https://arm.sputniknews.ru/20221027/taqsineri-kajanateghery-knerkven-deghinvov-isk-hetivotnin-nkatvogh-sarqery-apagaji-harc-en-50455282.html
Տաքսիների կայանատեղերը կներկվեն դեղինով, իսկ հետիոտնին նկատող սարքերը ապագայի հարց են
Տաքսիների կայանատեղերը կներկվեն դեղինով, իսկ հետիոտնին նկատող սարքերը ապագայի հարց են
Sputnik Արմենիա
Չկարգավորվող խաչմերուկների նոր գծանշման առաջարկը տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը չի ընդունել ու նախագծից հանել է` մինչև... 27.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-27T14:14+0400
2022-10-27T14:14+0400
2022-10-27T14:21+0400
տաքսի
երևան
հետիոտն
հհ կառավարություն
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/209/98/2099837_0:110:1600:1010_1920x0_80_0_0_144ccab41d95e0fe6b8e947e2844d6a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Տաքսիների կանգառները երևանյան փողոցներում կգծանշվեն ոչ թե կարմիր, այլ դեղին գույնով։Երևանի քաղաքապետարանի այս առաջարկն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։Բացի այդ, քաղաքապետարանն առաջարկել էր նոր գծանշում կատարել նաև չկարգավորվող խաչմերուկներից առաջ` խաչմերուկին մոտեցող վարորդների զգոնությունն ու դրանով անցնող հետիոտների անվտանգությունը բարձրացնելու համար:Այս կարգավորումը, սակայն, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը չի ընդունել ու նախագծից հանել է` մինչև կառավարություն ներկայացնելը։Նախարարությունն իր առարկության մեջ նշում է, որ Երևանում չկարգավորվող հետիոտնային անցումներից առաջ տեղակայված են աղմուկ առաջացնող շերտով գծանշումներ, որոնք հենց վարորդների զգոնությունը բարձրացնելու համար են, ուստի նոր գծանշման կարիք չկա։Փոխարենը նախարարությունը քաղաքային իշխանություններին առաջարկել է դիտարկել ավելի ժամանակակից համակարգեր կիրառելու նպատակահարմարությունը։Օրինակ` չկարգավորվող հետիոտնային անցման վրա հետիոտնի առկայության մասին ազդարարող սենսորային համակարգի։Թե որքանով նախարարության այս առաջարկը կյանքի կկոչվի մայրաքաղաքում, հայտնի չէ։ Իսկ տաքսիների կայանման նոր` դեղին գծանշումները Երևանում կարող են հայտնվել 10 օր հետո, երբ կառավարության այսօր ընդունած որոշումն ուժի մեջ կմտնի։Տաքսիների սակագները կբարձրանա՞ն. մասնագետը կարծում է` օրենքի փոփոխությունը փափուկ բարձ է
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/209/98/2099837_101:0:1521:1065_1920x0_80_0_0_3387d2930ccf0c0f61b2b931aca33b98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տաքսի, երևան, հետիոտն, հհ կառավարություն, երևանի քաղաքապետարան
տաքսի, երևան, հետիոտն, հհ կառավարություն, երևանի քաղաքապետարան
Տաքսիների կայանատեղերը կներկվեն դեղինով, իսկ հետիոտնին նկատող սարքերը ապագայի հարց են
14:14 27.10.2022 (Թարմացված է: 14:21 27.10.2022) Չկարգավորվող խաչմերուկների նոր գծանշման առաջարկը տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը չի ընդունել ու նախագծից հանել է` մինչև կառավարություն ներկայացնելը։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Տաքսիների կանգառները երևանյան փողոցներում կգծանշվեն ոչ թե կարմիր, այլ դեղին գույնով։
Երևանի քաղաքապետարանի այս առաջարկն այսօր արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը։
Կառավարության կայքում հրապարակված որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ անցած տարիների փորձը, ինչպես նաև քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքները, դժգոհությունները և ահազանգերը վկայում են այն մասին, որ կարմիր գույնի գետնանշումը, բավարար տեսանելի և ընկալելի չէ ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից։
Բացի այդ, քաղաքապետարանն առաջարկել էր նոր գծանշում կատարել նաև չկարգավորվող խաչմերուկներից առաջ` խաչմերուկին մոտեցող վարորդների զգոնությունն ու դրանով անցնող հետիոտների անվտանգությունը բարձրացնելու համար:
Այս կարգավորումը, սակայն, տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը չի ընդունել ու նախագծից հանել է` մինչև կառավարություն ներկայացնելը։
Նախարարությունն իր առարկության մեջ նշում է, որ Երևանում չկարգավորվող հետիոտնային անցումներից առաջ տեղակայված են աղմուկ առաջացնող շերտով գծանշումներ, որոնք հենց վարորդների զգոնությունը բարձրացնելու համար են, ուստի նոր գծանշման կարիք չկա։
Փոխարենը նախարարությունը քաղաքային իշխանություններին առաջարկել է դիտարկել ավելի ժամանակակից համակարգեր կիրառելու նպատակահարմարությունը։
Օրինակ` չկարգավորվող հետիոտնային անցման վրա հետիոտնի առկայության մասին ազդարարող սենսորային համակարգի։
«Չկարգավորվող հետիոտնային անցման մոտ տեղադրվում է զգայուն տարր, որը գրանցում է հետիոտնի առկայությունը: Հետիոտնային անցման գծանշման վերևում միանում է դեղին թարթող լուսացույց, որի միացած լինելը վարորդին տեղեկացնում է անցման վրա հետիոտնի առկայության մասին»,– առաջարկել է ՏԿԵՆ:
Թե որքանով նախարարության այս առաջարկը կյանքի կկոչվի մայրաքաղաքում, հայտնի չէ։ Իսկ տաքսիների կայանման նոր` դեղին գծանշումները Երևանում կարող են հայտնվել 10 օր հետո, երբ կառավարության այսօր ընդունած որոշումն ուժի մեջ կմտնի։