https://arm.sputniknews.ru/20221026/hhn-uzum-e-ir-nkatmamb-ardar-linen-simvonjany-hajrusakan-haraberutjunneri-masin-50398085.html
ՀՀ–ն ուզում է` իր նկատմամբ արդար լինեն. Սիմոնյանը` հայ–ռուսական հարաբերությունների մասին
ՀՀ–ն ուզում է` իր նկատմամբ արդար լինեն. Սիմոնյանը` հայ–ռուսական հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
Ալեն Սիմոնյանը, խոսելով հայ–ռուսական հարաբերությունների մասին, ասաց, որ ՀՀ–ն ոչ մի երկրի հետ իր հարաբերությունները չի փչացնում։ 26.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-26T12:57+0400
2022-10-26T12:57+0400
2022-10-26T13:04+0400
ալեն սիմոնյան
հայաստան
ռուսաստան
արևմուտք
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42928476_0:29:1600:929_1920x0_80_0_0_266151291a97b5b6cf4d615e026a1a02.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը քաղաքական կուրսի փոփոխության համար քայլ չի արել։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով հարցին, թե ՀՀ–ն Ռուսաստանից դեպի Արևմուտք քաղաքական կուրսի փոփոխություն հնարավո՞ր է`անի։Ավելին`ըստ ԱԺ նախագահի` միգուցե ռուսական կո՞ղմն է քաղաքական առումով ուզում կուրսի փոփոխություն անել։ Սիմոնյանը վստահեցրեց` նման բան չկա։ՀՀ իշխանությունը փորձում է ՌԴ դաշնակից պետությունից վերածվել Արևմուտքի դաշնակցի. ԶատուլինԼրագրողները հարցրին նաև, թե ի՞նչ կասի այն մասին, որ քաղաքագետների կարծիքով` այս փուլում վտանգավոր է հարաբերությունների լարումը ՌԴ–ի հետ` հաշվի առնելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի` Հայաստան մուտքի արգելքը։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ–ն ամեն օր ենթարկվում է հարձակման, ՀՀ անվտանգության համակարգն ակնհայտ խնդիրներ է ցուցադրում և որևէ մեկի տրամադրությունը, բացի ՀՀ անվտանգությունից, հետաքրքիր չէ։Անդրադառնալով ՀԱՊԿ–ին` Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ից դուրս չի գալիս, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։ Նրա խոսքով` եթե ՀԱՊԿ–ը դուրս է եկել Հայաստանից, պետք է Հայաստանին տեղյակ պահի։ «Վերբալ պայմանագրային առումով կա համաձայնություն` ՀՀ անվտանգությունը միասնական անվտանգային համակարգի մեջ է։ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման համար ՀՀ–ն դեռ սպասում է ՀԱՊԿ–ի արձագանքին, իսկ այն պետք է առնվազն քաղաքական լինի։ Հետագայում եթե պարզվի, որ ՀԱՊԿ–ը որոշել է դուրս գալ տարածաշրջանից, կարող է` մենք փաստի առաջ կանգնենք։ Մենք սպասում ենք գործողությունների, իսկ իրավիճակը ցույց է տալիս, որ ժամանակ քիչ է մնացել, որ որոշում կայացնենք. ՀՀ ամենանեղ հատվածը 30 կմ–ի չափ է»,–ասաց ՀՀ ԱԺ նախագահը։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
արևմուտք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/06/42928476_117:0:1537:1065_1920x0_80_0_0_c670512138cf3184f2426d06af9c7508.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, հայաստան, ռուսաստան, արևմուտք, աժ (ազգային ժողով)
ալեն սիմոնյան, հայաստան, ռուսաստան, արևմուտք, աժ (ազգային ժողով)
ՀՀ–ն ուզում է` իր նկատմամբ արդար լինեն. Սիմոնյանը` հայ–ռուսական հարաբերությունների մասին
12:57 26.10.2022 (Թարմացված է: 13:04 26.10.2022) Ալեն Սիմոնյանը, խոսելով հայ–ռուսական հարաբերությունների մասին, ասաց, որ ՀՀ–ն ոչ մի երկրի հետ իր հարաբերությունները չի փչացնում։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը քաղաքական կուրսի փոփոխության համար քայլ չի արել։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով հարցին, թե ՀՀ–ն Ռուսաստանից դեպի Արևմուտք քաղաքական կուրսի փոփոխություն հնարավո՞ր է`անի։
Ավելին`ըստ ԱԺ նախագահի` միգուցե ռուսական կո՞ղմն է քաղաքական առումով ուզում կուրսի փոփոխություն անել։ Սիմոնյանը վստահեցրեց` նման բան չկա։
Լրագրողները հարցրին նաև, թե ի՞նչ կասի այն մասին, որ քաղաքագետների կարծիքով` այս փուլում վտանգավոր է հարաբերությունների լարումը ՌԴ–ի հետ` հաշվի առնելով ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի` Հայաստան մուտքի արգելքը։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց, որ ՀՀ–ն ամեն օր ենթարկվում է հարձակման, ՀՀ անվտանգության համակարգն ակնհայտ խնդիրներ է ցուցադրում և որևէ մեկի տրամադրությունը, բացի ՀՀ անվտանգությունից, հետաքրքիր չէ։
«Այն պարտավորությունները, որոնք ունեն գործընկեր երկրները, պետք է ի կատար ածվեն։ ՀՀ–ն ոչ մի երկրի հետ իր հարաբերությունները չի փչացնում, բայց ուզում է իր նկատմամբ արդար լինեն, իր սահմանների հետ կապված պարտավորություններն անեն, այստեղ էմոցիա չկա։ Մենք սեպտեմբերի հարձակման հետևանքով ունենք 240 զոհ, մեր սահմանում ունենք ներխուժած օտարերկրյա զորք»,–ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ–ին` Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ից դուրս չի գալիս, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից։ Նրա խոսքով` եթե ՀԱՊԿ–ը դուրս է եկել Հայաստանից, պետք է Հայաստանին տեղյակ պահի։
«Վերբալ պայմանագրային առումով կա համաձայնություն` ՀՀ անվտանգությունը միասնական անվտանգային համակարգի մեջ է։ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման համար ՀՀ–ն դեռ սպասում է ՀԱՊԿ–ի արձագանքին, իսկ այն պետք է առնվազն քաղաքական լինի։ Հետագայում եթե պարզվի, որ ՀԱՊԿ–ը որոշել է դուրս գալ տարածաշրջանից, կարող է` մենք փաստի առաջ կանգնենք։ Մենք սպասում ենք գործողությունների, իսկ իրավիճակը ցույց է տալիս, որ ժամանակ քիչ է մնացել, որ որոշում կայացնենք. ՀՀ ամենանեղ հատվածը 30 կմ–ի չափ է»,–ասաց ՀՀ ԱԺ նախագահը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: