00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Կեղտոտ միջուկային ռումբը» և Լուիս Քերոլի անորսալի Սնարքը

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցՋրածնային ռումբի կրկնօրինակ
Ջրածնային ռումբի կրկնօրինակ - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2022
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Քչերը գիտեն, որ «Ալիսը Հրաշքների աշխարհում» գրքի հեղինակ Լուիս Քերոլը նաև մի շատ հետաքրքիր պոեմ ունի առեղծվածային գազանի՝ Սնարքի մասին։
Բոլորը խոսում են Սնարքի մասին, որսորդները փորձում են նրան բռնել, բայց որևէ մեկը երբեք այդ խորհրդավոր Սնարքին չի տեսել, և շատ դժվար է ասել՝ իրականում այդպիսի գազան կա՞, թե՞ ոչ։ Համաձայնե′ք, շատ նման է մեր այսօրվա իրականությանը։ Բոլորը խոսում են «կեղտոտ միջուկային ռումբի» և Ուկրաինայում դրա հնարավոր կիրառման մասին, բայց որևէ մեկը երբեք չի տեսել այդ «կեղտոտ ռումբը»…
Այնինչ, «կեղտոտ ռումբ» պատրաստելու համար մեծ ջանքեր էլ պետք չեն։ Հո իզո՞ւր չէ, որ այն անվանում են «չքավորների ատոմային ռումբ»։ Եթե իսկական ատոմային ռումբի մշակման համար անհրաժեշտ են հատուկ լաբորատորիաներ, բարդ սարքավորումներ և տեխնոլոգիաներ, ապա «կեղտոտ ռումբ» կարելի է ստեղծել նույնիսկ տնային պայմաններում։
«Կեղտոտ միջուկային ռումբը» և Լուիս Քերոլի անորսալի Սնարքը
Դրա համար պահանջվում են միայն ռադիոակտիվ իզոտոպներ, որոնք լայն կիրառություն ունեն արդյունաբերության, էներգետիկայի, բժշկության, գիտության բնագավառում և նույնիսկ կենցաղում։ Մնում է հայթայթել ռադիոակտիվ նյութերի որոշակի քանակություն, խառնել հասարակ պայթուցիկի հետ և կրակել։ Ընդ որում, կրակելն էլ պարտադիր չի՝ ամերիկացի ֆանտաստ գրող Ռոբերտ Հայնլայնը դեռ 1940 թվականին նկարագրում էր, թե ինչպես են պատերազմող տերությունների զինվորները ինքնաթիռներից ուղղակի շաղ տալիս ռադիոակտիվ փոշին։
Մասնագետները պնդում են, թե «կեղտոտ ռումբը» մարտական զենք չի։ Իսկապես, մարտական զենք կիրառելու նպատակը հակառակորդի զինուժի և տեխնիկայի ոչնչացումն է հենց տեղում, այնինչ, օդում տարածվող ռադիոակտիվ նյութերի ներգործությունը մարդու վրա միայն որոշ ժամանակից է ի հայտ գալիս։ Չես էլ կարող գրավել և օգտագործել այդ տարածքը, որովհետև այն վարակվում է և կարող է այդպիսին մնալ բավական երկար ժամանակ։
Այդ իսկ պատճառով, լայնորեն շրջանառվում է հայտնի ենթադրությունը, թե «կեղտոտ ռումբը» հիմնականում հակված են իրենց նպատակների համար օգտագործել ահաբեկիչները՝ վախի մթնոլորտ ստեղծելու ակնկալիքով։
Լիզ Թրաս. ուզում էր նմանվել Թետչերին, իրականում ամենակարճ պաշտոնավարման ռեկորդ սահմանեց
Բոլորս հիշում ենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Մանհեթենում զոհվեց մոտ 3000 մարդ։ Որոշ մասնագետներ պնդում են՝ եթե այն ժամանակ ահաբեկիչները միջին հզորության «կեղտոտ միջուկային ռումբ» օգտագործեին, զոհերի թիվը Նյու Յորքում կարող էր միլիոնների հասնել։ Բայց ահաբեկիչները երբեք գործի չեն դրել «կեղտոտ ռումբը»։ Ճիշտ է, հաղորդագրություններ են եղել, իբր նման ռումբեր են ժամանակին փորձել պատրաստել չեչեն գրոհայինները, հետո էլ «Իսլամական պետության» առաջնորդները, սակայն շատ դժվար է ասել, թե որքանով են հավաստի մամուլի այդ հրապարակումները։
Ոմանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե իրականում «կեղտոտ ռումբի» մասին այսօրվա խոսակցություններն անլուրջ են։ Բայց այդ դեպքում անտեսվում է երկու կարևոր հանգամանք։ Նախ, խոսքը ոչ թե աֆրիկյան ինչ-որ երկրի մասին է, այլ Եվրոպայի ամենամեծ պետության՝ Ուկրաինայի մասին, որը ժամանակին միջուկային զենք ուներ։ Դրանից հրաժարվելու դիմաց Ռուսաստանը ավելի քան 20 տարի առաջ ներել է Կիևի մեկ միլիարդ դոլարի պարտքը, իսկ Ամերիկան որպես փոխհատուցում 175 միլիոն դոլար է նվիրել Ուկրաինայի իշխանություններին։
Եվ այդքանից հետո էլ երեք տարի առաջ Ազգային անվտանգության խորհրդի այն ժամանակվա քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը հրապարակավ ափսոսանք է հայտնել՝ իզուր հրաժարվեցինք միջուկային տերության կարգավիճակից։ Այսինքն, միջուկային զենքից հրաժարվելը շատ ավելի հեշտ է, քան միջուկային հիշողություններից ազատվելը։
Սի Ծինփին - Sputnik Արմենիա, 1920, 24.10.2022
Չինաստանի «նոր դարաշրջանը». Սի Ծինփինն ընտրվեց երրորդ անգամ
Եվ երկրորդ։ Որոշ իմաստով «կեղտոտ ռումբը» շատ ավելի վտանգավոր հետևանքների կարող է հանգեցնել, քան ատոմային ռումբը, որովհետև դրա ռադիոակտիվ նյութերը անհամեմատ ավելի երկար են պահպանում իրենց մահաբեր ազդեցությունը։ Դրա ապացույցն է թեկուզ այն, որ Հիրոսիմայում և Նագասակիում ատոմային ռմբակոծությունից ընդամենը չորս տարի անց սկսվեցին վերականգնողական աշխատանքները, մինչդեռ Չեռնոբիլում, որտեղի վթարը համեմատում են մեծ հզորության «կեղտոտ ռումբի» պայթեցման հետ, մինչև հիմա վտանգը պահպանվում է, և քաղաքի ողջ շրջակայքը ամայի տարածքի է վերածվել։
Եվ վերջում թույլ տվեք կրկին հիշել Լուիս Քերոլին։ Անցած դարի 40-ական թվականներին, երբ մշակվեց ատոմային ռումբը, անգլիացի գրողի ստեղծագործությունների որոշ մեկնաբաններ սկսեցին պնդել, թե նրա ստեղծած Սնարքի կերպարն արտացոլում է հենց ատոմային էներգիայի գաղափարը։ Այնինչ, ինքը՝ հեղինակը, ժամանակին ասել է. «Մարդիկ անընդհատ ինչ-որ այլ նշանակություն են փնտրում իմ պոեմում։ Անձամբ ինձ ամենից շատ դուր է գալիս հետևյալ ենթադրությունը՝ «Սնարքի որսը պարզապես երջանկության որոնումն է»։
Լրահոս
0