https://arm.sputniknews.ru/20221028/amenayndunelin--hajastanrusastanadrbejan-fvormatn-e-sejran-ohanjan-50520746.html
Ամենաընդունելին Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան ֆորմատն է. Սեյրան Օհանյան
Ամենաընդունելին Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան ֆորմատն է. Սեյրան Օհանյան
Sputnik Արմենիա
Նախկին նախարարը մտավախություն ունի, որ արևմտյան դիրքորոշմանը հետևելով` Հայաստանը կարող է հայտնվել գերտերությունների ուժային կենտրոնների կիզակետում։ 28.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-28T13:53+0400
2022-10-28T13:53+0400
2022-10-28T14:00+0400
ադրբեջան
հայաստան
ռուսաստան
սեյրան օհանյան
ընդդիմություն
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0e/27180416_0:0:1601:901_1920x0_80_0_0_ec50086a3008e89767fe8478e559204c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ խնդրի լուծման ամենաընդունելի ֆորմատը ՀՀ խորհրդարանական ընդդիմության համար Հայաստան –Ռուսաստան–Ադրբեջան ֆորմատն է։ Այս մասին այսօր ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» հինգերորդ հանդիպմանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։Գործող իշխանությունների շուրջ համախմբումը սխալ կլինի. Սեյրան Օհանյան«ՌԴ տեսակետը հույս է ստեղծում, որ Արցախի հարցի լուծմանը կարող ենք անդրադառնալ հետագայում»,– ասաց Օհանյանը` ի հակադրություն նշելով, որ վաշինգտոնյան կարգավորման տարբերակով Արցախի կարգավիճակի հարցը լուծվում է մեկընդմիշտ։Այս տեսակետից «Հայաստան» դաշինքի համար ԱՄՆ առաջարկն անընդունելի է։Նախկին նախարարը մտավախություն ունի, որ, արևմտյան դիրքորոշմանը հետևելով` Հայաստանը կարող է հայտնվել գերտերությունների ուժային կենտրոնների կիզակետում։ Բացի այդ, Օհանյանը վստահ է, որ Արևմուտքը բացառապես դիտորդական առաքելություն է իրականացնելու և անվտանգության խնդիր չի լուծելու։Հայ–ռուսական անառողջ հարաբերությունների մեղավորը միայն ՀՀ իշխանությունները չեն. ՀակոբյանՀիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0e/27180416_74:0:1515:1081_1920x0_80_0_0_99f066607aab47ec36bf331f1c316482.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայաստան, ռուսաստան, սեյրան օհանյան, ընդդիմություն, արցախ
ադրբեջան, հայաստան, ռուսաստան, սեյրան օհանյան, ընդդիմություն, արցախ
Ամենաընդունելին Հայաստան–Ռուսաստան–Ադրբեջան ֆորմատն է. Սեյրան Օհանյան
13:53 28.10.2022 (Թարմացված է: 14:00 28.10.2022) Նախկին նախարարը մտավախություն ունի, որ արևմտյան դիրքորոշմանը հետևելով` Հայաստանը կարող է հայտնվել գերտերությունների ուժային կենտրոնների կիզակետում։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԼՂ խնդրի լուծման ամենաընդունելի ֆորմատը ՀՀ խորհրդարանական ընդդիմության համար Հայաստան –Ռուսաստան–Ադրբեջան ֆորմատն է։ Այս մասին այսօր ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» հինգերորդ հանդիպմանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«ՌԴ տեսակետը հույս է ստեղծում, որ Արցախի հարցի լուծմանը կարող ենք անդրադառնալ հետագայում»,– ասաց Օհանյանը` ի հակադրություն նշելով, որ վաշինգտոնյան կարգավորման տարբերակով Արցախի կարգավիճակի հարցը լուծվում է մեկընդմիշտ։
Այս տեսակետից «Հայաստան» դաշինքի համար ԱՄՆ առաջարկն անընդունելի է։
«Մեզ համար անընդունելի է վաշինգոնյան այդ փաստաթուղթը, որի մեջ, Ադբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, մեծ քար է նետվում Արցախի ճակատագրի վրա, և Արցախը հայտնվում է Ադրբեջանի կազմում։ Այստեղից էլ այն մեծ վտանգը, որ Արցախը կարող է հայաթափվել և զրկվել հազարամյակների իր պատմական տարածաշրջանում ապրելու իրավունքից»,– ասաց Օհանյանը։
Նախկին նախարարը մտավախություն ունի, որ, արևմտյան դիրքորոշմանը հետևելով` Հայաստանը կարող է հայտնվել գերտերությունների ուժային կենտրոնների կիզակետում։ Բացի այդ, Օհանյանը վստահ է, որ Արևմուտքը բացառապես դիտորդական առաքելություն է իրականացնելու և անվտանգության խնդիր չի լուծելու։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ՀՀ վարչապետը Պրահայում մասնակցել է
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է
Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Քառակողմ հանդիպման ժամանակ, մասնավորապես,
Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: