https://arm.sputniknews.ru/20221024/ukrainaji-8-marzerum-odajin-tagnap-e-hajtararvel-ishkhanutjunner-50305784.html
Ուկրաինայի 8 մարզում օդային տագնապ Է հայտարարվել. իշխանություններ
Ուկրաինայի 8 մարզում օդային տագնապ Է հայտարարվել. իշխանություններ
Sputnik Արմենիա
Ազդանշանները հնչում են Պոլտավայի, Նիկոլաևսկի, Չերկասի, Վոլինի, Կիրովոգրադի, Չերնովիցկայայի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերում: 24.10.2022, Sputnik Արմենիա
2022-10-24T15:19+0400
2022-10-24T15:19+0400
2022-10-24T15:30+0400
օդային տագնապ
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
դոնբաս
կիև
օդեսա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39769474_35:55:737:450_1920x0_80_0_0_bd63bf62beb169152ded8bd0462b76cd.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի Չերնիգովի, Պոլտավայի, Նիկոլաևսկի, Չերկասի, Վոլինի, Կիրովոգրադի, Չերնովիցկայայի, Իվանո-Ֆրանկովսկի շրջաններում օդային տագնապ Է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Ուկրաինայի ռազմական վարչակազմերին:«Օդային տագնապ Չերնիգովի մարզում։ Շարժվեք դեպի ապաստարաններ»,-Telegram-ի ալիքում գրել է Չերնիգովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։Նման նախազգուշացումներ են իրենց Telegram ալիքներում արել նաև Պոլտավայի, Նիկոլաևսկայայի, Չերկասի, Վոլինի, Կիրովոգրադի, Չերնովիցկայայի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերի ռազմական վարչակազմերի ղեկավարները:Կիևում ևս այսօր օդային տագնապ է հայտարարվել։Ուկրաինական ենթակառուցվածքներին ՌԴ զինված ուժերը սկսել են հարվածներ հասցրել մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները:Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կամրջի վրա տեղի ունեցած պայթյունով Կիևն իրեն նույն հարթության մեջ է դրել ամենատխրահռչակ ահաբեկչական խմբավորումների հետ, և «այդ կարգի հանցագործություններն անպատասխան թողնելն արդեն ուղղակի անհնար է»:ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանին զինամթերք մատակարարողների նկատմամբՀարվածներ են հասցվում ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին` Խարկովից ու Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկովսկ՝ էեկտրաէներգիայի մատակարարման զանգվածային խափանումներ առաջացնելով:Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 242-րդ օրը։
ուկրաինա
դոնբաս
կիև
օդեսա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/0f/39769474_69:0:669:450_1920x0_80_0_0_2464d9d4b2a633b93f518a2ec3a5e07c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օդային տագնապ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս, կիև, օդեսա
օդային տագնապ, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան, դոնբաս, կիև, օդեսա
Ուկրաինայի 8 մարզում օդային տագնապ Է հայտարարվել. իշխանություններ
15:19 24.10.2022 (Թարմացված է: 15:30 24.10.2022) Ազդանշանները հնչում են Պոլտավայի, Նիկոլաևսկի, Չերկասի, Վոլինի, Կիրովոգրադի, Չերնովիցկայայի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերում:
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Ուկրաինայի Չերնիգովի, Պոլտավայի, Նիկոլաևսկի, Չերկասի, Վոլինի, Կիրովոգրադի, Չերնովիցկայայի, Իվանո-Ֆրանկովսկի շրջաններում օդային տագնապ Է հայտարարվել։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով Ուկրաինայի ռազմական վարչակազմերին:
«Օդային տագնապ Չերնիգովի մարզում։ Շարժվեք դեպի ապաստարաններ»,-Telegram-ի ալիքում գրել է Չերնիգովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։
Նման նախազգուշացումներ են իրենց Telegram ալիքներում արել նաև Պոլտավայի, Նիկոլաևսկայայի, Չերկասի, Վոլինի, Կիրովոգրադի, Չերնովիցկայայի և Իվանո-Ֆրանկովսկի մարզերի ռազմական վարչակազմերի ղեկավարները:
Կիևում ևս այսօր օդային տագնապ է հայտարարվել։
Ուկրաինական ենթակառուցվածքներին ՌԴ զինված ուժերը սկսել են հարվածներ հասցրել մեկ շաբաթ առաջ` հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները:
Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կամրջի վրա տեղի ունեցած պայթյունով Կիևն իրեն նույն հարթության մեջ է դրել ամենատխրահռչակ ահաբեկչական խմբավորումների հետ, և «այդ կարգի հանցագործություններն անպատասխան թողնելն արդեն ուղղակի անհնար է»:
Հարվածներ են հասցվում ամբողջ երկրի էներգետիկայի, պաշտպանության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին` Խարկովից ու Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկովսկ՝ էեկտրաէներգիայի մատակարարման զանգվածային խափանումներ առաջացնելով:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 242-րդ օրը։