https://arm.sputniknews.ru/20221026/verakangnvoghakan-buzhognutjan-kariq-el-klini-avanesjany-viravvor-zintsarajvoghneri-masin-50426900.html
Վերականգնողական բուժօգնության կարիք էլ կլինի. Ավանեսյանը` վիրավոր զինծառայողների մասին
Վերականգնողական բուժօգնության կարիք էլ կլինի. Ավանեսյանը` վիրավոր զինծառայողների մասին
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարը հայտնեց` սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների չնույնականացված դիեր չկան։ 26.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-26T18:21+0400
2022-10-26T18:21+0400
2022-10-26T18:26+0400
զինվորի տուն
անահիտ ավանեսյան
վերականգնողական կենտրոն
վիրավոր
զինվոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/13/37710940_0:125:1100:744_1920x0_80_0_0_bb58a8134c4e2c0e467faf36172c8fe7.png
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ վիրավորված զինծառայողները մինչ օրս շարունակում են իրենց բուժումը։ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։Նրա խոսքով` սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների չնույնականացված դիեր չկան, սակայն կան 44-օրյայից հետո նույնականացված, բայց ծնողների կողմից չհուղարկավորված դիեր։ Նախարարը հայտնեց` այդ մասունքներն արտերկրում կրկնակի, եռակի փորձաքննության են ենթարկվել, պատասխանը նույնն է եղել, ինչ ՀՀ–ում արված փորձաքննության դեպքում։Բաքուն խոչընդոտում է զոհված զինծառայողների դիակների որոնողական աշխատանքներին․ ՊՆՀիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/13/37710940_0:22:1100:847_1920x0_80_0_0_ec50f19c5b703821a530708be5be1f62.pngSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինվորի տուն, անահիտ ավանեսյան, վերականգնողական կենտրոն, վիրավոր, զինվոր
զինվորի տուն, անահիտ ավանեսյան, վերականգնողական կենտրոն, վիրավոր, զինվոր
Վերականգնողական բուժօգնության կարիք էլ կլինի. Ավանեսյանը` վիրավոր զինծառայողների մասին
18:21 26.10.2022 (Թարմացված է: 18:26 26.10.2022) Առողջապահության նախարարը հայտնեց` սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների չնույնականացված դիեր չկան։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ վիրավորված զինծառայողները մինչ օրս շարունակում են իրենց բուժումը։ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բոլորի առողջական վիճակը լավ է, ապաքինման ընթացք ունեն։ Որոշ զինծառայողներ ունեն շարունակական բժշկական օգնության կարիք, ինչպես նաև վերականգնողական բուժօգնության կարիք կլինի։ Առաջիկա 5-6 ամիսների ընթացքում վիրավորները բուժօգնության կարիք դեռ կունենան»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով զոհվածների չնույնականացված դիեր չկան, սակայն կան 44-օրյայից հետո նույնականացված, բայց ծնողների կողմից չհուղարկավորված դիեր։ Նախարարը հայտնեց` այդ մասունքներն արտերկրում կրկնակի, եռակի փորձաքննության են ենթարկվել, պատասխանը նույնն է եղել, ինչ ՀՀ–ում արված փորձաքննության դեպքում։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: