https://arm.sputniknews.ru/20221025/hh-ag-nakharary-ev-mets-kanclery-qnnarkel-en-mshakutajin-zharangutjan-pahpanman-khndirnery-50370290.html
ՀՀ ԱԳ նախարարը և Մեծ կանցլերը քննարկել են մշակութային ժառանգության պահպանման խնդիրները
ՀՀ ԱԳ նախարարը և Մեծ կանցլերը քննարկել են մշակութային ժառանգության պահպանման խնդիրները
Sputnik Արմենիա
Արձանագրվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման կարևորությունը: 25.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-25T16:40+0400
2022-10-25T16:40+0400
2022-10-25T16:46+0400
արարատ միրզոյան
հռոմ
մալթա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/19/50368450_0:0:2048:1153_1920x0_80_0_0_4e7cb6dd72d94dee07d68c823b30a732.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հռոմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Ինքնիշխան Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոյին, հայտնում են նախարարությունից։ԱԳ նախարարը և Մեծ կանցլերը քննարկել են Հայաստանում Ուխտի կողմից հումանիտար աջակցության և առողջապահության բնագավառներում իրականացված ծրագրերն ու այս ոլորտներում համագործակցության հետագա խորացումը:«Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին և այս ուղղությամբ միասնական քայլեր կատարելու հնարավորություններին»,–ասված է հաղորդագրության մեջ:Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին՝ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը։Միաժամանակ արձանագրվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման կարևորությունը:
հռոմ
մալթա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/19/50368450_12:0:1832:1365_1920x0_80_0_0_e3be29fd33b2573310e632b61e316bf1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հռոմ, մալթա, հայաստան
արարատ միրզոյան, հռոմ, մալթա, հայաստան
ՀՀ ԱԳ նախարարը և Մեծ կանցլերը քննարկել են մշակութային ժառանգության պահպանման խնդիրները
16:40 25.10.2022 (Թարմացված է: 16:46 25.10.2022) Արձանագրվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հռոմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Ինքնիշխան Ուխտի Մեծ կանցլեր (ԱԳ նախարար) Ռիկարդո Պատեռնո Դի Մոնտեկուպոյին,
հայտնում են նախարարությունից։
ԱԳ նախարարը և Մեծ կանցլերը քննարկել են Հայաստանում Ուխտի կողմից հումանիտար աջակցության և առողջապահության բնագավառներում իրականացված ծրագրերն ու այս ոլորտներում համագործակցության հետագա խորացումը:
«Զրուցակիցները նաև անդրադարձ են կատարել մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին և այս ուղղությամբ միասնական քայլեր կատարելու հնարավորություններին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ագրեսիաների հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին՝ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հասցեական արձագանքը։
Միաժամանակ արձանագրվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման կարևորությունը: