00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Խերսոնի շրջանում Ուկրաինայի զորքերի բոլոր գրոհները. ՊՆ

© Sputnik / Виталий БелоусовՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Բաժանորդագրվել
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուսական ՀՕՊ համակարգերը մեկ օրում խոցել են ուկրաինական HIMARS և «Սմերչ» համակարգերի 7 արկ։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը հետ են մղել Խերսոնի շրջանում Ուկրաինայի զորքերի բոլոր գրոհները։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նիկոլաև-Կրիվոյ Ռոգի ուղղությամբ հակառակորդը երկու վաշտային տակտիկական խմբերի ուժերով անհաջող գրոհել է մեր զորքերի դիրքերը Խերսոնի շրջանի Իսչենկա և Բրուսկինսկոյե բնակավայրերի վրա։ Բոլոր հարձակումները հետ են մղվել: Ռուսական զորքերի կրակային խոցման հետեւանքով մեկ օրում ոչնչացվել է մինչև 130 ուկրաինացի զինծառայող, երեք տանկ, ինը մարտական զրահապատ մեքենա և 11 ավտոմեքենա», - նշել են ՊՆ-ից։
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են նաև, որ ռուսական ՀՕՊ համակարգերն անցած օրվա ընթացքում խոցել են ուկրաինական HIMARS և «Սմերչ» զենիթահրթիռային համալիրների 7 արկ, երեք HARM հակառադարային հրթիռ, ինչպես նաև 13 անօդաչու թռչող սարք:
Մեկ օրում ռուսական ՀՕՊ-ը 13 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել ԼԺՀ-ում, Խերսոնում, Խարկովի և Զապորոժիեի մարզերում։
Զելենսկին դժգոհել է, որ Իսրայելն Ուկրաինային չի օգնում պաշտպանել երկինքը
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 243-րդ օրը։
Լրահոս
0