https://arm.sputniknews.ru/20221025/rusastani-het-kmshakvi-arvoghjapahakan-hamagvortsakcutjan-mets-patet-an-50353883.html
Ռուսաստանի հետ կմշակվի առողջապահական համագործակցության մեծ փաթեթ. ԱՆ
Ռուսաստանի հետ կմշակվի առողջապահական համագործակցության մեծ փաթեթ. ԱՆ
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Առողջապահության հոբելյանական 10-րդ միջազգային համաժողովին։ 25.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-25T14:24+0400
2022-10-25T14:24+0400
2022-10-25T14:26+0400
հայաստան
ռուսաստան
հհ առողջապահության նախարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/19/50351725_0:0:1200:676_1920x0_80_0_0_11f138e4c1def3a4ef7dd079956f54a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Ռուսաստանում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի առողջապահության կոմիտեի նախագահ Դմիտրի Լիսովեցի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում անցկացվող Առողջապահության հոբելյանական 10-րդ միջազգային համաժողովի շրջանակներում։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։Ըստ հաղորդագրության` զրուցակիցները խոսել են առողջության պահպանման և ամրապնդման հիմնահարցերից:Արտակ Ջումայանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, անդրադարձել էլեկտրոնային առողջապահությանն ու ոլորտի բարեփոխումներին, որոնց մի մասն արդեն ընթացքի մեջ է:«Ռուսական կողմի հետ կմշակվի համագործակցության մեծ փաթեթ, որի շրջանակներում սերտ կգործակցեն ոչ միայն գերատեսչությունները, այլև մարզային և քաղաքային բժշկական կենտրոնները»,– ասված է հաղորդագրությունում:Կողմերը կարևորել են առողջ ապրելակերպին առնչվող հարցերը` հատկանշելով, որ առողջ ապրելակերպի ամրապնդման, բնակչության հոգեբանական բարեկեցության ապահովման հիմքում առողջ միջավայրի ձևավորումն ու առողջ հասարակություն ունենալն է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/19/50351725_0:0:1200:900_1920x0_80_0_0_ab1f8ca46ba0de29d14ac52c86a5992c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, հհ առողջապահության նախարարություն
հայաստան, ռուսաստան, հհ առողջապահության նախարարություն
Ռուսաստանի հետ կմշակվի առողջապահական համագործակցության մեծ փաթեթ. ԱՆ
14:24 25.10.2022 (Թարմացված է: 14:26 25.10.2022) Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Առողջապահության հոբելյանական 10-րդ միջազգային համաժողովին։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Ռուսաստանում հանդիպել է Սանկտ Պետերբուրգի առողջապահության կոմիտեի նախագահ Դմիտրի Լիսովեցի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում անցկացվող Առողջապահության հոբելյանական 10-րդ միջազգային համաժողովի շրջանակներում։ Տեղեկությունը
հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` զրուցակիցները խոսել են առողջության պահպանման և ամրապնդման հիմնահարցերից:
Արտակ Ջումայանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող հիվանդանոցային և ամբուլատոր ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները, անդրադարձել էլեկտրոնային առողջապահությանն ու ոլորտի բարեփոխումներին, որոնց մի մասն արդեն ընթացքի մեջ է:
«Ռուսական կողմի հետ կմշակվի համագործակցության մեծ փաթեթ, որի շրջանակներում սերտ կգործակցեն ոչ միայն գերատեսչությունները, այլև մարզային և քաղաքային բժշկական կենտրոնները»,– ասված է հաղորդագրությունում:
Կողմերը կարևորել են առողջ ապրելակերպին առնչվող հարցերը` հատկանշելով, որ առողջ ապրելակերպի ամրապնդման, բնակչության հոգեբանական բարեկեցության ապահովման հիմքում առողջ միջավայրի ձևավորումն ու առողջ հասարակություն ունենալն է: