00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:09
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

90–ականներից հետո բնակչությունը նվազել է 500 հազարով. ՀՀ–ում ժողովրդագրական ճգնաժա՞մ է

Բաժանորդագրվել
Փորձագետներն ասում են, որ եթե Հայաստանում գոնե անվտանգային հարցերը չլուծվեն, ժողովրդագրության վերաբերյալ ՄԱԿ–ի ցավալի կանխատեսումը իրականություն կդառնա։
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում ծնունդների թիվը 2050թ.-ին կարող է նվազել և հասնել մինչև 24.000-ի։ Իսկ երկրի բնակչության թիվը 30 տարի հետո կարող է լինել ընդամենը 2,6 միլիոն բնակիչ։ Սա ՄԱԿ–ի տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի կանխատեսումն է։
Ժողովրդագրական երկու հիմնական մարտահրավեր կա մեր երկրում` ցածր ծնելիություն և արտագաղթ։
Արդեն տարիներ շարունակ Հայաստանից մեկնողների թիվն ավելի մեծ է, քան ժամանողներինը։ Բացառություն է կազմել միայն 2020 թ.–ը, երբ ժամանողները շուրջ 43 հազարով ավելի են եղել, բայց փոխարենը 2021թ.–ին Հայաստանից մեկնող ՀՀ քաղաքացիները շուրջ 74 հազարով ավելի են եղել ժամանողներից։
Հայաստանում ծնելիության գումարային գործակիցն այս տարի կազմել է 1.656, այս թիվը զգալի ցածր է պարզ վերարտադրության մակարդակից, որը 2.1 է։
Հայաստանում այսպիսի պատկեր է արդեն երկու տասնամյակից ավելի։ Ցուցանիշները վկայում են, որ մեծ թվով ընտանիքներում նույնիսկ երկրորդ երեխան չի ծնվում։ Երիտասարդները պատճառաբանում են ընտանիքների սոցիալական վիճակը։
«2 երեխա ունենք, երրորդին չենք պլանավորում, որովհետև երեք երեխա մեծացնելը Հայաստանում հեշտ բան չէ։ Նրանց պետք է ապահովես լավ սնունդով, հագուստով, մտածես նրանց կրթության մասին, իսկ իմ և ամուսնուս աշխատավարձով մենք հազիվ երկուսին ապահովենք անհրաժեշտ ամեն ինչով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է 30-ամյա Մերի Զաքարյանը։
Մեկ այլ երիտասարդ ընտանիքում էլ շատ երեխաներ չունենալու պատճառը բնակարանային խնդիրն է։
«Մենք 7 անձով ապրում ենք 2 սենյականոց բնակարանում։ 3 երեխա ունենք։ Ամուսնուս հետ միշտ երազում էինք 4-5 երեխա ունենալ։ Բայց փոքր բնակարանում դա անհնար է։ Հետծննդյան արձակուրդից հետո աշխատանքս կորցրի։ Միայն ամուսնուս աշխատավարձով անհնար է Հայաստանում բնակարանային հարց լուծել։ Իսկ պետության տրամադրած նպաստները միայն երեխայի տակդիրին են բավականացնում»,– մեզ հետ զրույցում նշում է ընտանիքի մայրը` 27-ամյա Նարինե Հարությունյանը։
Այս խնդիրների լուծման միակ ճանապարհը, մասնագետների կարծիքով, օրենսդրական լուրջ փոփոխություններն են, այլապես Հայաստանի ժողովրդագրության վերաբերյալ ցավալի կանխատեսումները կդառնան իրականություն։
«Հիմնարար սկիզբը պետք է լինի այն, որ Սահմանադրությունում հոդված ավելանա, որը նվիրված կլինի ժողովրդագրական վիճակի փոփոխությանը։ Դրա հիման վրա էլ պետք է գրվի ու հաստատվի օրենք ժողովրդագրության մասին։ Հետո արդեն այդ օրենքով մենք կամրապնդենք հիմնական ուղղությունները, որոնք բոլոր կառավարությունները ` անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից, պարտավոր կլինեն իրականացնել։ Սա կլինի այս հարցի ինստիտուցիոնալ լուծման առաջին քայլը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության պետ, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։
Նուբարյանի պնդմամբ` մյուս բոլոր ծրագրերն ու ռազմավարությունները հիմնականում արդյունք չեն տալիս, այլապես այսքան վատ դինամիկա չէր գրանցվի։
«Հայաստանի բնակչությունը 90-ականներից սկսած արդեն իսկ նվազել է 500 հազարով, որպեսզի ավելի լավ հասկանանք, այսպես ասեմ` երկու Լոռու մարզի բնակչության քանակով մարդ Հայաստանում այլևս չկա»,– ասում է նա։
Հայաստանում ժողովրդագրության վատ պատկերի մյուս պատճառն արտագաղթն է։ Երկիրը մեր քաղաքացիները լքում են բազմաթիվ պատճառներով` սոցիալականից մինչև անվտանգային։
«Մշտական սպառնալիքի պայմաններում չի կարող այլ պատկեր լինել։ Շատ ծնողներ իրենց երեխաներին մինչև զորակոչվելու տարիքը տեղափոխում են այլ երկիր, որ չծառայեն Հայաստանում։ Սա լուրջ խնդիր է, ու այս խնդիրները լուծելու համար պետությունը պետք է սոցիալտնտեսական , բարոյահոգեբանական , անվտանգային լուրջ ծրագրեր իրականացնի»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Աշխարհի շատ երկրներում ժողովրդագրության խնդիրները լուծում են ներգաղթի միջոցով։ Տնտեսագետը հիշեցնում է, որ այս պահին Հայաստանում 120.000 Ռուսաստանի քաղաքացի կա ու խորհուրդ է տալիս կառավարությանը ծրագիր մշակել նրանց մեր երկրում պահելու համար։
«Մենք ունենք բարձիթողի վիճակ, կառավարությունն իր ծրագրերով չի կարողանում այս կամ այն ձևով ազդել այս իրավիճակի վրա։ Միգուցե ցանկություն կա, բայց արդյունավետությունը շատ ցածր է»,– ասում է տնտեսագետը։
Մասնագետները վստահ են, եթե Հայաստանում գոնե անվտանգային հարցերը չլուծվեն, ցավալի կանխատեսումը իրականություն կդառնա, ավելին` եթե 30 տարվա ընթացքում 44–օրյա պատերազմի մասշտաբայնությամբ ևս մի քանի պատերազմ լինի, ապա Հայաստանի բնակչությունն անգամ ՄԱԿ–ի կանխատեսած 2,6 միլիոնից էլ քիչ կլինի։
Լրահոս
0