https://arm.sputniknews.ru/20221025/yndameny-pvokhel-em-ashkhatavajrs-gjumru-nakhkin-pvokhqaghaqapety-patgamavvor-dardzav-50340480.html
Ընդամենը փոխել եմ աշխատավայրս. Գյումրու նախկին փոխքաղաքապետը պատգամավոր դարձավ
Ընդամենը փոխել եմ աշխատավայրս. Գյումրու նախկին փոխքաղաքապետը պատգամավոր դարձավ
Sputnik Արմենիա
Առուշանյանը խորհրդարանում կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանին։ 25.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-25T10:18+0400
2022-10-25T10:18+0400
2022-10-25T10:23+0400
պատգամավոր
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
աժ (ազգային ժողով)
դավիթ առուշանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0b/49616642_0:0:1280:721_1920x0_80_0_0_fd093eb5ab5d90c30993556c84bdbcf1.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը պատգամավորական մանդատ ստացավ։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։Առուշանյանը խորհրդարանում կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ով օրեր առաջ ընտրվել էր ԿԸՀ նախագահ։Երդման տեքստն արտասանելուց հետո գյումրեցի պատգամավորը հատուկ շնորհակալություն հայտնեց համաքաղաքացիներին ու վստահեցրեց. «Ես քաղաքից չեմ գնացել, ընդամենը փոխել եմ աշխատանքիս վայրը։ Նպատակներս մնացել են նույնը»։Առուշանյանը հայտարարեց, որ ամեն ինչ անելու է Գյումրիում կիսատ թողած ծրագրերն ավարտելու համար։Հոկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Դավիթ Առուշանյանը Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է գրել։ Նա գրել էր, որ այսուհետ իր գործունեությունը շարունակելու է Ազգային ժողովում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/0b/49616642_123:0:1275:864_1920x0_80_0_0_24778abeb8dc5613b9c594c601df4d28.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պատգամավոր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, աժ (ազգային ժողով), դավիթ առուշանյան
պատգամավոր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, աժ (ազգային ժողով), դավիթ առուշանյան
Ընդամենը փոխել եմ աշխատավայրս. Գյումրու նախկին փոխքաղաքապետը պատգամավոր դարձավ
10:18 25.10.2022 (Թարմացված է: 10:23 25.10.2022) Առուշանյանը խորհրդարանում կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանին։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Գյումրու համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը պատգամավորական մանդատ ստացավ։ Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Առուշանյանը խորհրդարանում կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ով օրեր առաջ
ընտրվել էր ԿԸՀ նախագահ։
«ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարեցրած մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը, ըստ որի մանդատը տրվում է ՔՊ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Դավիթ Առուշանյանին»,– ասաց Ռուբինյանը` նորընտիր պատգամավորին հրավիրելով ամբիոնի մոտ` երդվելու։
Երդման տեքստն արտասանելուց հետո գյումրեցի պատգամավորը հատուկ շնորհակալություն հայտնեց համաքաղաքացիներին ու վստահեցրեց. «Ես քաղաքից չեմ գնացել, ընդամենը փոխել եմ աշխատանքիս վայրը։ Նպատակներս մնացել են նույնը»։
Առուշանյանը հայտարարեց, որ ամեն ինչ անելու է Գյումրիում կիսատ թողած ծրագրերն ավարտելու համար։
Հոկտեմբերի 10–ին
հայտնի դարձավ, որ Դավիթ Առուշանյանը Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է գրել։ Նա գրել էր, որ այսուհետ իր գործունեությունը շարունակելու է Ազգային ժողովում։