00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը մտածում է պարենային անվտանգության մասին. ցորենի 99%-ը ներկրվում է ՌԴ–ից

© Sputnik / Aram NersesyanՀացահատիկի դաշտ
Հացահատիկի դաշտ - Sputnik Արմենիա, 1920, 27.10.2022
Հացահատիկի դաշտ
Բաժանորդագրվել
ՀՀ կառավարությունն այսօր պետական բյուջեից շուրջ 2.5 մլրդ դրամի փոխհատուցում է տրամադրել ցորենի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված պարենային ճգնաժամի ու գներին աճի ֆոնին ՀՀ կառավարությունը մտադիր է ավելացնել տեղական ցորենի արտադրության ծավալները, բարձրացնել ինքնաբավության ու պարենային անվտանգության մակարդակը։
Այդ նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել, կառավարությունն էլ այսօրվա նիստում հաստատել է աշնանացան ցորենի սուբսիդավորման հերթական ծրագիրը։
Ինչպես կառավարության նիստում հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, նախատեսվում է ՀՀ բոլոր մարզերում՝ բացառությամբ Արմավիրի և Արարատի, մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին 50%–ով փոխհատուցել աշնանացան ցորենի մշակության ծախսերը։
«Հավաստագրված սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, իսկ չհավաստագրված սերմերի դեպքում՝ միայն պարարտանյութի և դիզելային վառելիքի»,– ասաց փոխնախարարը;
Փոխհատուցման գործընթացը կիրականացնեն համայնքները՝ մինչև սեպտեմբերի 15-ը Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։
1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120 000 դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 000 դրամ։
Արդեն կնքված պայմանագրերով փոխհատուցման պարտավորությունների կատարման համար ՀՀ կառավարությունն այսօր պետական բյուջեից շուրջ 2.5 մլրդ դրամի փոխհատուցում է տրամադրել ցորենի արտադրությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին։
Հայաստանն այժմ ցորենի 99%-ը ներկրում է ՌԴ–ից։
Ցորենի ինքնաբավության մակարդակը 2020 թվականին ՀՀ–ում կազմել է 24,4%՝ 2015 թվականի 49,5%-ի համեմատ։
Արևմուտքն աշխարհին սովի է պատրաստում առանց ուկրաինական հացահատիկի՝ չնշելով իրական պատճառը
ՀՀ գյուղատնտեսության ռեսուրսն այսօր ամբողջությամբ չի օգտագործվում։ Որպես ցանքատարածություն է օգտագործվում վարելահողերի միայն 50%-ը, որից միայն 26%-ն է հատկացվում ցորենին: Դա հիմնականում բացատրվում է հացահատիկային մշակաբույսերից ստացվող եկամտի ցածր մակարդակով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021 թվականին 2020 թվականի համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 0,9 %-ով, համախառն բերքը՝ 26,4 %-ով։
Լրահոս
0