https://arm.sputniknews.ru/20221025/evrahandznazhvoghvovi-ghekavary-ukrainajin-sharunakakan-ognutjun-e-khvostacel-50353343.html
Եվրահանձնաժողովի ղեկավարը Ուկրաինային շարունակական օգնություն է խոստացել
Եվրահանձնաժողովի ղեկավարը Ուկրաինային շարունակական օգնություն է խոստացել
Sputnik Արմենիա
2023 թվականին ԵՄ օգնությունն Ուկրաինային ընդհանուր առմամբ 18 միլիարդ եվրո կկազմի։ 25.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-25T14:18+0400
2022-10-25T14:18+0400
2022-10-25T14:33+0400
ուկրաինա
եվրամիություն
օգնություն
պատերազմ
ռուսաստան
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/49026309_0:167:1600:1067_1920x0_80_0_0_847f7584279dc52461326e34d5316aa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը խոստացել է երկարաժամկետ հիմունքներով Ուկրաինային շարունակական օգնություն տրամադրել՝ երկրի վերականգնման ուղղությամբ հրատապ կարիքներն ու նախատեսվող ջանքերը ապահովելու համար: Նա այս մասին ասել է Գերմանիայում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովում։Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն աշխատում է ԵՄ անդամ պետությունների հետ, որ Ուկրաինային ամսական 1,5 միլիարդ եվրո հատկացվի, ինչը 2023 թվականին ընդհանուր առմամբ 18 միլիարդ եվրո կկազմի:ԵՀ ղեկավարը հույս ունի, որ մնացած միջոցները կտրամադրեն Կիևի մյուս գործընկերները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև միջազգային ֆինանսական ինստիտուտները։Եվրամիությունն Ուկրաինային 5 մլրդ եվրո կհատկացնիՖոն դեր Լյայենի խոսքով՝ Եվրամիության երկրներն ընդունել են ավելի քան ութ միլիոն ուկրաինացի փախստականների, որոնցից 4 միլիոնն օգտվել են ԵՄ տարածքում ժամանակավոր ապաստան ստանալու հնարավորությունից:Այս տարի Եվրամիության բոլոր անդամները, եվրոպական ֆինանսական ինստիտուտներն Ուկրաինային ավելի քան 19 մլրդ եվրոյի օգնություն են ցուցաբերել՝ ռազմական մատակարարումները չհաշված։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 243-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1c/49026309_154:0:1577:1067_1920x0_80_0_0_bea6fff2a5491487bc52172a911321fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, եվրամիություն, օգնություն, պատերազմ, ռուսաստան, դոնբաս
ուկրաինա, եվրամիություն, օգնություն, պատերազմ, ռուսաստան, դոնբաս
Եվրահանձնաժողովի ղեկավարը Ուկրաինային շարունակական օգնություն է խոստացել
14:18 25.10.2022 (Թարմացված է: 14:33 25.10.2022) 2023 թվականին ԵՄ օգնությունն Ուկրաինային ընդհանուր առմամբ 18 միլիարդ եվրո կկազմի։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը խոստացել է երկարաժամկետ հիմունքներով Ուկրաինային շարունակական օգնություն տրամադրել՝ երկրի վերականգնման ուղղությամբ հրատապ կարիքներն ու նախատեսվող ջանքերը ապահովելու համար: Նա այս մասին ասել է Գերմանիայում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովում։
«Մենք պետք է օգնենք Ուկրաինային այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը դրա կարիքն ունի», - ասել է ֆոն դեր Լյայենը:
Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն աշխատում է ԵՄ անդամ պետությունների հետ, որ Ուկրաինային ամսական 1,5 միլիարդ եվրո հատկացվի, ինչը 2023 թվականին ընդհանուր առմամբ 18 միլիարդ եվրո կկազմի:
ԵՀ ղեկավարը հույս ունի, որ մնացած միջոցները կտրամադրեն Կիևի մյուս գործընկերները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, ինչպես նաև միջազգային ֆինանսական ինստիտուտները։
Ֆոն դեր Լյայենի խոսքով՝ Եվրամիության երկրներն ընդունել են ավելի քան ութ միլիոն ուկրաինացի փախստականների, որոնցից 4 միլիոնն օգտվել են ԵՄ տարածքում ժամանակավոր ապաստան ստանալու հնարավորությունից:
Այս տարի Եվրամիության բոլոր անդամները, եվրոպական ֆինանսական ինստիտուտներն Ուկրաինային ավելի քան 19 մլրդ եվրոյի օգնություն են ցուցաբերել՝ ռազմական մատակարարումները չհաշված։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 243-րդ օրը։