https://arm.sputniknews.ru/20221025/minchev-tareverj-baci-nakhatesvatsneric-kpvokhvi-evs-41-verelak-erevani-qaghaqapetaran-50358955.html
Մինչև տարեվերջ բացի նախատեսվածներից կփոխվի ևս 41 վերելակ. Երևանի քաղաքապետարան
Մինչև տարեվերջ բացի նախատեսվածներից կփոխվի ևս 41 վերելակ. Երևանի քաղաքապետարան
Sputnik Արմենիա
Տարեկան ծրագրի իրագործումից հետո քաղաքում դեռևս փոխարինման ենթակա կլինի 3200 վերելակ: 25.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-25T15:00+0400
2022-10-25T15:00+0400
2022-10-25T15:01+0400
վերելակ
երևան
երևան-մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/19/50355779_0:0:751:423_1920x0_80_0_0_dd8b471c3e35c2d801ce2ef273184ac0.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երևանի բազմաբնակարան շենքերում բացի նախատեսված 426 վերելակից կփոխվի ևս 41 վերելակ։ Այդպիսով` Երևանում այս տարի 467 փոխված վերելակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Հաղորդագրությունում ասվում է , որ նոր վերելակները հարմարեցված են սահմանափակ կարողություններով անձանց համար։ Դռների լայնությունը հնարավորություն է տալիս վերելակ մտնել սայլակներով: Բրայլյան այբուբենով թվատախտակն ու ձայնային ազդանշանն էլ տեսողության խնդրով քաղաքացիների համար են։Նոր վերելակները մոտ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը:Նոր վերելակ վարչապետի համար. կառավարությունը գնման համար ավելի քան 21 մլն դրամ հատկացրեցՏարեկան ծրագրի իրագործումից հետո քաղաքում դեռևս փոխարինման ենթակա կլինի 3200 վերելակ: Քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի՝ ավելի մեծ ծավալներով։Նրա խոսքով` վերելակների փոխարինման ծրագիրը Երևանում միանգամից մի քանի խնդիր է լուծում՝ բնակիչների անվտանգություն, հարմարավետություն և սոցիալական բեռի թեթևացում:
երևան
երևան-մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/19/50355779_5:0:672:500_1920x0_80_0_0_b35639dd730912900a7b1772d0a4906e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերելակ, երևան, երևան-մոսկվա
վերելակ, երևան, երևան-մոսկվա
Մինչև տարեվերջ բացի նախատեսվածներից կփոխվի ևս 41 վերելակ. Երևանի քաղաքապետարան
15:00 25.10.2022 (Թարմացված է: 15:01 25.10.2022) Տարեկան ծրագրի իրագործումից հետո քաղաքում դեռևս փոխարինման ենթակա կլինի 3200 վերելակ:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Երևանի բազմաբնակարան շենքերում բացի նախատեսված 426 վերելակից կփոխվի ևս 41 վերելակ։ Այդպիսով` Երևանում այս տարի 467 փոխված վերելակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է , որ նոր վերելակները հարմարեցված են սահմանափակ կարողություններով անձանց համար։ Դռների լայնությունը հնարավորություն է տալիս վերելակ մտնել սայլակներով: Բրայլյան այբուբենով թվատախտակն ու ձայնային ազդանշանն էլ տեսողության խնդրով քաղաքացիների համար են։
«Վերելակներն ունեն նաև նոր UPS համակարգեր, որոնք հոսանքազրկման դեպքում կարող են մեկ հարկ բարձրացնել կամ իջեցնել վերելակն ու բացել դռները: Որևէ քաղաքացի խցիկում չի մնա»,- Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնի հետ զրույցում նշել է վերելակների ներկրմամբ և տեղադրմամբ զբաղվող Լևոն Ավետյանը:
Նոր վերելակները մոտ 50 տոկոսով նվազեցնում են էլեկտրաէներգիայի ծախսը:
Տարեկան ծրագրի իրագործումից հետո քաղաքում դեռևս փոխարինման ենթակա կլինի 3200 վերելակ: Քաղաքապետարանից հայտնում են, որ ծրագիրը կշարունակվի նաև հաջորդ տարի՝ ավելի մեծ ծավալներով։
«2023-ի համար արդեն իսկ հավաքվել և ամփոփվել են տվյալները, որպեսզի ևս 700 վերելակ փոխարինենք: Սա վերելակային տնտեսության մեծ թարմացման վկայությունն է»,-նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
Նրա խոսքով` վերելակների փոխարինման ծրագիրը Երևանում միանգամից մի քանի խնդիր է լուծում՝ բնակիչների անվտանգություն, հարմարավետություն և սոցիալական բեռի թեթևացում: