https://arm.sputniknews.ru/20221027/ajs-mer-ishkhanutjuny-kbacahajti-hvoktemberi-27-i-votshragvortsutjuny-sasun-miqajeljan-50453566.html
«Այս` մեր իշխանությունը կբացահայտի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը». Սասուն Միքայելյան
«Այս` մեր իշխանությունը կբացահայտի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը». Սասուն Միքայելյան
Sputnik Արմենիա
«Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը այսօր այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն։ 27.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-27T13:35+0400
2022-10-27T13:35+0400
2022-10-27T13:54+0400
սասուն միքայելյան
հոկտեմբերի 27
երկրապահ կամավորական միություն (եկմ)
վազգեն սարգսյան
բանակ
եռաբլուր պանթեոն
https://cdn.am.sputniknews.ru/img/2089/56/20895640_0:0:1600:901_1920x0_80_0_0_b5049ef76dd9b972721bf553a7b505a1.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ապա Հայաստանն Իսրայելի նման հզոր պետություն կլիներ։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։«Երկրապահ» կամավորականների միության նախագահը լրագրողներին հիշեցրեց, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք հայոց բանակը եղել է տարածաշրջանում ամենահզոր ու մարտունակ բանակը և հավելեց, որ եթե նա ողջ լիներ, ապա իրավիճակը բոլորովին այլ կլիներ։Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։2019թ–ին` «թավշյա հեղափոխությունից» հետո, «Հոկտեմբերի 27–»ի գործը վերաբացվեց։
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2089/56/20895640_172:0:1600:1071_1920x0_80_0_0_5a4c8a912fff52611fed4ef9e3fe3462.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սասուն միքայելյան, հոկտեմբերի 27, երկրապահ կամավորական միություն (եկմ), վազգեն սարգսյան, բանակ, եռաբլուր պանթեոն
սասուն միքայելյան, հոկտեմբերի 27, երկրապահ կամավորական միություն (եկմ), վազգեն սարգսյան, բանակ, եռաբլուր պանթեոն
«Այս` մեր իշխանությունը կբացահայտի Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը». Սասուն Միքայելյան
13:35 27.10.2022 (Թարմացված է: 13:54 27.10.2022) «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը այսօր այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Եթե չլիներ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, ապա Հայաստանն Իսրայելի նման հզոր պետություն կլիներ։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը։
Նա նշեց, որ ոճրագործությունը դեռ բացահայտված չէ, բայց հավաստիացրեց, որ կբացահայտվի։ «Գործն այս իշխանությունները՝ մեր իշխանությունները, կբացահայտեն։ Այս գործը պիտի բացահայտվի։ Մինչև հիմա պարզ չէ, թե Քենեդուն ով է խփել, բայց մենք փոքր ազգ ենք և պարտավոր ենք բացահայտել», - ասաց Սասուն Միքայելյանը։
«Երկրապահ» կամավորականների միության նախագահը լրագրողներին հիշեցրեց, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի օրոք հայոց բանակը եղել է տարածաշրջանում ամենահզոր ու մարտունակ բանակը և հավելեց, որ եթե նա ողջ լիներ, ապա իրավիճակը բոլորովին այլ կլիներ։
Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ազգային ժողովի նիստերի դահլիճում սպանել էր ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը տևեց 1.5 տարի, դատավարությունը` 2.5։
2003թ–ին ավարտված դատավարության արդյունքում դատարանը որոշեց Նաիրի Հունանյանին, նրա եղբորը` Կարեն Հունանյանին, նրանց քեռուն` Վռամ Գալստյանին, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին, Նորայր Եղիազարյանին ու Աշոտ Կնյազյանին դատապարտել ցմահ, Համլետ Ստեփանյանին` 14 տարվա ազատազրկման։
Հանցագործությանը հաջորդած 20 տարվա ընթացքում խմբի 8 անդամներից 4-ը մահացան տարբեր հանգամանքներում։
2019թ–ին` «թավշյա հեղափոխությունից» հետո, «Հոկտեմբերի 27–»ի գործը վերաբացվեց։