https://arm.sputniknews.ru/20221025/eahk-kariqneri-gnahatman-araqelutjunn-ajcelel-e-jermuk-nranq-eghel-en-naev-dirqerum-50346231.html
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունն այցելել է Ջերմուկ. նրանք եղել են նաև դիրքերում
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունն այցելել է Ջերմուկ. նրանք եղել են նաև դիրքերում
Sputnik Արմենիա
Առաքելության ներկայացուցիչներին ներկայացվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված... 25.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-25T12:02+0400
2022-10-25T12:02+0400
2022-10-25T12:04+0400
ադրբեջանի ագրեսիան հայաստանի դեմ
ջերմուկ
եահկ
դիտորդ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահման
գնդակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/19/50344274_0:107:2048:1259_1920x0_80_0_0_16bca87d7fe861e1adaf28ff7aab1ecf.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։«Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում (ներկա էին գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և բարձրաստիճան զինվորականներ) նրանց ներկայացվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո (նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը)»,– ասված է հաղորդագրությունում։Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։ Պատվիրակությունն այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ, կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունը արձանագրվել է փաստերով։Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
ջերմուկ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/19/50344274_114:0:1934:1365_1920x0_80_0_0_2e71e2e80c18a5010e6fa6179f23ab61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմուկ, եահկ, դիտորդ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, գնդակոծություն
ջերմուկ, եահկ, դիտորդ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահման, գնդակոծություն
ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելությունն այցելել է Ջերմուկ. նրանք եղել են նաև դիրքերում
12:02 25.10.2022 (Թարմացված է: 12:04 25.10.2022) Առաքելության ներկայացուցիչներին ներկայացվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները և այլն։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք։ Տեղեկությունը
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
«Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում (ներկա էին գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և բարձրաստիճան զինվորականներ) նրանց ներկայացվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո (նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը)»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։ Պատվիրակությունն այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ, կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունը արձանագրվել է փաստերով։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ
ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով
հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: