https://arm.sputniknews.ru/20221025/erekhaji-khnamqi-npast-kstanan-naev-ashkhatvogh-tsnvoghnern-u-qaghaqabnaknery-50351027.html
Երեխայի խնամքի նպաստ կստանան նաև աշխատող ծնողներն ու քաղաքաբնակները
Երեխայի խնամքի նպաստ կստանան նաև աշխատող ծնողներն ու քաղաքաբնակները
Sputnik Արմենիա
Գործող օրենքով երեխայի խնամքի նպաստ է տրամադրվում միայն գյուղաբնակ և գործազուրկ ծնողներին։ 25.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-25T13:29+0400
2022-10-25T13:29+0400
2022-10-25T13:30+0400
նպաստ
ծնող
մայր
երեխա
գյուղ
քաղաք
աշխատանք
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/866/18/8661835_0:0:1600:901_1920x0_80_0_0_29a7a031fe4326534e8b67708a96addc.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Մինչև 2 տարեկան երեխա խնամող բոլոր մայրերը նպաստ կստանան` անկախ բնակության վայրից ու աշխատանք ունենալու հանգամանքից։Ո՞ւմ և ինչքա՞ն է վճարվում մինչև 2 տարեկան երեխայի նպաստը«Նպաստների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։Նպաստի չափը չաշխատող ծնողների համար սահմանելու է կառավարությունը, իսկ աշխատողների դեպքում այն կհաշվարկվի աշխատավարձի որոշակի տոկոսով։Հիշեցնենք, որ գործող օրենքով երեխայի խնամքի նպաստ է տրամադրվում միայն գյուղաբնակ և գործազուրկ ծնողներին։Չաշխատող ծնողներն էլ երեխայի խնամքի նպաստ կստանան. կառավարությունը վերանայում է օրենքը2022թ–ին այդ նպատակով բյուջեից հատկացվել է 9 մլրդ 350 մլն դրամ։ 2023թ–ի համար, առաջարկվող փոփոխությունները հաշվի առնելով, նախատեսված է հատկացնել ավելի քան 20 մլրդ դրամ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/866/18/8661835_39:0:1459:1065_1920x0_80_0_0_a87c14ed52b3c0474ca269abaa8459f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նպաստ, ծնող, մայր, երեխա, գյուղ, քաղաք, աշխատանք, օրենք
նպաստ, ծնող, մայր, երեխա, գյուղ, քաղաք, աշխատանք, օրենք
Երեխայի խնամքի նպաստ կստանան նաև աշխատող ծնողներն ու քաղաքաբնակները
13:29 25.10.2022 (Թարմացված է: 13:30 25.10.2022) Գործող օրենքով երեխայի խնամքի նպաստ է տրամադրվում միայն գյուղաբնակ և գործազուրկ ծնողներին։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Մինչև 2 տարեկան երեխա խնամող բոլոր մայրերը նպաստ կստանան` անկախ բնակության վայրից ու աշխատանք ունենալու հանգամանքից։
«Նպաստների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
«Օրենքը տարածվելու է 2023թ–ի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների վրա։ Ընդ որում`վարձու աշխատող և գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչև 2023թ–ի հունվարի 1-ը, իսկ պարզապես գյուղաբնակ ծնողի դեպքում` նաև այն դեպքերում, եթե դիմումը ներկայացվել է մինչև 2023թ–ի դեկտեմբերի 31-ը»,– ասաց փոխնախարարը։
Նպաստի չափը չաշխատող ծնողների համար սահմանելու է կառավարությունը, իսկ աշխատողների դեպքում այն կհաշվարկվի աշխատավարձի որոշակի տոկոսով։
Հիշեցնենք, որ գործող օրենքով երեխայի խնամքի նպաստ է տրամադրվում միայն գյուղաբնակ և գործազուրկ ծնողներին։
2022թ–ին այդ նպատակով բյուջեից հատկացվել է 9 մլրդ 350 մլն դրամ։ 2023թ–ի համար, առաջարկվող փոփոխությունները հաշվի առնելով, նախատեսված է հատկացնել ավելի քան 20 մլրդ դրամ։