00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լավ շանս է փլեյ օֆֆ դուրս գալու համար. Եղիշե Մելիքյանը` «Փյունիկ»-«Սլովան» խաղի մասին

© Sputnik / Aram NersesyanԵղիշե Մելիքյանը
Եղիշե Մելիքյանը - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2022
Եղիշե Մելիքյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Փյունիկի» գլխավոր մարզիչը վստահեցրել է` իրենց մոտիվացիան հայ ազգն է, ու վաղը դա կերևա խաղի ժամանակ:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը սլովակյան «Սլովանի» ակումբի հետ խաղում պատրաստվում է անել իր մաքսիմումը ցանկալի արդյունքի հասնելու համար։ Այս մասին նախաղաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Նրանք մրցելու են Բրատիսլավայում։

«Մենք անելու ենք մեր մաքսիմումը ու փորձելու ենք հասնել ցանկալի արդյունքի: Մեզ համար լավ շանս է դուրս գալու փլեյ օֆֆ: Սա լավ ենք հասկանում: «Փյունիկը» ուժեղ ակումբ է, վաղը սպասում ենք լուրջ խաղի ու լուրջ պայքարի։ Կարծում եմ՝ հաջողությունը կուղեկցի մեզ և մեր երկրին»,- նշել է Մելիքյանը:

«Փյունիկի» գլխավոր մարզիչը խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի վնասվածքի մասին, նա այդ պատճառով չի մասնակցի խաղին։
«Մենք նույնպես ցավում ենք Տիգրանի վնասվածքի համար, քանի որ նա կարևոր խաղացող է մեր հավաքականի համար։ Անցած խաղին հաղթել ենք նրա մասնակցությամբ, այս անգամ կարող ենք հաղթել առանց նրա: Մենք մի քանի տարբերակով պատրաստ ենք վաղվա խաղին, բայց, կարծում եմ, որ մեզ համար շատ դժվար խաղ կլինի»,– ասել է Մելիքյանը:
Նա ընդգծել է, որ «տանը» չեն խաղալու և հայ երկրպագուների աջակցությունը մարզադաշտից չի լինի, բայց գիտեն, որ ժողովուրդն իրենց հավատում է:
Վստահեցրել է` իրենց մոտիվացիան հայ ազգն է, ու վաղը դա կերևա խաղի ժամանակ:
Մելիքյանն իր խոսքի վերջում հայերենով դիմել է հայ ժողովրդին. «Ցավներդ տանեմ, վաղը իրար հետ ենք»։
Լրահոս
0