00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Նվերի դիմաց ի պաշտոնե որևէ գործողություն անելու ակնկալիքը կնվազեցվի. Հարությունյան

Հարությունյան. Նվերի դիմաց ի պաշտոնե որևէ գործողություն անելու ակնկալիքը կնվազեցվի կամ ամբողջապես կդադարեցվի
Բաժանորդագրվել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծին։
«Հանրային ծառայության մասին» օրենքում կատարվելիք փոփոխությունները արդյունավետորեն կապահովեն պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած նվերների հոսքի կառավարումը, և կոնկրետ նվերի դիմաց ի պաշտոնե որևէ գործողություն անելու ակնկալիքը կնվազեցվի կամ ամբողջապես կդադարեցվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
ԱԺ–ում քննարկման է ներկայացվել «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և կից նախագծերի փաթեթը։ Տվյալ օրենսդրական նախաձեռնությամբ` Հանրային ծառայողներին, համայնքային ու պետական պաշտոնյաներին կարգելվի 60 000 դրամից թանկ նվերներ ստանալ։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են նաև հաշվառման ներկայացնել 40 000 - 60 000 դրամ արժեքով նվերները։
Հարությունյանի պնդմամբ` օրինագիծն ամբողջությամբ բարեվարքության գաղափարի իրականացմանն ուղղված գործողություն է և հիմնված է առաքինի ու ազնիվ պաշտոնատար անձ կերտելու նախաձեռնության վրա։
««Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխությունը ակտիվորեն չէր նախաձեռնվի, եթե կոռուպցիայի դեմ պայքարում հավատ չունենայինք արդյունավետության տվյալ գործիքի կիրառելիության հանդեպ։ Թեև օրինագիծը ներկայացրել է ՀՀ արդարատատության նախարարությունը, սակայն նախաձեռնությունը համատեղ պատկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ինչը հիմնված է նաև Հայաստանի միջազգային պարտավորությունների վրա»,– տեղեկացրեց Հարությունյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես պետք է վերահսկվի օրենքի կիրառումը, մեր զրուցակիցն ընդգծեց, որ նախևառաջ պետք է ստեղծվի նվերների գրանցման էլեկտրոնային համակարգ։ Նա ասաց, որ նույն խնդիրը կար հայտարարագրման համակարգի ներդրման ժամանակ, որտեղ նույն սկզբունքով պաշտոնատար անձն իր գույքի ու եկամուտների վերաբերյալ ներկայացնում է տեղեկություններ, իսկ թաքցված ինֆորմացիան վաղ թե ուշ բացահայտվում է։ Հարությունյանը շեշտեց, որ բացահայտման հարցում չափազանց կարևոր է նաև իրավապահ մարմինների գործունեությունը։
«Ճիշտ է, տվյալները վերահաստատվում են այլ պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալներով, բայց փաստը մնում է փաստ, որ հիմնական հաշվետվություն ներկայացնողը, պատասխանատու սուբյեկտը հանդիսանում է պաշտոնատար անձը։ Այստեղ ավելանում է նաև նվերների բաղադրիչը։ Դա մշակույթի և բարեվարքության համակարգի կարևոր տարր է` ուղղված վարքագծի փոփոխությանը, թե որքանով ազնիվ կլինեն պաշտոնատար անձինք, և հիմա, երբ նվերներ ստանալու արգելք է սահմանված, նրանք կամ առհասարակ նվեր չեն ստանա կամ ստանալուց հետո արդեն կգրանցեն, կհաշվառեն և կհանձնեն պետությանը»,– ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը։
Ինչ-որ տեղ ծվարած են գույքերը, թվերը, մարդիկ. Փաշինյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին
Իսկ այն հարցին, թե ինչու է նվերների պարագայում սահմանվել մինչև 60 000 դրամ արժեքային շեմը, Հարությունյանը պարզաբանեց, որ ընդհանուր հաշվարկը հիմնվել է նվազագույն զամբյուղի և նվազագույն աշխատավարձի հարաբերակցության վրա։
«Կա նաև կաշառքի հետ կապված քրեականացված հոդվածի հանգամանքը, որտեղ նույնպես նշված են նվերների արժեքային չափերի սահմանափակումները։ Այսինքն` ընդամենը միջինացված թվաբանական հաշվարկ է կատարվել, և դրանում որևէ հատուկ նշանակություն չկա»,– մանրամասնեց մեր զրուցակիցը։
Խորհրդարանում ընդունվելուց հետո օրենքին նախատեսվում է իրավական ուժ տալ 2023 թվականի հունվարի 1-ից:
Լրահոս
0