի ժամանակ վերջինս արտահայտություններ հնչեցրեց, որոնք վերաբերում են Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանցի զինծառայողների նկատմամբ, իբր, իրականացված արարքներին:
«Որևէ ազգության կամ պետության ցինիզմը և գործելաոճը հասկանալու ու պատկերացնելու տեսանկյունից պետք է հիշել այն դեպքը, երբ նմանատիպ միջազգային ֆորումի շրջանակներում հյուրանոցի համարում կացնով սպանվեց քնած մեր հայրենակիցը։ Դա արեց «հզոր» մի զինվոր, որն այժմ Ադրբեջանի ազգային հերոս է։ Սա է այն պատկերը, որը պետք է իմանալ` հասկանալու համար, թե ով ինչպես է գործում»,– նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն մարտի 21-ին
հայտնել էր, որ Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա պատերազմի հետևանքով
Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
ՀՀ անվտանգության խորհրդի
հայտարարության համաձայն` սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: