https://arm.sputniknews.ru/20221027/zenqery-vorvonq-ajs-pahin-arajnahert-en-hajastani-hamar-karvogh-enq-gnel-rd-ic-abrahamjan-50452383.html
Զենքերը, որոնք այս պահին առաջնահերթ են Հայաստանի համար, կարող ենք գնել ՌԴ-ից. Աբրահամյան
Զենքերը, որոնք այս պահին առաջնահերթ են Հայաստանի համար, կարող ենք գնել ՌԴ-ից. Աբրահամյան
Sputnik Արմենիա
Տիգրան Աբրահամյանը նշում է, որ Հնդկաստանից զենքի ձեռքբերման գործընթացը չպետք է խոչընդոտ հանդիսանա Ռուսաստանի հետ մատակարարումների հարցում։ 27.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-27T13:16+0400
2022-10-27T13:16+0400
2022-10-27T14:03+0400
տիգրան աբրահամյան
զենք
հայաստան
ռուսաստան
հնդկաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1e/47494801_0:4:1600:904_1920x0_80_0_0_7b8930939a49173a0c08c35d05298c2c.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Զինված ուժերում մեր ունեցած կարիքները պահանջում են էական ձեռքբերումներ նաև Ռուսաստանից։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։Նա հավելեց` այն համակարգերը, որոնք այս պահին առաջնահերթ են Հայաստանի համար, կարող ենք գնել ՌԴ–ից։Պատգամավորն ասաց նաև, որ այլ հարց է, որ 2018-ից հետո սկիզբ առած գործընթացները ցույց են տվել, որ ՀՀ իշխանությունները, նույնիսկ գումարի առկայության պայմաններում, բավականին ցածր էֆեկտիվությամբ են գործել այս առումով։ Նրա խոսքով` սահմանված չէ ամենակարևոր խնդիրը` ինչ բանակ ենք ուզում ունենալ, ամեն ինչ ցանկությունների դաշտում է։Հիշեցնենք` հայտնի էր դարձել, որ Հնդկաստանն ու Հայաստանը ստորագրել են ավելի քան 244 մլն դոլարի զենք–զինամթերքի գնման պայմանագիր։ Հայաստանի կառավարությունն առայժմ չի շտապում բացահայտել Հնդկաստանի հետ գործարքի մանրամասները։Հրթիռային համակարգեր, ականանետներ, «կամիկաձե» ԱԹՍ–ներ. ի՞նչ կգնի Հայաստանը Հնդկաստանից
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/1e/47494801_23:0:1447:1068_1920x0_80_0_0_a0e12b51422a892cf90b1e81036a8eb7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան աբրահամյան, զենք, հայաստան, ռուսաստան, հնդկաստան
տիգրան աբրահամյան, զենք, հայաստան, ռուսաստան, հնդկաստան
Զենքերը, որոնք այս պահին առաջնահերթ են Հայաստանի համար, կարող ենք գնել ՌԴ-ից. Աբրահամյան
13:16 27.10.2022 (Թարմացված է: 14:03 27.10.2022) Տիգրան Աբրահամյանը նշում է, որ Հնդկաստանից զենքի ձեռքբերման գործընթացը չպետք է խոչընդոտ հանդիսանա Ռուսաստանի հետ մատակարարումների հարցում։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Զինված ուժերում մեր ունեցած կարիքները պահանջում են էական ձեռքբերումներ նաև Ռուսաստանից։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ես գնահատում եմ Հնդկաստանի` ՀՀ–ի նկատմամբ նաև քաղաքական սատարումները, և նրանցից սպառազինության ձեռքբերումը։ Սակայն սա որևէ ձև չպետք է խոչընդոտի կամ ընդհատի Ռուսաստանի հետ մատակարարումները։ Անկախ տարբեր մարդկանց խմբերի ցանկություններից, եթե թեման դիտարկենք ՀՀ անվտանգության տեսանկյունից, ապա մեր ենթակառուցվածքներն ու հնարավորությունները պահանջում են էական ձեռքբերումներ նաև Ռուսաստանից»,–ասաց Աբրահամյանը։
Նա հավելեց` այն համակարգերը, որոնք այս պահին առաջնահերթ են Հայաստանի համար, կարող ենք գնել ՌԴ–ից։
Պատգամավորն ասաց նաև, որ այլ հարց է, որ 2018-ից հետո սկիզբ առած գործընթացները ցույց են տվել, որ ՀՀ իշխանությունները, նույնիսկ գումարի առկայության պայմաններում, բավականին ցածր էֆեկտիվությամբ են գործել այս առումով։ Նրա խոսքով` սահմանված չէ ամենակարևոր խնդիրը` ինչ բանակ ենք ուզում ունենալ, ամեն ինչ ցանկությունների դաշտում է։
Հիշեցնենք` հայտնի էր դարձել, որ Հնդկաստանն ու Հայաստանը ստորագրել են ավելի քան 244 մլն դոլարի զենք–զինամթերքի գնման պայմանագիր։ Հայաստանի կառավարությունն առայժմ չի շտապում բացահայտել Հնդկաստանի հետ գործարքի մանրամասները։