00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրամանատարի տեղակալը մարտադաշտը լքել է ու թաքնվել․ նրան մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Aram NersesyanԶինվորական հագուստ
Զինվորական հագուստ - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2022
Բաժանորդագրվել
Օգնական ուժեր բերելու պատրվակով զորամասի հրամանատարի տեղակալը մարտադաշտն ինքնակամ լքել ու թաքնվել է։ Մեկ օր անց գնացել է հակառակորդի առաջխաղացման հակառակ ուղղությամբ:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի - Sputnik. Ավարտվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի հրամանատարի տեղակալի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու դեպքի վերաբերյալ նախաքննությունը։ Առերևույթ հանցանքի կատարման համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 8–12 տարի ժամկետով)։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կալանավորվել է հրամանատարը, որի պատճառով կորցրել ենք Թալիշն ու Մատաղիսը
Պարզվել է, որ 44–օրյա պատերազմի ընթացքում N զորամասի հրամանատարի առաջին տեղակալ Մ․Մ-ն, հանդիսանալով զորամասի ողջ անձնակազմի ուղղակի պետը, 2020թ. հոկտեմբերի 13-ին Վարանդայում տեղակայված զորամասում տեղեկանալով բնակավայրի արևմտյան կողմում գտնվող Կավաք բարձունքի վրա հակառակորդի զինծառայողների ներթափանցման մասին, նույն զորամասի հրամանատարի տեղակալներ Ա.Ա.-ի, Լ.Պ.-ի և երկու զինծառայողների հետ միասին վերջիններիս ավտոմեքենայով գնացել է նշված բարձունքի ուղղությամբ:
«Չհասած Կավաք բարձունքին` Վարանդա-Տող ավտոճանապարհի և Ակնաղբյուր տանող ճանապարհի խաչմերուկում, կանգնեցրել են ավտոմեքենան, որից հետո սկսել են տեղանքում դիտարկում կատարել և տեսել հակառակորդի բարձրացող զինծառայողների: Իրենց ուղղությամբ բարձրացող զինծառայողներին տեսնելով` հակառակորդին դիմադրություն ցույց տալու նպատակով հրամանատարների տեղակալներ Լ.Պ.-ն և Ա.Ա.-ն դիրքավորվել և կրակ են վարել հակառակորդի ուղղությամբ, իսկ Մ․Մ -ն հայտնել է, որ վերադառնում է զորամասի մշտական տեղակայման վայր` օգնական ուժեր բերելու պատրվակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Այնուհետև Մ.Մ.-ն պահեստազորից զորակոչված երկու զինծառայողների հետ միասին ուղևորվել է դեպի զորամասի մշտական տեղակայման վայր, սակայն զորամասից շուրջ 500 մետր հեռավորության վրա պահանջել է կանգնեցնել ավտոմեքենան, որից դուրս գալուց հետո թաքնվել է ինչ-որ շինությունում։
Զորամասի մշտական տեղակայման վայր չգնալով` Մ․Մ-ն զանգահարել է Լ.Պ.-ին և հայտնել, իբր մշտական տեղակայման վայրում գտնվող զինծառայողները հրաժարվել են նրանց օգնության գնալ։
Զորամասի հրամանատարը յուրացրել է բենզինի կտրոնները. նա իրեն մեղավոր է ճանաչել
Մեկ օր մնալով թաքստոցում, նա գնացել է Մարտունու շրջանի` հակառակորդի առաջխաղացման հակառակ ուղղությամբ:
ՔԿ–ից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննությամբ հավաքված ապացույցները գնահատելով և հանգելով հետևության, որ մեղադրյալին վերագրվող հանցանքի համար նրա դատապարտումը մեծապես հավանական է՝ հայտարարվել է քրեական վարույթով նախաքննության ավարտի մասին ու կազմվել մեղադրական եզրակացություն՝ այն քրեական վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին հանձնելու և նրա հաստատմամբ դատարան ուղարկելու նպատակով:
Լրահոս
0