https://arm.sputniknews.ru/20221027/datakhazutjunn-usumnasirutjun-e-sksel-tvorvosjani-dzknabutsakan-biznesy-hvodvatsi-himqvov-50447290.html
Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Թորոսյանի ձկնաբուծական բիզնեսը» հոդվածի հիմքով
Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Թորոսյանի ձկնաբուծական բիզնեսը» հոդվածի հիմքով
Sputnik Արմենիա
Արսեն Թորոսյանն արձագանքել էր հոդվածին՝ հայտարարելով, թե հրապարակման մեջ առկա իրեն վերաբերող տեղեկատվության զգալի մասն առկա է իր և կնոջ հայտարարագրերի մեջ։ 27.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-27T12:21+0400
2022-10-27T12:21+0400
2022-10-27T13:25+0400
արսեն թորոսյան
ձկնաբուծարան
բիզնես
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28998001_0:0:1601:901_1920x0_80_0_0_6396c0c59b0b10f48da8af7b40660d32.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Հետք»-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ, ըստ որի առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում։Հիշեցնենք՝ «Հետքը» գրել էր, որ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի 80% բաժնեմասը պատկանում է Արսեն Թորոսյանի հորը՝ Գևորգ Թորոսյանին: Իսկ 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը:Կադաստրի կոմիտեի տվյալների միասնական էլեկտրոնային բազայից ստացված տեղեկատվության համաձայն` Արագածոտնի Ղազարավան գյուղում գտնվող ՍՊԸ–ի հողի սեփականատերը ընկերությունում 20% բաժնեմաս ունեցող Սարգիս Թադևոսյանն է, ումից էլ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն վարձակալել է 217 քմ արտադրական նշանակության հողատարածք և 9 ջրավազան:2021թ.ին Արսեն Թորոսյանը Փարպիում գնած հողատարածքներից բացի, երկու միավոր հողատարածք էլ ձեռք բերել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քարաշամբ գյուղում:Բացի այդ, Թորոսյանն ու կինը հողատարածք են գնել Ծաղկաձորում։Թորոսյանն արձագանքել է հոդվածին՝ նշելով, որ իր մասին հրապարակման մեջ առկա տեղեկատվության մեծ մասը հրապարակված է իր և կնոջ հայտարարագրերում, մնացածը կհրապարակվի 2022 թվականին։ Նա նաև նշել է, որ ինքը և իր կինը գնել են այն ամենը, ինչ նշված է հոդվածում օրինական ճանապարհով վաստակած գումարով։ Միաժամանակ նա հայտարարել է, որ ՀՀ օրենսդրությամբ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների կողմից ձեռնարկատիրական գործունեության արգելք չկա, այսինքն՝ իր հայրը օրենքով կարող է ձեռնարկատեր լինել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0d/28998001_82:0:1505:1067_1920x0_80_0_0_08b830b9497fe31f5d039c4433619589.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արսեն թորոսյան, ձկնաբուծարան, բիզնես, հհ դատախազություն
արսեն թորոսյան, ձկնաբուծարան, բիզնես, հհ դատախազություն
Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Թորոսյանի ձկնաբուծական բիզնեսը» հոդվածի հիմքով
12:21 27.10.2022 (Թարմացված է: 13:25 27.10.2022) Արսեն Թորոսյանն արձագանքել էր հոդվածին՝ հայտարարելով, թե հրապարակման մեջ առկա իրեն վերաբերող տեղեկատվության զգալի մասն առկա է իր և կնոջ հայտարարագրերի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Հետք»-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ, ըստ որի առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում։
«Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել
«Հետք»-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ», -
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ «Հետքը» գրել էր, որ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի 80% բաժնեմասը պատկանում է Արսեն Թորոսյանի հորը՝ Գևորգ Թորոսյանին: Իսկ 20%-ի սեփականատերը Արագածոտնի մարզպետի խորհրդական Ռազմիկ Թադևոսյանի հայրն է՝ Սարգիս Թադևոսյանը:
Կադաստրի կոմիտեի տվյալների միասնական էլեկտրոնային բազայից ստացված տեղեկատվության համաձայն` Արագածոտնի Ղազարավան գյուղում գտնվող ՍՊԸ–ի հողի սեփականատերը ընկերությունում 20% բաժնեմաս ունեցող Սարգիս Թադևոսյանն է, ումից էլ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ն վարձակալել է 217 քմ արտադրական նշանակության հողատարածք և 9 ջրավազան:
Արսեն Թորոսյանը, հոր՝ Գևորգ Թորոսյանի և Սարգիս Թադևոսյանի՝ «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ում բաժնետեր դառնալու հաջորդ օրը՝ 2021թ. հոկտեմբերի 20-ին, երկու միավոր հողատարածք է գնել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում:
2021թ.ին Արսեն Թորոսյանը Փարպիում գնած հողատարածքներից բացի, երկու միավոր հողատարածք էլ ձեռք բերել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քարաշամբ գյուղում:
Բացի այդ, Թորոսյանն ու կինը հողատարածք են գնել Ծաղկաձորում։
Թորոսյանն արձագանքել է հոդվածին՝ նշելով, որ իր մասին հրապարակման մեջ առկա տեղեկատվության մեծ մասը հրապարակված է իր և կնոջ հայտարարագրերում, մնացածը կհրապարակվի 2022 թվականին։ Նա նաև նշել է, որ ինքը և իր կինը գնել են այն ամենը, ինչ նշված է հոդվածում օրինական ճանապարհով վաստակած գումարով։ Միաժամանակ նա հայտարարել է, որ ՀՀ օրենսդրությամբ պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների կողմից ձեռնարկատիրական գործունեության արգելք չկա, այսինքն՝ իր հայրը օրենքով կարող է ձեռնարկատեր լինել։