https://arm.sputniknews.ru/20221026/amn-n-havatarim-e-hajastani-ev-adrbejani-mijev-khaghagh-banakcutjunnerin-ned-prajs-50398555.html
ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Նեդ Փրայս
ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Նեդ Փրայս
Sputnik Արմենիա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ։ 26.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-26T13:06+0400
2022-10-26T13:06+0400
2022-12-13T13:58+0400
նեդ փրայս
ամն
հայաստան
ադրբեջան
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52547081_0:66:1600:966_1920x0_80_0_0_447bb08e9d58bb9898e7e774e1892ebf.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել երկու երկրներին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումներ մշակելն է, այլ ինքնագովազդը։ԱՄՆ-ն կարծում է, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար, ու ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի որոշելիքն է, թե ՌԴ նախագահ Պուտինի հրավերն օգտակար կլինի՞ նրանց համար՝ հասնելու այդ տևական խաղաղությանը,ասել է Փրայսը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի՝ Սոչիում հանդիպելու վերաբերյալ առաջարկին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0d/52547081_0:0:1423:1067_1920x0_80_0_0_a0d203963bde1e40bad491f6789a96d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նեդ փրայս, ամն, հայաստան, ադրբեջան, վլադիմիր պուտին
նեդ փրայս, ամն, հայաստան, ադրբեջան, վլադիմիր պուտին
ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին. Նեդ Փրայս
13:06 26.10.2022 (Թարմացված է: 13:58 13.12.2022) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել երկու երկրներին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումներ մշակելն է, այլ ինքնագովազդը։
«Այստեղ մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին աշխատել միասին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության, ի վերջո, կյանքեր փրկել: Ես չգիտեմ, թե դա ինչպես կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ: Ինչպես ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը՝ մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին»,-ասել է նա:
ԱՄՆ-ն կարծում է, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար, ու ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի որոշելիքն է, թե ՌԴ նախագահ Պուտինի հրավերն օգտակար կլինի՞ նրանց համար՝ հասնելու այդ տևական խաղաղությանը,ասել է Փրայսը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի՝ Սոչիում հանդիպելու վերաբերյալ առաջարկին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի՝ հանդիպելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ։