https://arm.sputniknews.ru/20221026/kvorupciaji-nkatmamb-hajastany-anzijum-e-ev-anhandurzhvogh-anna-vardapetjan-50415846.html
Կոռուպցիայի նկատմամբ Հայաստանը անզիջում է և անհանդուրժող. Աննա Վարդապետյան
Կոռուպցիայի նկատմամբ Հայաստանը անզիջում է և անհանդուրժող. Աննա Վարդապետյան
Sputnik Արմենիա
Աննա Վարդապետյանը ներկայացրել է մի շարք ուղղություններով իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, նման... 26.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-26T15:35+0400
2022-10-26T15:35+0400
2022-10-26T15:36+0400
աննա վարդապետյան
հայաստան
կոռուպցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44332978_0:0:800:451_1920x0_80_0_0_cc0041294766dd6e15d40c08fcdd041f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 7-րդ նիստի ժամանակ վստահեցրել է` Հայաստանը կոռուպցիայի նկատմամբ անզիջում է և անհանդուրժող։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։Տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Կուրմանկուլ Զուլուշևը, Ղազախստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ծառայության ղեկավար Դմիտրի Մալախովը և Տաջիկստանի Հանրապետության Ֆինանսական վերահսկողության ու կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Սուլեյմոն Սուլթոնզոդան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/1c/44332978_19:0:731:534_1920x0_80_0_0_df84f0de104a272233f6827450233bc6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա վարդապետյան, հայաստան, կոռուպցիա
աննա վարդապետյան, հայաստան, կոռուպցիա
Կոռուպցիայի նկատմամբ Հայաստանը անզիջում է և անհանդուրժող. Աննա Վարդապետյան
15:35 26.10.2022 (Թարմացված է: 15:36 26.10.2022) Աննա Վարդապետյանը ներկայացրել է մի շարք ուղղություններով իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, նման հանցագործությունների բացահայտմանը։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 7-րդ նիստի ժամանակ վստահեցրել է` Հայաստանը կոռուպցիայի նկատմամբ անզիջում է և անհանդուրժող։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
«Այս համատեքստում Աննա Վարդապետյանը ներկայացրել է մի շարք ուղղություններով իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, նման հանցագործությունների բացահայտմանը, հակակոռուպցիոն կրթությանն ու իրազեկմանը և այլն: Հաշվի առնելով կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի կարևորությունը՝ դատախազն ընդգծել է, որ անհրաժեշտ է բացահայտել կոռուպցիոն սխեմաները և մեկտեղել կոռուպցիայի դեմ ներպետական ու միջազգային հարթակներում գործող մարմինների ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում։
Տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Կուրմանկուլ Զուլուշևը, Ղազախստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ծառայության ղեկավար Դմիտրի Մալախովը և Տաջիկստանի Հանրապետության Ֆինանսական վերահսկողության ու կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Սուլեյմոն Սուլթոնզոդան: