https://arm.sputniknews.ru/20221025/amen-gujni-medal-unenq-marzichy-hunahrvomeakan-votshi-ymbshamarti-ashkharhi-arajnutjan-masin-50352933.html
Ամեն գույնի մեդալ ունենք. մարզիչը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին
Ամեն գույնի մեդալ ունենք. մարզիչը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին
Sputnik Արմենիա
Արմեն Բաբալարյանը վստահ է` ևս 2-3 մեդալի հնարավորություն Հայաստանի հավաքականն ուներ, սակայն որոշ պահերի ինչ–որ բան պակաս է եղել։ 25.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-25T14:15+0400
2022-10-25T14:15+0400
2022-10-25T15:15+0400
ըմբիշ
ըմբշամարտի աշխարհի առաջնություն
ըմբշամարտիկ
մալխաս ամոյան
գևորգ թադևոսյան
արմեն բաբալարյան
մեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/19/50359407_0:84:1600:984_1920x0_80_0_0_2d1054538fb3cb37b15554a4c1a442ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը բավարար է գնահատում մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը հայ մարզիկների ելույթները։ Այս մասին Բաբալարյանն ասաց մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփման ժամանակ։Նա ընդգծեց, որ մրցումներից հետո` մեդալներ չնվաճած մարզիկների հետ վերադառնալու ճանապարհին, փորձել է շատ չխոսել, ավելորդ անգամ վիճակը չթեժացնելու համար։ Մարզիչի կարծիքով` հատկապես Սահակ Հովհաննիսյանի մոտ, որը միշտ պայքարի ցանկություն ունի, այս անգամ ինչ-որ բան պակասում էր կամ այնպես չգնաց։Վստահ է` ևս 2-3 մեդալի հնարավորություն Հայաստանի հավաքականն ուներ։ Այլ քաշային կարգերում դեռևս ոչ այնքան փորձառու, երիտասարդ ըմբիշներ Հայկ Խլոյանը և Գագիկ Հակոբյանը հավասար պայքարներում պարտություններ են կրել։ Վերջիններիս հետ, ըստ Բաբալարյանի, պետք է առանձին աշխատանք տարվի, որպեսզի կարողանան իրենց տեխնիկատակտիկական, ֆիզիկական բազան ավելացնել։Առաջիկայում պատրաստվում են ուսումնամարզական տեղային պարապմունքներ անցկացնել, որպեսզի յուրաքանչյուր ըմբիշ իր անձնական մարզչի հետ պատրաստվի դեկտեմբերին կայանալիք ՀՀ մեծահասակների առաջնությանը։ Տվյալ պահին տղաները հանգստանում են, բուժում են ստացված վնասվածքները։Ըմբիշ Գևորգ Թադևոսյանն իր խոսքում շեշտեց, որ մրցաշարում իր ելույթը միջին է գնահատում, քանի որ եզրափակիչում այն գոտեմարտը չի վարել, ինչ մյուս փուլերում էր։«Եզրափակիչում հակառակորդս այս տարվա Եվրոպայի առաջնության հաղթողն էր (հունգարացի Իշտվան Տակաշին,– խմբ.)։ Մինչ հաշվի հավասարվելը, սկզբում շատ լավ գոտեմարտում էի` 4։0 առավելությամբ, հետո սխալներ արեցի, մի փոքր շտապեցի, ու ինքն առաջ անցավ հաշվով և հաղթեց։ Հետագայում սխալներս ուղղելու համար պետք է ավելի շատ ֆիզիկական մարզումներ անցկացնեմ, հոգեբանական մասով էլ աշխատանքներ կլինեն, որպեսզի լարվածությունն ավելի քիչ լինի»,– ընդգծեց Գևորգը։Հրաչյա Պողոսյանն էլ ասաց, որ բոլոր հնարավորություններն ունեցել է ավելի լավ հանդես գալու համար, սակայն տեխնիկայի սխալ կիրառումների պատճառով զրկվել է դրանից։ Այդ ամենը Հրաչյան պարզաբանեց մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո հոգնածության առկայությամբ, որից հետո ուշ է վերականգնվել։«Ամենադժվար գոտեմարտը եղել է մոլդովացի ըմբիշի հետ։ Նրա հետ ուսումնամարզական հավաքների ենք մասնակցել, տրամադրված չէի նրա հետ գոտեմարտելուն, այդ պատճառով փոքր–ինչ դժվար ստացվեց»,– նշեց մարզիկը։Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունն ընթանում էր Իսպանիայի Պոնտեվեդերա քաղաքում։ 77 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանն աշխարհի Մ23 տարեկանների չեմպիոն է։ Նա այդ տիտղոսը նվաճել է երկրորդ անգամ անընդմեջ։ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, 4 գոտեմարտում հաղթանակ տանելով, գրավել է 2-րդ տեղը, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն էլ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։Հաղթանակս նվիրում եմ հայ և եզդի ազգերին. Մալխաս Ամոյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/19/50359407_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c1407a91e3a7d0c514eb0b9161242457.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, մալխաս ամոյան, գևորգ թադևոսյան, արմեն բաբալարյան, մեդալ
ըմբիշ, ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, մալխաս ամոյան, գևորգ թադևոսյան, արմեն բաբալարյան, մեդալ
Ամեն գույնի մեդալ ունենք. մարզիչը` հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին
14:15 25.10.2022 (Թարմացված է: 15:15 25.10.2022) Արմեն Բաբալարյանը վստահ է` ևս 2-3 մեդալի հնարավորություն Հայաստանի հավաքականն ուներ, սակայն որոշ պահերի ինչ–որ բան պակաս է եղել։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը բավարար է գնահատում մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը հայ մարզիկների ելույթները։ Այս մասին Բաբալարյանն ասաց մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփման ժամանակ։
«Բավարար եմ գնահատում, որովհետև ամեն գույնի մեդալ ունենք։ Մալխաս Ամոյանը հաղթեց 5 գոտեմարտում և գրավեց 1-ին տեղը, Գևորգ Թադևոսյանը 4 գոտեմարտում հաղթանակ տարավ ու գրավեց 2-րդ տեղը, իսկ Հրաչյա Պողոսյանը` բրոնզե մեդալակիր է։ Ունեինք այլ փորձառու մարզիկներ էլ` 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, որոնք Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ են և 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը։ Նրանցից էլ սպասելիքներ կային, բայց տարբեր պատճառներով նրանք դուրս մնացին»,– նշեց Բաբալարյանը։
Նա ընդգծեց, որ մրցումներից հետո` մեդալներ չնվաճած մարզիկների հետ վերադառնալու ճանապարհին, փորձել է շատ չխոսել, ավելորդ անգամ վիճակը չթեժացնելու համար։ Մարզիչի կարծիքով` հատկապես Սահակ Հովհաննիսյանի մոտ, որը միշտ պայքարի ցանկություն ունի, այս անգամ ինչ-որ բան պակասում էր կամ այնպես չգնաց։
Վստահ է` ևս 2-3 մեդալի հնարավորություն Հայաստանի հավաքականն ուներ։ Այլ քաշային կարգերում դեռևս ոչ այնքան փորձառու, երիտասարդ ըմբիշներ Հայկ Խլոյանը և Գագիկ Հակոբյանը հավասար պայքարներում պարտություններ են կրել։ Վերջիններիս հետ, ըստ Բաբալարյանի, պետք է առանձին աշխատանք տարվի, որպեսզի կարողանան իրենց տեխնիկատակտիկական, ֆիզիկական բազան ավելացնել։
Առաջիկայում պատրաստվում են ուսումնամարզական տեղային պարապմունքներ անցկացնել, որպեսզի յուրաքանչյուր ըմբիշ իր անձնական մարզչի հետ պատրաստվի դեկտեմբերին կայանալիք ՀՀ մեծահասակների առաջնությանը։ Տվյալ պահին տղաները հանգստանում են, բուժում են ստացված վնասվածքները։
Ըմբիշ Գևորգ Թադևոսյանն իր խոսքում շեշտեց, որ մրցաշարում իր ելույթը միջին է գնահատում, քանի որ եզրափակիչում այն գոտեմարտը չի վարել, ինչ մյուս փուլերում էր։
«Եզրափակիչում հակառակորդս այս տարվա Եվրոպայի առաջնության հաղթողն էր (հունգարացի Իշտվան Տակաշին,– խմբ.)։ Մինչ հաշվի հավասարվելը, սկզբում շատ լավ գոտեմարտում էի` 4։0 առավելությամբ, հետո սխալներ արեցի, մի փոքր շտապեցի, ու ինքն առաջ անցավ հաշվով և հաղթեց։ Հետագայում սխալներս ուղղելու համար պետք է ավելի շատ ֆիզիկական մարզումներ անցկացնեմ, հոգեբանական մասով էլ աշխատանքներ կլինեն, որպեսզի լարվածությունն ավելի քիչ լինի»,– ընդգծեց Գևորգը։
Հրաչյա Պողոսյանն էլ ասաց, որ բոլոր հնարավորություններն ունեցել է ավելի լավ հանդես գալու համար, սակայն տեխնիկայի սխալ կիրառումների պատճառով զրկվել է դրանից։ Այդ ամենը Հրաչյան պարզաբանեց մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո հոգնածության առկայությամբ, որից հետո ուշ է վերականգնվել։
«Ամենադժվար գոտեմարտը եղել է մոլդովացի ըմբիշի հետ։ Նրա հետ ուսումնամարզական հավաքների ենք մասնակցել, տրամադրված չէի նրա հետ գոտեմարտելուն, այդ պատճառով փոքր–ինչ դժվար ստացվեց»,– նշեց մարզիկը։
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի
առաջնությունն ընթանում էր Իսպանիայի Պոնտեվեդերա քաղաքում։ 77 կգ քաշային ըմբիշ Մալխաս Ամոյանն աշխարհի Մ23 տարեկանների չեմպիոն է։ Նա այդ տիտղոսը նվաճել է երկրորդ անգամ անընդմեջ։ 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, 4 գոտեմարտում հաղթանակ տանելով, գրավել է 2-րդ տեղը, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն էլ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։